Հունիս 13, 2017 01:14 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունների քննարկմանը:

Նախ թռուցիկ հայացք նետենք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին: Այդ կապակցությամբ կարելի է անդրադառնալ Բրիտանիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններին, որի արդյունքում Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյը ձախողելով իր նպատակների իրագործման հարցում կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը: Եվրոպայի կարևոր իրադարձություններից էին համարվում նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Լատին Ամերիկա կատարած այցը և Արգենտինա ու Մեքսիկո կատարած ուղևորությունը, ԵՄ-ի պաշտպանական նախագծերի համար հստակեցված բյուջեի ապահովման համար Եվրահանձնաժողովի կողմից Եվրոպայի պաշտպանական նախագծի հրապարակումը, Մոնտենեգրոյի պաշտոնական անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Ռուսաստանի բացասական արձագանքը, Բուլղարիայի վարչապետի Ֆրանսիա կատարած ուղևորությունն ու Մաքրոնի հետ հանդիպումը, Պրահայում Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության համաժողովի գումարումը և եվրոպական պաշտպանության վրա ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնատարների դրած շեշտը, ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության միջոց ծառայեցվելու ուղղությամբ Պուտինի քննադատությունը, Մոգերինի դրած շեշտն այն հարցի վրա, որ ԱՄՆ-ի անկանխատեսելիության պատճառով երկրները առավել հակում են ցուցաբերում ԵՄ-ի հետ համագործակցությանը, «Ինջելիք»-ի ավիաբազայից գերմանացի զորայինների հեռանալուն Գերմանիայի կառավարության տված համաձայնությունը, Եվրոգոտու ֆինանսների նախարարների հառաջիկա նստաշրջանում Հունաստանի հետ համաձայնության չհանգելու հետևանքների կապակցությամբ ԵՄ-ի ֆինանսական հարցերի կոմիսարի զգուշացումը և Բրիտանիայի վարկանիշի անկման կապակցությամբ նախազգուշացումը:

---------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի քաղաքական կարևոր իրադարձությունների քննարկմանը: Դրանցից ամենագլխավորը Բրիտանիայում արտահերթ ընտրություններն էին, որոնց արդյունքները լիովին չբավարարեցին վարչապետ Թերեզա Մեյի ակնկալիքները: Ընտրությունների արդյունքում պահպանողական կուսակցությունը շահելով 318 խորհրդարանական տեղեր, կորցրեց 12 մանդատներ ու նաև խորհրդարանական մեծամասնությունը, այնպես որ մեծամասնություն համարվելու համար ևս 8 մանդատների կարիք ունի և կառավարություն ձևավորելու համար պարտավոր է կոալիցիա կազմել մեկ այլ կուսակցության հետ: Դա ի տես այն պայմաններում , որ Լեյբորիստական կուսակցությունը մեծ հաջողություն արձանագրելով շահեց 30 նոր մանդատներ, խորհրդարանում իր տեղերը հասցնելով 261-ի, այդպիսով ամրապնդելով որպես երկրորդ հզոր կուսակցություն իր դիրքերը: Շոտլանդիայի Ազգային կուսակցությունը, որ փորձում է իրագործել Շոտլանդիայի անկախության նոր հանրաքվեն, ծանր պարտություն կրելով կորցրեց 21 մանդատներ և բավարարվեց խորհրդարանական 35 տեղերով: Բրիտանիայի Անկախություն կուսակցությունը լինելով ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման գաղափարի հովանավորներից ու հեղինակներից մեկը լիարժեք պարտություն կրելով կորցրեց իր բոլոր 10 մանդատները, որի արդյունքում կուսակցության առաջնորդը պարտավորվեց հրաժարական ներկայացնել: Ժողովրդավարական դաշնակցականների կուսակցությունն էլ շահեց 10 մանդատներ և այս պահին դրա առաջնորդ և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Առլեն Ֆասթերը նպատակ ունի Պահպանողական կուսակցության հետ կոալիցիա ձևավորել: Պահպանողական կուսակցությունը կորցնելով իր խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաև Լեյբորիստական կուսակցության մանդատները բավարար չլինելով, որևէ կուսակցություն խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի համարվում ու նկատի ունենալով առկախ խորհրդարանի ձևավորումը, միայն հնարավոր է Պահպանողական կուսակցության գլխավորությամբ փոքրամասնության կամ կոալիցիոն կառավարություն ձևավորել: Փոքրամասնության կառավարության ձևավորման դեպքում կառավարությունը պարտավոր կլինի իր օրինագծերը պարագայաբար ներկայացնել խորհրդարանին: Նկատի առնելով այն հարցը, որ Brexit-ի շուրջ բանակցություններում հաջողելու համար Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ընդգծել է այդ երկրի ժողովրդի լայն հովանավորության անհրաժեշտությունը, հստակ չէ, թե արդյոք կոալիցիոն կառավարությունը կարող է երկար ժամանակ գոյատևել, թե մոտ ապագայում անհրաժեշտ կլինի այլ ընտրություններ անցկացնել:

----------------

Չնայած առկա տարաձայնություններին` Գերմանիան չպետք է խզի կապերը Թուրքիայի հետ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կառավարության նիստից անմիջապես հետո: Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Գևորգ Ստամբոլցյանը:

------------------

Եվրոպայի քաղաքական իրադարձությունների շարանում կարելի է նաև անդրադառնալ ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ի նոր կառավարության անկանխատեսելիության պատճառով առավել մեծ թվով երկրներ ԵՄ-ի հետ համագործակցության պատրաստակամություն են հայտնում: ԵՄ-ի հետ առավել սերտ կապեր հաստատելու համար աշխարհի երկրների ցանկության մեծացման մասին Մոգերինու ընդգծումը կարելի է գնահատել տարբեր հարցերի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդեգրած վանողական քաղաքականության շրջանակներում: Իրականության մեջ Թրամփի քայլերի ու դիրքորոշումների կապակցությամբ ոչ միայն բազմաթիվ քննադատություններ են հնչեցվում այդ երկրի սահմաններից ներս հատկապես դեմոկրատականների ու նույնիսկ որոշ հանրապետականների կողմից, այլևս համաշխարհային մասշտաբով էլ նրա հանդեպ քննադատական դիրքորոշում գոյություն ունի: Մոգերինին հավատացած է, որ ՆԱՏՕ-ի ծախսերի ապահովման շուրջ ներկա լարվածությունները և փախստականների ճգնաժամի հանդեպ վերաբերմունքի շուրջ տարաձայնության շարունակվելը, ինչպես նաև Փարիզի կլիմայական փոփոխությունների մասին համաձայնագրի շուրջ տարաձայնությունները հանգեցրել են միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի ներազդեցության ու ներկայության անկումային ընթացքին, իսկ ԵՄ-ն իր ներկայությունն ընդլայնելով ու սերտացնելով աշխարհի երկրների հետ իր հարաբերությունները պիտի լրացնի այդ բացը: ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև տարաձայնությունները սրվելուց հետո եվրոպացի պաշտոնատարներ ռազմավարական գործընկերության փոխարեն այսօր խոսում են ԱՄՆ-ի հետ խաղաղ համակեցության մասին: Միևնույն ժամանակ հատկապես առևտրի հետ կապված հարցերում Թրամփի նախագահության շրջանում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև տարաձայնությունների սրվելն այդ միության անդամ երկրներին մղել է տնտեսական ու առևտրական առիթներ որոնել աշխարհի այլ կետերում:

--------------------

Ինչ վերաբերում է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս շրջագծում Եվրահանձնաժողովն անցած չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկայացրեց եվրոպական երկրների համատեղ պաշտպանության բյուջեի նոր նախագիծը: Այս նախագծում առաջարկվել է ԵՄ-ի պաշտպանական ծախսերի համար 5.5 միլիարդ եվրո բյուջե հատկացնել: Բյուջեի այս նախագծի նպատակն է Եվրոպային օգնել, որպեսզի վերջինս հանդես գա որպես համաշխարհային ռազմական անկախ մեկ ուժ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարության շրջանը սկսվելուց հետո հատկապես պաշտպանական հարցերի և ՆԱՏՕ-ի դերակատարության ու կարևորության, ինչպես նաև ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև տարաձայնություններ ծագելով, ԵՄ-ի անդամները օրակարգում են ներառել պաշտպանական ու ապահովական հարցերում անկախ նախաձեռնությունների ու գործընթացների հզորացման հարցը: Այս շրջագծում ընդլայնվել են Եվրոպայի ռազմական անկախ զորուժի ստեղծմանը, ԵՄ-ի համաշխարհային ռազմավարության մշակմանը, ինչպես նաև եվրոպական ռազմական ու ապահովական անկախ կառույցների ձևավորմանն ուղղված ջանքերը: Այս շրջագծում անցած շաբաթ Պրահայում գումարվեց Եվրոպայի պաշտպանության ու անվտանգության համաժողովը, որի նպատակն էր քննարկել Եվրոպայի պաշտպանական դասավորումներն ու նաև եվրոպական պաշտպանության ապագա հեռանկարները: Այդ համաժողովում ունեցած ելույթում ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ-ի պաշտպանության ու անվտանգության ամրապնդումն այդ միության անդամների կարիքն ու ցանկությունը համարեց: Մոգերինին նաև ընդգծեց ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի միջև համագործակցության անհրաժեշտությունը և մերժեց այդ երկու կառույցների միջև մրցակցության գոյությունը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աննախընթաց քննադատության ենթարկեց ՆԱՏՕ-ն: Նա ՆԱՏՕ-ին հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության իրագործման միջոց է ծառայեցվում: Նրա ընդգծմամբ այդ ռազմական կազմակերպության մեջ դաշնակից երկրներ չկան, այլ ՆԱՏՕ-ն միանշանակ ձևավորվել է ԱՄՆ-ին կախված երկրներից:  

----------------------

 Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերի շրջագծում միջազգային վարկանիշային հաստատություններն զգուշացրեցին այն մասին, որ Բրիտանիայի վերջին ընտրությունները բացասական ազդեցություն են գործել այդ երկրի վարկանիշի վրա: «Էս Անդ Փի» վարկանիշային հաստատությունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ խորհրդարանում Բրիտանիայի կուսակցություններից որևէ մեկի մեծամասնություն չդառնալը կարող է հանգեցնել ԵՄ-ից այդ երկրի հրաժարման հետաձգմանն ու այդ երկրի կառավարության ծրագրավորումների խափանմանը: Անցած տարի ԵՄ-ի Բրիտանիայի հրաժարումը հստակեցվելուց հետո այդ հաստատությունը Բրիտանիայի վարկանիշը EEE-ից իջեցրեց EE-ի: Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նոր նախագահ Էմմանուել Մաքրոնը հայտարարեց, որ օրենքներն ու չափանիշները հարգվելու դեպքում կողմ է լինելու Եվրոգոտուն ու Շենգենյան գոտուն Բուլղարիայի անդամակցությանը:

 

 

 

Պիտակ