Մայիս 29, 2017 14:37 Asia/Yerevan

Թանկագին բարեկամներ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական  թողարկման ընթացքում  կփորձենք քննարկման ենթարկել  այս մայրցամաքի անցած շաբաթվա կարևորագույն  իրադարձությունները:

 

Անցած շաբաթվա Եվրոպայի գլխավոր իրադարձություններից կարելի է հիշատակել Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Իտալիայում գումարված G7-ի գագաթնաժողովը, Դոնալդ Թրամփի եվրոպական ուղևորություն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի հետ նրա հանդիպումը, Բրյուսելում ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարների հետ Թրամփի հանդիպումն ու նաև ՆԱՏՕ-ի և G7-ի կարևոր գագաթնաժողովներին մասնակցությունը: Եվրոպայի կարևոր իրադարձությունների շարքին են դասվում նաև Ռուսաստանի թուլացմանն ուղղված ՆԱՏՕ-ի ջանքերի կապակցությամբ այդ ռազմական կազմակերպությանն ուղղված Մոսկվայի զգուշացումը, Հունաստանին օժանդակելու կապակցությամբ Եվրոգոտու ֆինանսների նախարարների ապարդյուն նիստը, փախստականներ ընդունելու ԵՄ-ի քաղաքականության հասցեին Լեհաստանի վարչապետի խստաոճ քննադատությունը, 22 զոհերով ու շուրջ 60 վիրավորներով Մանչեսթերում իրականացված ահաբեկչական հարձակումը, ահաբեկչության դեմ պայքարի թեմայով Վիեննայի անվտանգության նստաշրջանի գումարումը, Ֆրանսիայի ու Գերմանիայի ֆինանսների նախարարների հանդիպումն ու Եվրոգոտու հզորացման շուրջ ընդունված որոշումը, Ռուսաստանի ու Բելառուսի ռազմական ոլորտում համագործակցության ամրապնդումը, Ուկրաինայի նախագահի Գերմանիա կատարած ուղևորությունը, Բրիտանիայի «Բրէքզիթ»-ի հարցով նախարարի զգուշացումն այն մասին, թե իր երկիրը լքելու է ԵՄ-ի հետ բանակցությունները, Իտալիայի վարչապետի Ֆրանսիա կատարած ուղևորությունը, Իսպանիայում հակակառավարական  ցույցերն ու Նիդերլանդներում կոալիցիոն կառավարության ձևավորման փակուղի մտնելը:

--------------------

Մեր հաղորդման երկրորդ հատվածը հատկացված է Եվրոպայի քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Բրիտանիայի «Բրէքզիթ»-ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը կիրակի օրը արած հայտարարություններում սպառնաց, որ եթե Բրյուսելը պնդի ԵՄ-ից հեռանալուց հետո իր երկրի ֆինանսական պարտավորությունների վրա, որի գումարը 100 միլիարդ եվրո է գնահատվում, Բրիտանիան կլքի «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունները: Նրա ընդգծմամբ Բրիտանիայի հետ առևտրական հարցերի շուրջ բանակցությունը ֆինանսական այդ պարտավորության իրագործմամբ պայմանավորելը կարող է հենց սկզբից ճգնաժամի մատնել «Բրէքզիթ»-ի շուրջ բանակցությունները: Նա ավելի վաղ ընդգծել էր, որ Բրիտանիան պատրաստ է վճարել այն ինչ օրենքով համարվում է իր պարտավորությունը, ոչ թե այն գումարը, որ ԵՄ-ն է պահանջում: ԵՄ-ի հետ բանակցությունները լքելու կապակցությամբ Բրիտանիայի պահպանողական կառավարության ավագ պաշտոնատարի զգուշացումն իրականում վկայում է ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու հետևանքների հետ կապված Լոնդոնի մտահոգության մասին, որն անկասկած կարող է բացասական հետևանքներ թողնել  Բրիտանիայի կարգավիճակի վրա, եթե Բրյուսելը պահանջի,բոլոր պարտքերի ու նաև «Բրէքզիթ»-ի պատճառած բոլոր ուղղակի ու անուղղակի ծախսերի վճարումը, դա կարող է  խիստ դժգոհություն և  զղջումի զգացում առաջացնել րիտանիայի քաղաքացիների մոտ: Այդուհանդերձ չի թվում, որ Բրյուսելը պատրաստ կլինի ճկունություն ցուցաբերել այս հարցում: Քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը  Իտալիայում G7-ի գագաթնաժողովի գումարումն էր: G7 կոչվող աշխարհի արդյունաբերական 7 երկրների ղեկավարներն ուրբաթ օրը երկօրյա նիստ գումարեցին Իտալիայի Սիցիլիա քաղաքում: ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Ճապոնիայի ղեկավարներն այս նիստում քննարկեցին կլիմայական փոփոխությունների, միգրացիայի, ազատ առևտրի, անվտանգության ու ահաբեկչության պես հարցեր: G7-ի ղեկավարներն ահաբեկչության դեմ պայքարի հարցում համաձայնության հանգեցին, սակայն կլիմայական փոփոխությունների և համաշխարհային առևտրի հետ կապված հարցերի շուրջ հնարավոր չեղավ համաձայնության գալ: Ահաբեկչական սպառնալիքների սրումն, այդ թվում Մանչեսթերում իրականացված ահաբեկչական վերջին հարձակումը պատճառ դարձավ, որ G7-ի խմբի ղեկավարներն այս նստաշրջանի առաջին օրվա ավարտին ահաբեկչության դեմ պայքարի հարցով հանդես գան ամփոփիչ հաղորդագրությամբ: Այս հաղորդագրության մեջ G7-ի անդամ 7 երկրի ղեկավարները դատապարտեցին ահաբեկչության տարբեր տեսակներն ու դրսևորումները: G7-ի կազմի  և ահաբեկչության դեմ պայքարի հարցով դրանց ղեկավարների հավակնության կապակցությամբ ուշագրավ հարցն ահաբեկչության տարածման հարցում այդ խմբի որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի դերակատարությունն է: Մյուս կարևոր նիստը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն էր, որը կայացավ հինգշաբթի օրը: Այս նիստին առաջին անգամ մասնակցեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հետ խորհրդակցություն կատարելուց բացի այդ նիստին մասնակցեց երկու գլխավոր նպատակներով, որոնք են ահաբեկչության դեմ պայքարի ընդլայնման շրջագծում ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիային ՆԱՏՕ-ի մասնակցությունն ու նաև ռազմական ծախսերի մեծացման համար ՆԱՏՕ-ի անդամների վրա ճնշում գործադրելը: Այս նիստի ընթացքում Թրամփը կրկին անգամ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մեղադրեց այն հարցում, որ բավարար բյուջե չեն հատկացնում պաշտպանական հարցերին: Թրամփի ընդգծմամբ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից 23-ը դեռ չեն վճարել այս կոալիցիային խոստացած իրենց մասնաբաժինը:

-----------------

Գերմանացի օրենսդիրները վերջին պահին անակնկալ կերպով չեղարկեցին իրենց այցը Թուրքիա, որ նախատեսված էր մայիսի 25-28-ը: Այս թեմային անդրադարձել է լրագրող Լուսինե Մուսայելյանը:

----------------------

Մեր հաղորդման մյուս առանցքը Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերն են: Այս կապակցությամբ անցած շաբաթ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում ահաբեկչական մեկ այլ հարձակման ականատես եղանք: Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարեց, որ երկուշաբթի գիշեր «Մանչեսթեր Արենա» դահլիճում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 22 և վիրավորվեց 60 մարդ: ԻԼԻՊ ահաբեկչական խումբը մի հաղորդագրություն տարածելով պաշտոնապես ստանձնեց այդ հարձակման պատասխանատվությունը: Հարձակման հեղինակը Սոլեյման Օբեյդի անվամբ լիբիական-բրիտանական ծագումով երիտասարդ է եղել: Մանչեսթերի պայթյունը կարելի է քննարկել մի քանի դիտանկյունից: Նախ այն որ այս պահին Բրիտանիան գտնվում է ԵՄ-ն լքելու հետ կապված բանակցությունների սեմին և անկասկած ԵՄ-ն լքելու բացասական հետևանքներից մեկն առնչվելու է Բրիտանիայի անվտանգությանը: Մանչեսթերի ահաբեկչական դեպքի մյուս կողմը վերաբերում է ահաբեկչության չար երևույթի հանդեպ արևմուտքի և այդ թվում Բրիտանիայի երկակի քաղաքականությանը: Մանչեսթերի ահաբեկչական հարձակումը նաև կարող է ուշագրավ ազդեցություն գործել Բրիտանիայում քաղաքական գործընթացների և հատկապես խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների վրա: Մանչեսթերի ահաբեկչական հարձակումը, ոչ միայն մեծացնելու է Բրիտանիայի ժողովրդի մոտ պահպանողական կառավարության գործունեության կապակցությամբ դժգոհությունը, այլ նաև անխուսափելիորեն ազդելու է պահպանողական կուսակցության վայելած համակրանքի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը մի հաղորդագրություն տարածելով և խիստ քննադատելով Եվրոպայի արևելքում Ռուսաստանի հարևանության մեջ գտնվող տարածքներում ՆԱՏՕ-ի տեղաշարժերն,զգուշացրեցՆԱՏՕ-ի միջոցով գործադրվող Ռուսաստանի սանձման քաղաքականության կապակցությամբ և ընդգծեց, որ այդ քաղաքականության ուղղակի արդյունքը լինելու է Եվրոպա-Ատլանտյան տարածաշրջանում բախման հավանականության մեծացումը: Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նաև ընդգծված է, որ այս պահին ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են Սառը պատերազմին հաջորդած ամենավատ պայմաններում: Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրությունը հրապարակվեց մեկ օր նրանից հետո, երբ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում մասնակցեց ՆԱՏՕ-ի նստաշրջանին:  Դա ի տես այն բանի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը հինգշաբթի օրը Բրյուսելում գումարված ՆԱՏՕ-ի նստաշրջանում հստակ կերպով հայտարարեց, որ Ռուսաստանի դիմակայումը շարունակելու օրակարգային հարց համարվել ՆԱՏՕ-ի համար: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն շարունակ Ռուսաստանի հանդեպ նկատի ունի սանձման ու բանակցության քաղաքականությունը: ՆԱՏՕ-ի հակառուսական դիրքորոշմանը զուգահեռ, ավելի վաղ Ռուսաստանի առևտրական ու տնտեսական գլխավոր գործընկերը համարվող ԵՄ-ն ընդգծեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կոշտ ուղեգծի շարունակվելը: Ռուսաստանն այս պահին իրեն դեմ հանդիման է գտնում ռազմական, անվտանգության, տնտեսական ու առևտրական բնագավառներում արևմուտքի թշնամական կողմնորոշմանը:

----------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին առանցքը Եվրոպայի ֆիանանսական ու տնտեսական հարցերն են: Այս շրջագծում Գերմանիայի ու Ֆրանսիայի ֆինանսների նախարարներ Վոլֆգանգ Շոյբլեն և Բրունո Մարիեն Եվրոգոտում զուգամերձության հզորացմանն ու խորացմանն ուղղված համատեղ ջանքերի շուրջ համաձայնության հանգեցին, ինչը վկայում է այս արժութային գոտում արժութային բարեփոխումների մեկնարկի մասին: Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնատարները Հունաստանին ֆինանսական օժանդակություններ հատկացնելու շուրջ այդ երկրի հետ համաձայնության հանգելու հարցում ձախողեցին: Այս համաձայնությունն անհրաժեշտ էր Հունաստանին 86 միլիարդ եվրո ֆինանսական օժանդակության հաջորդ մասնավճարը կատարելու համար: Եվրահանձնաժողովի տնտեսական հարցերով կոմիսար Պիեռ Մոսկովիսին այս կապակցությամբ հայտարարեց, որ ԵՄ-ն շարունակում է Հունաստանի հետ բանակցությունները կապված 140 գլխավոր պարտավորություններին, որոնցից 115-ը դեռ չեն իրագործվել:

 

 

 

 

Պիտակ