Հունիս 06, 2017 19:32 Asia/Yerevan
  • ​​​​​​​Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:

Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից կարելի է առանձնացնել Ֆրանսիայի ու Ռուսաստանի հարաբերություններում նոր փուլի մեկնարկը խորհրդանշող Պուտինի և Մաքրոնի հանդիպումը, ԱՄՆ-ի հետ տարաձայնությունների ծավալման ֆոնին Եվրոպայի անկախության շեշտադրումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմից, իռլանդացի քաղաքական գործիչ Լեո Վարադքարի Իռլանդիայի «Ֆինե Գոլ» կուսակցության առաջնորդ և այդ երկրի ապագա վարչապետ ընտրվելը, տնտեսական համաշխարհային համաժողովի գումարումը Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայից Մոլդովայի և Էստոնիայի դիվանագետների արտաքսմամբ այդ երկու երկրի հետ Ռուսաստանի դիվանագիտական պատերազմի սրումը,  ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի մեծացման շուրջ Գերմանիայի աջակողմյան ու ձախակողմյան երկու գլխավոր կուսակցությունների՝ Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական և Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունների տարաձայնության սրումը, Բրյուսելում ԵՄ-Չինաստան տարեկան նստաշրջանի գումարումը, գերմանական խաղաղության հինգ ինստիտուտների տարեկան զեկույցի հրապարակումը և Արաբիա ու Թուրքիա կատարվող սպառազինության արտահանման դադարեցման պահանջը, Մակեդոնիայի խորհրդարանի վստահության քվեն այդ երկրի նոր կառավարությանը, Մոգերինիի Արգենտինա և Չիլի կատարած ուղևորությունը և Լատին Ամերիկայի երկրների հետ ԵՄ-ի հարաբերությունների ընդլայնման ընդգծումը, կրկին անկախության հանրաքվե անցկացնելու համար Շոտլանդիայի առաջին նախարարի դիմումը, ծայրահեղականության դեմ պայքարի հանձնաժողով ստեղծելու համար Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի նախագիծը, ԱՄՆ-ի ու Սաուդյան ռեժիմի միջև սպառազինական պայմանագրին ուղղված Գերմանիայի ԱԳ նախարարի խիստ քննադատությունը, Սիրիայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, Ռուսաստանի ընդգծումն այն մասին, որ Ուկրիանայի հարցով ԱՄՆ-ն բռնատուրք է պահանջում, Բրիտանիայի ընտրությունների սեմին Լեյբորիստական և Պահպանողական կուսակցությունների միջև եղած տարածության կրճատումը և ի վերջո եվրոպացի ղեկավարների հակազդեցությունը կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարմանը:

----------------------

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը համոզված է, որ առաջիկա նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված շրջանակային համաձայնագիրը կստորագրվի: Թեմային անդրադարձել է լրագրող Արտակ Համբարձումյանը:

---------------------

Մեր հաղորդման երկրորդ հատվածը  հատկացված է Եվրոպայի քաղաքական որոշ իրադարձությունների քննարկմանը: Այդ շրջագծում կարելի է հիշել Փարիզում Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մաքրոնի հանդիպումը: Մոսկվան հույս ունի ղեկավարների մակարդակում Ռուսաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ հնարավոր կլինի նոր էջ բացել Ֆրանսուա Օլանդի նախագահության շրջանում խաթարված երկկողմ հարաբերություններում: Միևնույն ժամանակ Մաքրոնն ու Պուտինը հանդիպել են այն պայմաններում, երբ Մաքրոնի ընտրությունների շտաբը նախքան նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կայացումը Ռուսաստանի ԶԼՄ-ներին մեղադրեց ժողովրդավարական գործընթացի վրա ազդելու հարցում: Մաքրոնն էլ չնայած իր նախընտրական ելույթներին հետաքրքրված է իր ռուս պաշտոնակցի հետ կառուցողական և շահավետ հարաբերությունների վերականգնմամբ և դա նրան հնարավորություն է տալիս Մոսկվայի հանդեպ առավել ճկունություն ցուցաբերել: Դա ի տես այն բանի, որ երկկողմ ամենագլխավոր հարցի՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները շարունակվելու հարցում Ֆրանսիայի դիրքորոշումը շարունակում է հիմնված մնալ մինչև Ռուսաստանի հանձնվելը ԵՄ-ի պատժամիջոցները շարունակվելու վրա: Մյուս կարևոր հարցը կլիմայական փոփոխությունների մասին Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարման հայտարարումն էր, ինչն արժանացավ ԵՄ-ի ու եվրոպացի ղեկավարների խիստ քննադատության: Նրանք միաձայն դատապարտելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս քայլը պահանջեցին, որպեսզի ԱՄՆ-ն հավատարիմ մնա այդ համաձայնագրին ու շտապ կերպով դա գործադրի: Եվրոպացիների դիտանկյունից Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացումն ու դրա ավերիչ հետևանքները կանխելու նպատակով աշխարհի ավելի քան 195 երկրի կողմից ստորագրված այս համաձայնագրի գործադրման ձգձգումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Երկրագնդի բնակիչների համար: Մյուս կարևոր հարցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աննախընթաց հայտարարությունն էր, որը ԵՄ-ի անդամներից պահանջեց ԱՄՆ-ի քաղաքականությունների շուրջ կասկածների և «Բրէքզիթ»-ի նման այլ մարտահրավերների ֆոնին պահպանել միասնականությունը: Նա ընդգծեց, որ Եվրոպան ինքը պիտի տնօրինի իր ճակատագիրը: ԵՄ-ի անդամների միջև միասնականության պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև հատկապես Իտալիայում G7-ի խմբի գագաթնաժողովի գումարումից հետո եվրոպական այս կառույցի անկախության պահպանման կապակցությամբ Մերկելի զգուշացումը  վկայում է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև ծավալվող տարաձայնության մասին: Իրականության մեջ հատկապես կլիմայական փոփոխությունների շուրջ Փարիզի համաձայնագրի շուրջ արևմտյան բլոկի ղեկավարների Թրամփի տեսակետների հետ չհամապատասխանող դիրքորոշումը վկայում է, որ Թրամփի նախագահության շրջանում որոշ կարևոր հարցերի շուրջ Եվրոպայի ու ԱՄՆ-ի ապագա ուղին իրարից առանձնացվում է և այս միջոցին ԵՄ-ի անդամ երկրները պահպանելով իրենց միասնականությունն ու միատարրությունը պիտի կարողանան դիմակայել հատկապես առևտրի, անվտանգության ու կլիմայական փոփոխությունների շուրջ Թրամփի վարած քաղաքականությանը: Կարևոր մյուս հարցը Մոսկվա-Վաշինգտոն լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանի կողմից այն հարցի ընդգծումն էր, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ն բռնատուրք է պահանջում: Այս շրջագծում Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունները, սակայն բռնատուրք պահանջելն ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը չեն կարող այդ ուղղությամբ օգտակար լինել: Հիշեցնենք, որ Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բեկանումը պայմանավորել է Ուկրաինայի ճգնաժամի հարցով այդ երկրի դիրքորոշման փոփոխմամբ:

------------------------------

Մեր հաղորդման երրորդ հատվածը  վերաբերում է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս շրջագծում ամենակարևոր հարցերից մեկը ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին  բարձրացնելու կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի շուրջ Գերմանիայի աջակողմյան ու ձախակողմյան երկու գլխավոր կուսակցությունների՝ Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական և Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունների տարաձայնությունն էր: Նկատի առնելով 2017 թվականի սեպտեմբերին կայանալիք Գերմանիայի խորհրդարանական ընտրություններն այս պահին Գերմանիայի երկու գլխավոր կուսակցությունները ներկայացնելով իրենց նախընտրական կարգախոսներն ու տեսակետները, փորձում են ժողովրդի ուշադրությունը գրավել իրենց կողմը: Անկասկած Գերմանիայի հասարակական կարծիքի մոտ զգայուն հարցերից մեկը ռազմական բյուջեի բարձրացումն է, որը նկատի առնելով Գերմանիայի բարձր ՀՆԱ-ն, դրա 2 տոկոսը մեծ գումար է համարվելու: Շուլցը կասկած հայտնելով նման պարտավորության իրագործման հնարավորության մասին հավատացած է, որ դա սպառազինական պատերազմ է առաջացնելու: Դա ի տես այն բանի, որ Քրիստոնյա միավորված կուսակցությունների միության արտաքին քաղաքականության խոսնակը քննադատելով Շուլցի այդ դիրքորոշումը հայտարարել է, որ ռազմական բյուջեի բարձրացման հետ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի հակառակությունն իր քաղաքական պարտավորությունների հանդեպ Գերմանիայի անուշադրության իմաստով է լինելու: Միևնույն ժամանակ ի հետևումն Մանչեստերում իրականացված ահաբեկչական վերջին հարձակման, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նպատակ ունի ահաբեկչության դեմ պայքարի հանձնաժողով ստեղծել: Այս հանձնաժողովը պարտականություն ունի հայտնաբերել երկրի տարբեր կողմերում գտնվող ծայրահեղականներին: Հանձնաժողովը նաև բրիտանացի քաղաքացիներին խրախուսելու է հասարակության մեջ ծայրահեղականությանը դիմակայելու հարցում և այդ կապակցությամբ խորհուրդներ է տալու կառավարությանը: Թվում է, որ անցած մարտին Լոնդոնում, իսկ մայիսին՝ Մանչեստերում իրականացված ահաբեկչական հարձակումները ահազանգ են հնչեցրել Բրիտանիայի պահպանողական կառավարության համար: Դա առավել խիստ տեսք է ստացել եվրոպական ինքնություն ունեցող թաքֆիրական ահաբեկիչների Միջին Արևելքից Եվրոպա և հատկապես Բրիտանիա վերադառնալով:

----------------------

Մեր հաղորդման վերջին հատվածը  Եվրոպայի ֆինանսա-տնտեսական հարցերն են: Այս շրջագծում ԵՄ-ից հրաժարվելու ուղղությամբ Բրիտանիայի վերցրած քայլի արդյունքում այդ երկրի տնտեսական աճը խիստ նվազել է: 2017 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Բրիտանիայի տնտեսությունը 0.2 տոկոս աճ է արձանագրել, ինչը վկայում է անցած մեկ տարվա ընթացքում այդ երկրի տնտեսական աճի խիստ անկման մասին: Դա ի տես այն բանի, որ 2016 թվականին Բրիտանիան տնտեսական աճի տեսակետից գերազանցել էր Գերմանիային, Ճապոնիային ու ԱՄՆ-ին: Միևնույն ժամանակ հունիսի 1-ից 3-ը Սանկտ Պետերբուրգում գումարվեց տնտեսության համաշխարհային 21-րդ մեծ համաժողովը: Համաժողովի օրակարգում էին տնտեսական, առևտրական ու ֆինանսական կարևոր հարցերի, միջազգային կարևոր խնդիրների, Միջին Արևելքի իրավիճակի, աշխարհի ապագայի ու նաև երկրների միջև հարաբերությունների քննարկումը: Միջազգային տնտեսական ու քաղաքական կարևոր հարերին զուգահեռ մոսկվան նման համաժողով կազմակերպելով նպատակ ունի ի ցույց դնել միջազգային ասպարեզում իր ներազդեցությունն ու հզորությունը:

 

 

 

 

Պիտակ