Հունիս 19, 2017 14:44 Asia/Yerevan

Հարգարժան բարեկամներ «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում կփորձենք քննարկման ենթարկել Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունները:

 

Մեր հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու անցած շաբաթվա մի շարք կարևոր լուրերի խորագրերին: Այս շրջագծում կարելի է առանձնացնել հակառուսական պատժամիջոցների` ԵՄ-ի անդամ երկրների վրա թողնելիք բացասական ազդեցության կապակցությամբ ԱՄՆ-ին ուղղված ԵՄ-ի զգուշացումը, Բրիտանիայի, Նիդերլանդների, Իսպանիայի և Էստոնիայի ղեկավարների հետ Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի հանդիպումները, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի կայացումն ու Մաքրոնին պատկանող «Հառաջ հանրապետություն» կուսակցության հաղթանակը՝ շահելով ձայների ավելի քան 32 տոկոսը, Եվրոպայում ահաբեկչության մեջ կասկածվող անձանց թվի ուշագրավ աճը, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին Ռուսաստանի բացասական արձագանքը, հունիսի 11-ից սկսած ԵՄ-ի և Ուկրաինայի միջև վիզայի ռեժիմի չեղարկումը, Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության ձախողումը, խորհրդարանական մեծամասնությունը կորցնելը և վարչապետ Թերեզա Մեյի ծանրացող ճնշումների պատճառով կրկին արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականությունը, Կոսովոյի խորհրդարանական արտահերթ ընտրություններում նախկին աշխարհազորային հրամանատարների տարած հաղթանակը, Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ծայրահեղական աջերի կրած պարտությունն ու չափավորականների հաղթանակը, փախստականներ չընդունելու պատճառով Եվրահանձնաժողովի կողմից Լեհաստանի, Չեխիայի ու Հունգարիայի դեմ պատժամիջոցների և օրինական քայլերի ձեռնարկումը, Ռումինիայի կառավարության բոլոր նախարարների հրաժարական ներկայացնելու հետևանքով այդ երկրում ծագած քաղաքական ճգնաժամն ու Եվրոգոտու ֆինանսների նախարարների համաձայնությունը Հունաստանին 86 միլիարդ եվրո վարկի նոր մասնաբաժնի հատկացմանը:

-------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է Եվրոպայի քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը ԵՄ-ի արձագանքն ու ընդգծումն էր այն հարցի կապակցությամբ, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելու ժամանակ պիտի անհրաժեշտ համադրումներ կատարի ԵՄ-ի հետ: Ամերիկացի սենատորները հինգշաբթի օրը 2016 թվականի նախագահական ընտրություններում կատարած միջամտությունների մեղադրանքով նոր պատժամիջոցներ վավերացրեցին Ռուսաստանի դեմ: ԱՄՆ-ի այդ քայլը մտահոգություն է պատճառել Գերմանիայի կառավարությանը: Գերմանիայի կառավարությունն ԱՄՆ-ին զգուշացրել է, որ եթե գերմանական ընկերությունները տուժեն այդ պատժամիջոցների պատճառով Գերմանիան պատասխան քայլի կդիմի: Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Բրիջիթ Ցիպրեսն ԱՄՆ-ին սպառնաց, որ եթե գերմանական ընկերությունները տուգանվեն Գերմանիան պատասխան քայլ կձեռնարկի: Ֆրանսիայի պաշտպանության նախարար՝ Ժան Իվ լը Դրիանն  էլ ընդգծել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման հարցում եվրոպական երկրների և G7-ի անդամ երկրների հետ համադրումներ կատարվելու անհրաժեշտությունը: Թվում է, որ նկատի առնելով եվրոպական ընկերությունների վրա այդ պատժամիջոցների բացասական ազդեցությունը ԵՄ-ի երկու կարևոր անդամ երկրները դրել են Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև համադրումների պահանջը, հատկապես որ ԱՄՆ-ի այդ քայլը համադրված չի եղել եվրոպացի գործընկերների հետ: Քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը Բրիտանիայի վաղաժամկետ ընտրությունների արդյունքները պարզվելուց հետո այդ երկրում ներքաղաքական զարգացումներն են: Դրանցից մեկն այդ երկրի երկու գլխավոր կուսակցությունների՝ Պահպանողական և Լեյբորիստական կուսակցությունների վայելած համակրանքի չափերի կրած փոփոխությունն է: Այս շրջագծում Ջերեմի Քորբինի Լեյբորիստական կուսակցության ղեկին հայտնվելուց ի վեր առաջին անգամ այդ կուսակցության վայելած հասարակական համակրանքը գերազանցեց Պահպանողական կուսակցությանը: Մի սոցհարցման արդյունքների համաձայն, Լեյբորիստական կուսակցությունը 45 տոկոս համակրանք վայելելով 6 տոկոսով առաջ է անցել Պահպանողական կուսակցությունից, որի վայելած համակրանքն իջել է 36 տոկոսի: Այսպիսով Պահպանողականները անկանխատեսելի պարտություն են կրել և ձգտում են ամեն կերպ ձերբազատվել ներկա ծանր կացությունից, որի մեջ հայտնվել են վարչապետ Թերեզա Մեյի ընդունած սխալ որոշման պատճառով: Թերեզա Մեյի կրած պարտությունն ու Պահպանողական կուսակցության կրած ծանր հարվածը իրականության են մոտեցնում ոչ այնքան հեռու ապագայում նրա անխուսափելի անկման մասին կատարված կանխատեսումները: Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման հետ կապված առջևում գտնվող բանակցություններում անհրաժեշտ է հզոր և հասարակական լայն հովանավորություն վայելող մի կառավարություն, որից բացահայտ կերպով զուրկ է Թերեզա Մեյի կառավարությունը: Մեյի հրաժարականը պահանջած Քորբինը համոզված է, որ Բրիտանիայում հնարավոր չէ շարունակել ներկա ծանր պայմանները և մեծ հավանականությամբ այս տարի և կամ առաջիկա տարվա սկզբին կրկին արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Նա հույս ունի հաջորդ ընտրություններում հաղթելով Բրիտանիայի վարչապետ դառնալ:

---------------------

Ադրբեջանը և Եվրոպական միությունը քննարկելու են ռազմավարական համագործակցության նոր համաձայնագիր կնքելու հնարավորությունը: Անցած շաբաթ Բաքվում էր  Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Արմեն Քոլոյանը:

-------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Եվրահանձնաժողովը չորեքշաբթի օրը Բրյուսելում ներկայացրեց եվրոպական երկրների համատեղ պաշտպանության ծախսերի նոր նախագիծը: Այս նախագծում ԵՄ-ի պաշտպանական ծախսերը հոգալու համար 5.5 միլիարդ եվրո բյուջե է առաջարկվել: ԵՄ-ի պաշտպանական նախագիծը բաղկացած է երկու բաժիններից: Բյուջեի նախագծի մշակման նպատակն է Եվրոպային օգնել հանդես գալու, որպես համաշխարհային անկախ ռազմական ուժ: Թեև այս նախագծում ԱՄՆ-ին կոչ է արվել պահպանել համաշխարհային ասպարեզում իր ներկայությունը:  ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի հայտնվելուց հետո հատկապես պաշտպանական հարցերում, ՆԱՏՕ-ի դերակատարության ու կարևորության, ինչպես նաև ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման հարցի հետ կապված ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև տարաձայնություններ ծագելով ԵՄ-ի անդամ երկրները, հատկապես Գերմանիան ու Ֆրանսիան փորձում են հզորացել պաշտպանության ու անվտանգության բնագավառներում եվրոպական անկախ կառույցները: Այս շրջագծում փորձ է կատարվում Եվրոպայի համար անկախ զորուժ ստեղծել, մշակել ԵՄ-ի համաշխարհային ռազմավարությունն ու նաև եվրոպական ռազմական ու ապահովական նոր կառույցներ ստեղծել:

Ի դեպ Եվրոպայի ոստիկանություն՝ Եվրոպոլը, զեկույց ներկայացնելով տեղեկացրեց վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպայում ահաբեկչական աշխատանքների մեջ կասկածվող անձանց թվի ուշագրավ աճի մասին: 2016 թվականին ջիհադական խմբերին անդամակցելու կամ նման խմբերի հետ համագործակցության մեղադրանքով բերման է ենթարկվել 718 մարդ: Նույն զեկույցի համաձայն 2014 թվականին բերման էին ենթարկվել 395 կասկածյալներ: Ի դեպ 2016 թվականին ահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել է 135 մարդ և ծայրահեղական խմբեր 13 ահաբեկչական հարձակումներ են իրականացրել Եվրոպայում, որոնցից 6-ի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ-ը: Եվրոպոլի պետ Ռոբ Վայներայթի ընդգծմամբ Եվրոպան աննախընթաց կերպով ենթակա է ծայրահեղականների կողմից ահաբեկչական հարձակումների իրականացման վտանգին և առավել մեծ վտանգ են ներկայացնում այլ երկրներից Եվրոպա մեկնած անձանց միջոցով իրականացվող հարձակումները: Եվրոպոլի զեկույցում ասված է, որ ԻԼԻՊ-ն ինտերնետի և սոցիալական ցանցերի միջոցով քարոզչական աշխատանք է իրականացնում և անդամագրում է կատարում: Շվեդիայի անվտանգության ծառայություններն էլ տեղեկացրել են վերջին քանի տարիների ընթացքում այդ երկրում ծայրահեղականների քանակի ուշագրավ մեծացման մասին: Այն պայմաններում երբ այդ երկրում ծայրահեղականների թիվը 2010 թվականին 200 հոգի էր, այդ թիվն այսօր բարձրացել է հազարավորների: Եվրոպական երկրներն ԱՄՆ-ի հետ միասին Միջին Արևելքում անհանդարտությունները սրելու նպատակով հովանավորել են ԻԼԻՊ-ի և «Ջեբհաթ-ալ-Նոսրա»-ի նման ահաբեկչական խմբերին, իսկ այսօր զգում են իրենց պաշտպանած թաքֆիրական խմբերի կողմից ահաբեկչական հարձակումների վտանգը:

-------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին առանցքը հատկացված է տնտեսական հարցերին: Այս շրջագծում Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Վալդիս Դոբրոսքիսը հայտարարեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալուց հետո ԵՄ-ի ֆինանսական օրենքները կխստացվեն: Ֆինանսական նոր օրենքները, որոնց մասին հայտարարվեց երեքշաբթի օրը կվավերացվեն միության անդամ երկրների և Եվրոխորհրդարանի կողմից առաջարկված բարեփոխումներից հետո: ԵՄ-ի ֆինանսական նոր օրենքների գլխավոր բաժինը վերաբերում է Brexit-ի պատճառած վնասը Եվրոյի փոխանակումների կենտրոնի փոփոխման միջոցով առավել շահավետ տնտեսական աշխատանքների իրականացման միջոցով փոխարինելուն: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնը ողջունելով Հունաստանի և միջազգային պարտքատերերի միջև կայացած համաձայնությունը, դա չափազանց կարևոր և ճգնաժամից խուսափելու նպատակով արված քայլ համարեց և Աթենքին կոչ արեց հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին: Ամիսներ տևած տարաձայնությունից հետո Հունաստանի միջազգային պարտքատերերն անցած հինգշաբթի Լյուքսեմբուրգում գումարված Եվրոգոտու ֆինանսների նախարարների նստաշրջանին առընթեր Հունաստանում նոր ճգնաժամը կանխելու նպատակով համաձայնեցին 8.5 միլիարդ եվրո ֆինանսական փրկության նոր փաթեթի հատկացմանը: Աթենքը 2017 թվականի հուլիսի պիտի փակի 7 միլիարդ եվրո պարտքը և առանց ֆինանսական նոր փաթեթի հատկացման դա հնարավոր չէր լինելու: Հունաստանն այդ վարկն ստանալու համար պարտավոր է եղել ընդունել վարկատուների ծանր պայմաններից շատերը:

 

Պիտակ