Մայիս 22, 2017 15:02 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների քննարկմանը:

Մեր հաղորդման առաջին բաժնում հայացք կնետենք Եվրոպայի գլխավոր զարգացումներին: Այդ շրջագծում կարելի է անդրադառնալ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի ԱՄՆ կատարած ուղևորությանը, անվտանգության և իմիգրացիայի երկու առանցքների շուրջ Բրյուսելում գումարված ԵՄ-ի ԱԳ նախարարների նստաշրջանին, Ռուսաստանի միջուկային ռազմավարական կարողության ընդլայնման վրա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դրած շեշտին, միջազգային վարկատուներից ֆինանսական օժանդակությունների նոր փաթեթ ստանալու համար Հունաստանի խորհրդարանում կոշտ տնտեսման նոր միջոցառումների մասին նախագծի փաթեթի վավերացմանը, ԵՄ-ի  հիմնարար արժեքների ոտնահարման պատճառով Հունգարիայի դեմ պատժամիջոցների սահմանման հետ Եվրախորհրդարանի համաձայնությանը, Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնեի Ռուսաստան կատարած ուղևորությանն ու երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, Հյուսիսային Իռլանդիայի տեղական կառավարության ձևավորման համար կաթոլիկ և բողոքական կուսակցությունների ջանքերին, Վահաբիականությունը Եվրոպայում և հատկապես Կոսովոյի տարածքում տարածվելու կապակցությամբ Գերմանիայի ահազանգին, Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի կողմից այդ կուսակցության ընտրական մանիֆեստի հրապարակմանը, գերմանական ուժերին Թուրքիայից հեռացնելու կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կատարած զգուշացմանը, Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մակրոնի Գերմանիա կատարած ուղևորությանն ու Ֆրանսիայի նոր կառավարության ձևավորմանը, Պուտինի կողմից  Ռուսաստանի տնտեսական անվտանգության ռազմավարության ստորագրմանը, Գերմանիայի որոշիչ դեր ունեցող նահանգի  տեղական մարմինների ընտրություններում Մերկելի կուսակցության արձանագրած հաղթանակին, Մինսկի համաձայնագրի գործադրման վրա Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի դրած շեշտին և Պուտինի կողմից Ռուսաստանի տեղեկատվական հասարակության զարգացման ռազմավարության փաստաթղթի ստորագրմանը:

---------------------

Պաշտոնական Թբիլիսին խստորեն քննադատում է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին` Հարավային Օսիա կատարած այցի և այնտեղ հնչեցրած հայտարարությունների համար: Այս թեմային անդրադարձել է լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

-----------------------

Բարեկամներ շարունակելով մեր հաղորդումը կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական որոշ զարգացումներին: Եվրոպայի քաղաքական կարևոր զարգացումներից մեկը Ֆրանսիայի նոր նախագահ Էմանուել Մաքրոնի պաշտոնավարության շրջանի մեկնարկն էր: Նա առաջին քայլով Ֆրանսիայի վարչապետ նշանակեց Հանրապետական աջ չափավորական կուսակցության պաշտոնատարներից համարվող Էդվարդ Ֆիլիպին: Իրականության մեջ Մաքրոնի ներքին գլխավոր մարտահրավերից մեկը Ֆրանսիայի գլխավոր ու ազդեցիկ կուսակցությունների առավել մեծ թվով պաշտոնատարներին կառավարությանը մասնակից դարձնելն ու մի տեսակ ազգային համերաշխության ստեղծումն է: Իհարկե նոր կառավարության մեջ որևէ տեղ չունեն ծայրահեղական կուսակցություններն ու հատկապես Ազգային շարժում կուսակցությունը: Ֆրանսիայի նոր կառավարության կազմը հայտնի դառնալով պարզվեց, որ նա փորձում է բոլոր թևերին մասնակից դարձնել իր կառավարությանը: Մաքրոնը խոստացել էր, որ իշխանության հասնելու դեպքում առանց որևէ քաղաքական հակում ցուցաբերելու վերկուսակցական և գենդերային սկզբունքով հավասարակշռված կառավարություն է ձևավորելու, պահպանելով հավասարությունը կանանց և տղամարդկանց միջեւ։Արտաքին մասշտաբով էլ Մաքրոնն իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում Ֆրանսիա մեկնեց և իր այդ քայլով ոչ միայն մի տեսակ շնորհակալություն հայտնեց Բեռլինի ցուցաբերած հովանավորության համար, այլև Մերկելի հետ խորհրդակցություն կատարեց ԵՄ-ի հանդեպ Ֆրանսիայի ապագա քաղաքականության շուրջ:  Քաղաքական հաջորդ կարևոր իրադարձությունն անվտանգության ու իմիգրացիայի շուրջ ԵՄ-ի ԱԳ նախարարների Բրյուսելում գումարած նստաշրջանն էր: Այս նիստի ընթացքում ԵՄ ԱԳ նախարարներն այդ միության պաշտպանական ընդհանուր կենտրոնի հիմնադրման շուրջ համաձայնության հանգեցին, սակայն այդ կենտրոնի ստեղծման թվականը դեռ հստակեցված չէ: Հատկապես ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո այդ միության անդամ երկրների ռազմական ու նաև անվտանգության բնագավառում համագործակցությունների ընդլայնման հարցը գտնվում է եվրոպական այս կառույցի ուշադրության կենտրոնում, այդուհանդերձ այդ կապակցությամբ արգելքներ գոյություն ունեն: ԵՄ-ից հեռանալու գործընթացը սկսած Բրիտանիան այս հարցի գլխավոր հակառակորդներից է: ԵՄ-ի ԱԳ նախարարների նստաշրջանում քննարկված մյուս հարցը իմիգրացիան էր և աֆրիկյան երկրների հետ սերտ համագործակցությունը՝ նպատակ ունենալով օժանդակություններ կատարելու միջոցով վերացնել այն հարցերը, որոնք այդ երկրների բնակիչներին մղում են Եվրոպա գաղթել: Այս շրջագծում ընդգծվեց ավանդական միջոցների բարեփոխման նշանակությունը, որի արդյունքում վերահսկողությունների գործադրմանը և աֆրիկացի փախստականների մուտքն արգելելուն փոխարինում են երկկողմ, իրական ու ազդեցիկ համագործակցությունները: Անցած շաբաթ Ռուսաստան ուղևորվեց Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլոնեն: Մոսկվայում Ջենթիլոնեի ու Պուտինի բանակցությունների գլխավոր առանցքներից էին առևտրական ու տնտեսական հարցեր, էներգիայի բնագավառում համագործակցությունների ընդլայնումն ու նաև ահաբեկչության դեմ պայքարի և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ համագործակցությունը: Իտալիան, Հունգարիայի և Հունաստանի հետ միասին ԵՄ-ի անդամ այն երկրներից են, որոնք քննադատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը և շարունակ ընդգծում են խնդիրների և տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար Ռուսաստանի հետ երկխոսության նշանակությունը:

---------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հարցերին և փախստականների ճգնաժամի զարգացումներին: Այս ուղղությամբ անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց մինչև 2017 թվականի ավարտը Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժի սպառազինական կառույցն ուշագրավ թվով հրթիռային արդիական համակարգերով համալրելու մասին: Պուտինն ընդգծեց. «Ռուսաստանի հրթիռային ուժի զինապահեստում միջուկային արդիական հրթիռների համեմատությունը ներկայումս 62 տոկոս է, որը մինչև տարեվերջ պիտի բարձրանա 72 տոկոսի:  Ռուսաստանի միջուկային ռազմավարական կարողության ընդլայնումն իրականացվում է արևմուտքի աճող սպառնալիքների, հատկապես իր միջուկային զինապահեստն ընդլայնելու և արդիականացնելու համար ԱՄՆ-ի ջանքերին, ինչպես նաև ՆԱՏՕ-ի տարածամոլությանն ու Եվրոպայի արևելքում հակահրթիռային համակարգերի տեղակայման դիմակայման նպատակով: Միևնույն ժամանակ Գերմանիայի կառավարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող քարոզիչները Կոսովոյում Վահաբականություն են քարոզում և Սաուդյան ռեժիմն ու Պարսից ծոցի տարածաշրջանի արաբական այլ երկրները ֆինանսավորում են Կոսովոյում ծայրահեղական խմբերին: Որպես ԵՄ-ի կարևոր անդամ երկիր՝ Գերմանիայի կատարած զգուշացումը Կոսովոյում Վահաբականության ու ծայրահեղականության տարածման մասին, ինչը նաև կարող է տարածվել ողջ Եվրոպայում, կրկին անգամ ապացուցում է, որ Սաուդյան ռեժիմի նման վարչակարգերը, որոնց հետ ի դեպ առևտրական, տնտեսական, ռազմական ու սպառազինական բնագավառներում լայն հարաբերություններ ունեն Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի նման եվրոպական երկրներն ամենամեծ բաժինն ունեն Եվրոպայում ծայրահեղական գաղափարների, հատկապես Վահաբականության տարածման հարցում ու անվտանգության հետ կապված ամենամեծ սպառնալիքն են համարվում եվրոպացիների համար: Ի դեպ կիբերային սպառնալիքների պարագային Եվրոպոլի կամ Եվրոպայի ոստիկանության զգուշացման  ականատեսն էին, որը մատնանշում կատարելով հաքերային վերջին հարձակման ժամանակ աշխարհում տասնյակ հազարավոր համակարգիչների աշխատանքի խափանումն, զգուշացրին դրա զոհերի քանակի ուշագրավ աճի մասին: Փախստականների հարցով էլ Գերմանիայի խորհրդարանը ապաստանության մասին օրենքի խստացման ուղղությամբ նոր օրինագիծ ընդունեց, որի նպատակն է հեշտացնել փախստականների արտաքսման գործընթացը, Համաձայն նոր օրենքի այն փախստականները, որոնց ապաստանության դիմումը մերժվել է ապագայում առավել արագ ու շարունակական կերպով արտաքսվելու են Գերմանիայից: Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը  պաշտպանել է այդ երկրում ապաստանության օրենքի խստացումը:  

-----------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը վերաբերում է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: Այս շրջագծում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց մինչև 2030 թվականը Ռուսաստանի տնտեսական անվտանգության ռազմավարության փաստաթուղթը: Երկուշաբթի օրը հրապարակված այս փաստաթղթում ասված է, որ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անվտանգության ռազմավարությունը մշակվել է 13-ամյա ժամանակաշրջանի համար և գործադրվելու է մինչև 2030 թվականը: Այս ռազմավարությունը հստակեցնում է Ռուսաստանի տնտեսական անվտանգության դիմագրաված մարտահրավերների ու սպառնալիքների դիմագրավման ուղիները: Ի դեպ, անցած հինգշաբթի օրը Հունաստանի խորհրդարանը կողմ է քվեարկել կոշտ տնտեսման նոր միջոցառումների մասին նախագծի փաթեթին, որոնց կիրառումը պահանջում են միջազգային վարկատուները, որի համաձայն թոշակները կրճատվում, իսկ հարկերը բարձրացվում են: Խորհրդարանի ընդունած այս որոշման դեմ ի նշան բողոքի մեծ թվով հույն թոշակառուներ ցույց կատարեցին այդ երկրի մայրաքաղաքում:

 

 

Պիտակ