Հունիս 27, 2017 11:35 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի ընթացքում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևորագույն իրադարձություններին:

Ինչպես միշտ մեր հաղորդման առաջին բաժնում հպանցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին: Այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից կարելի է ակնարկել Բրյուսելում ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովի գումարմանը, եվրոպացի քաղաքացիների մասին Բրիտանիայի նախագծի կապակցությամբ ԵՄ-ի ղեկավարների քննադատությանը, ՆԱՏՕ-ի ուժի ցուցադրման կապակցությամբ Ռուսաստանի պաշտպանության նախարարի զգուշացմանը , Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում Բրյուսել-Հավանա համաձայնագրի վավերացմանը, Եվրոգոտում ռեֆորմների համար Գերմանիայի կանցլերի հայտնած պատրաստակամությանը, Ուկրաինայի նախագահի ԱՄՆ կատարած ուղևորությանը, ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու շուրջ բանակցությունների մեկնարկին, Լեհաստանի ու Լիտվայի սահմաններին ՆԱՏՕ-ի մեծ զորավարժության անցկացմանը, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում Մաքրոնի գլխավորած կուսակցության հաղթանակին, փախստականների կապակցությամբ Իսպանիայի կառավարության քաղաքականությունների դեմ այդ երկրի ժողովրդի ցույցին, Ֆրանսիայի կառավարության կազմում չսպասված փոփոխություններին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը շարունակվելու մասին Մուգերինիի ընդգծումը, Գերմանիայում Շուլցի գլխավորած կուսակցության հանդեպ Մերկելի կուսակցության զբաղեցրած առաջատար դիրքերին, «Թրքիշ Սթրիմ» գազատար խողովակագծի ծովային բաժնի կառուցման համար Պուտինի հրահանգին, ԵՄ-ի Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու ուղղությամբ Եվրախորհրդարանի պահանջին, Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների հանդեպ Ռուսաստանի արձագանքին և ի վերջո կիբերային հարձակումներին դիմակայելու համար ԵՄ-ի նոր քայլերին:

---------------------

Մեր հաղորդման երկրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Այդ շրջագծում ամենակարևոր իրադարձությունը ԵՄ-ի երկօրյա գագաթնաժողովի գումարումն էր: Երկօրյա այս նիստը մեկնարկեց հինգշաբթի երեկոյան՝ Բրյուսելում: Նիստի ընթացքում Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ներկաներին վստահեցրեց, որ այդ միությունից Բրիտանիայի հեռանալով այդ երկրում բնակվող եվրոպացի քաղաքացիները կկարողանան նույն կարգավիճակով մնալ Բրիտանիայում պայմանով, որ բրիտանացի քաղաքացիներն էլ նույն կարգավիճակն ունենան ԵՄ-ի անդամ երկրներում: ԵՄ-ի ղեկավարները հինգշաբթի օրվա նիստում նաև վեց ամսով երկարաձգեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը: Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման համար հիմք է ծառայել Մինսկի համաձայնագրի գործադրման ուղղությամբ Ռուսաստանի կողմից ջանքերի բացակայությունը: ԵՄ-ի անդամ երկրների նստաշրջանի երկրորդ օրը հատկացված էր պաշտպանական համագործակցությունների, տնտեսական ու առևտրական հարցերի, նաև ահաբեկչության դիմակայման ու փախստականների ճգնաժամի շուրջ խորհրդակցություններին: Այս նստաշրջանում քննարկման դրվեց ազատ առևտուրը սահմանափակելու կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը և ընդգծվեց, որ Եվրոպան առավել քան երբևե դիմադրելու է անարդար առևտրի մեթոդներին: Նստաշրջանի ավարտին անդամ երկրների ղեկավարները նաև զրուցեցին փախստականների ճգնաժամի և հատկապես Միջերկրական ծովի վրայով դեպի Իտալիա ձգվող ուղղության մասին:

Եվրոպայի քաղաքական իրադարձությունների շարանում նաև պիտի անդրադառնալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի կայացմանն ու Էմմանուել Մաքրոնի կուսակցության հաղթանակին: «Հանրապետությունը շարժման մեջ կուսակցությունը, որը միայն 16 ամիս է ինչ հիմնադրվել է Մաքրոնի միջոցով կարողացավ քաղաքական նոր քարտեզ գծել Ֆրանսիայում և դա ի տես այն բանի, որ հիշյալ կուսակցությունը շահեց խորհրդարանի 350 մանդատները, ինչը զգալիորեն շատ ավելի քիչ է 470 մանդատներից, որի կապակցությամբ ավելի վաղ կանխատեսումներ էին կատարվել:

--------------------

Ռուսաստանում բարձրագույն պաշտոնյաների եկամուտների մասին տվյալները գաղտնիացվեցին: Օրինագիծն ընդունվեց երկրում թափ առնող հակակոռուպցիոն բողոքի ալիքի ֆոնին: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Ազա Բաբայանը:

--------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս շրջագծում անցած շաբաթ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների պատճառով Ռուսաստանի և արևմուտքի միջև լարվածությունների սրման, ինչպես նաև Բալտյան տարածաշրջանի ու Եվրոպայի արևելյան երկրներում ՆԱՏՕ-ի քայլերի հետ Մոսկվայի հակառակությանը զուգահեռ, ամերիկացի ու բրիտանացի զորայիններ Լեհաստանի և Լիտվայի սահմաններին կազմակերպեցին ՆԱՏՕ-ի առաջին լիարժեք պաշտպանական համատեղ զորավարժությունը: Հիշյալ երկու երկրներից բացի զորավարժությանը մասնակցեցին նաև Լեհաստանի, Լիտվայի ու Խորվատիայի զորայինները: ՆԱՏՕ-ի պաշտոնատարները հավակնում են, թե այդ զորավարժությունը կանխարգելիչ բնույթ է կրում և նպատակ ունի կանխել Բալտյան տարածաշրջանի երկրների դեմ Ռուսաստանի հավանական ցանկացած հարձակումը: Դա ի տես այն բանի, որ Մոսկվան ՆԱՏՕ-ին զգուշացրել է, որ Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի ուժի ցուցադրումը խաթարում է համաշխարհային անվտանգությունը: Այս շրջագծում Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգոն հայտարարել է, որ Բալտյան տարածաշրջանում ու Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնումը վկայում է, որ արևմտյան որոշ երկրներ իրենց հակառուսական նախագծերն ու քայլերը դադարեցնելու որևէ ցանկություն չունեն: Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանին պարտադրում է խստացնել իր սահմաններին պաշտպանական նախաձեռնությունները:

ԵՄ-ի ԱԳ նախարարներն էլ անցած շաբաթ համաձայնեցին եվրոպական այդ բլոկում կիբեր-հարձակումների դեմ համատեղ արձագանք ցուցաբերելու և այդ թվում հանցագործների դեմ պատժիչ քայլեր ձեռնարկելու շուրջ: ԵՄ-ի ԱԳ նախարարները երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ հայտարարեցին, որ ինտերնետային ավերիչ քայլերին արձագանքելու համար կիբեր-դիվանագիտական լծակներ են օգտագործելու: Նրանք իրենց մտահոգությունը հայտնելով նպատակների իրագործումը կիբեր-հարձակումների միջոցով հետապնդելու ուղղությամբ պետական ու ոչ-պետական տարրերի ցանկության ու կարողությունների ընդլայնման կապակցությամբ խոստացան այդ կապակցությամբ ընդհանուր արձագանք ցուցաբերել: Թեև հիշյալ պաշտոնատարներն ընդգծել են թե գերադասում են կիբերային միջավայրում հարցերը կարգավորվել խաղաղ միջոցներով, սակայն միևնույն ժամանակ պատրաստակամություն են հայտնել օգտվել բոլոր միջոցներից, այդ թվում դիմել սահմանափակող քայլերի:

-----------------------

Մեր հաղորդման հարորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիմք ընդունելով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մաքրոնի տեսակետներն իր պատրաստակամությունը հայտնեց առանց նախապայմանների բանակցելու Եվրոգոտում ռեֆորմների իրականացման շուրջ: Մերկելը երեքշաբթի օրը Բեռլինում անդրադառնալով Եվրոգոտու անդամ երկրների մոտ միասնականության բացակայությանն ընդգծեց, որ այս իրավիճակի կարգավորման համար պիտի օրակարգում ներառել հատկապես Եվրոգոտում զբաղվածության մակարդակի բարձրացման առավել լավ մեթոդների քննարկման համար նոր կառույցի առաջացման հարցը: Նրա համոզմամբ հիմնական ու անհրաժեշտ պայմաններ ստեղծվելու դեպքում կարելի է Եվրոգոտու օրակարգում ներառել Եվրոպայի ֆինանսների միասնական նախարարության հիմնադրման հարցը: Մերկելն այս ուղղությամբ վայելում է Մաքրոնի հովանավորությունը: Մաքրոնն իր նախընտրական քարոզարշավում պոպուլիզմին դիմակայելու համար անհրաժեշտ էր համարել Եվրոգոտում ռեֆորմների իրականացումը և ընդգծել էր Եվրոգոտու երկրների համար ֆինանսների ու բյուջեի միասնական նախարարության ստեղծումը:

-------------------------------- 

Անցած շաբաթ Եվրախորրդարանը պահանջեց Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները վերջնական կերպով հաստատվելու դեպքում դադարեցնել ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ բանակցությունները: Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովը ԵՄ-ի անդամ երկրներին կոչ արեց, որ եթե Թուրքիայում գործադրման դրվեն սահմանադրական բարեփոխումները ինչքան շուտ և պաշտոնական կերպով պիտի առկախի ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ տարվող բանակցությունները: Ապրիլի 16-ի հանրաքվեի արդյունքում վավերացված Թուրքիայի սահմանադրական բարեփոխումները գործադրման պիտի հանձնվեն 2019 թվականի նոյեմբերի 3-ին նախատեսված Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո: Բարեփոխված Սահմանադրությամբ վարչապետի պաշտոնը կրճատվում է և երկրի նախագահը լայն լիազորոթյունների տեր դառնալով կարող է տարբեր հրահանգներ արձակել և վերահսկել դատական կառույցը: Եվրախորհրդարանը երեքշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ ընդգծել է այն հարցը, որ Եվրախորրդարանի պատգամավորները մտահոգ են օրենքի իշխանության, մարդու իրավունքների, մամուլի ազատության և կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում Թուրքիայի հետադարձի կապակցությամբ: ԵՄ-ն ու Թուրքիան 2005 թվականից ի վեր ինտեգրման հետ կապված բանակցություններ են վարում, ինչը սակայն որևէ առաջընթաց չի ունեցել:

 

 

Պիտակ