Հուլիս 03, 2017 20:44 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում մի քանի առանցքներում քննարկելու ենք այս տարածաշրջանի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:

Ինչպես միշտ մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա լուրերի գլխավոր խորագրերին, որոնց շարքում են Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումն ու Աֆղանստանում տեղակայված իր զորայինների թվի հավելման կապակցությամբ ՆԱՏՕ-ի ընդունած որոշումը, Գերմանիայի խորհրդարանի կողմից միասեռականների ամուսնության օրինականացումը, Թերեզա Մեյի փոքրամասնության կառավարության ծրագրերի հանդեպ Բրիտանիայի խորհրդարանի հայտնած հովանավորությունը, ԱՄՆ-ի ու Գերմանիայի ռազմավարական բանակցությունների շրջագծում երկու երկրի պաշտպանության նախարարների հանդիպումը, Սերբիայի նոր կառավարության հանդեպ այդ երկրի հայտնած վստահությունը, ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանն ի պատասխան Մոսկվայի վերցրած քայլերը, Կիբեր-հարձակումների դիմաց անկարողության մասին ԵՄ-ի խոստովանությունը, Ռուսաստանի ռազմական կարողության ընդլայնման վրա Պուտինի դրած շեշտը, Ռուսաստանի քննադատությունն ուղղված արտասահմանյան այն օժանդակությունները, որոնք միտում են միջամտություն կատարել այդ երկրում, Ֆրանսիայի նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկը, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար Մերկելի հայտնած համաձայնությունը, Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոյի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի հետ, Ալբանիայի խորհրդարանական ընտրություններում սոցիալիստական ղեկավարող կուսակցության հաղթանակը, Ռումինիայի նոր վարչապետի նշանակումը, Ուկրաինայի արևելքում ճգնաժամի սրման կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարարի կատարած ազդարարությունը, Ֆրանսիայի ռազմական բյուջեի ավելացման վրա այդ երկրի վարչապետի դրած շեշտը, Ռուսաստանի ենթակառույցների ոչնչացման համար ԱՄՆ-ի կիբեր-նախագծի բացահայտումը, Շվեյցարիայում Կիպրոսի միավորման բանակցությունների նոր շրջանի կայացումը, «Գուգըլ» ընկերության դեմ ԵՄ-ի քայլն ու այդ ընկերությանը 2.4 միլիարդ եվրո տուգանելը և ի վերջո Ռուսաստանից գազի գնման կապակցությամբ սահմանափակումներ ստեղծելու հետ Գերմանիայի հակառակությունը:

-------------------

Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ առանցքը հատկացված է լինելու Եվրոպայի քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Բրիտանիայի պահպանողական փոքրամասնության կառավարությունն իր ձևավորումից հետո առաջին խորհրդարանական առաջին քննության ընթացքում ձայների չնչին տարբերությամբ կարողացավ ապահովել իր օրինական ծրագրերի հանդեպ այդ երկրի խորհրդարանի անդամների հովանավորությունը: Այդ ծրագրի ընդհանուր կետերն ավելի վաղ ներկայացվել էին Բրիտանիայի թագուհու անցած շաբաթվա ելույթում: Բրիտանիայի Համայնքների պալատը հինգշաբթի օրը 309 դեմ ձայների դիմաց 323 կողմ ձայներով ու միայն 14 ձայների տարբերությամբ վավերացրեց հառաջիկա երկու տարիների համար Թերեզա Մեյի պահպանողական կառավարության ծրագիրը: Այս ուղղությամբ չափազանց մեծ նշանակություն ունի տնտեսական ճգնության քաղաքականությունների վավերացումը: Պահպանողական կառավարությունն այսօր դիմագրավում է ներքին ու արտաքին երկու խոշոր մարտահրավերներ: Ներքին մարտահրավերը Թերեզա Մեյի կառավարության կործանմանն ուղղված Լեյբորիստական կուսակցության ջանքերն են: Լեյբորիստական կուսակցության անդամները հիմք ընդունելով տնտեսության ու ԵՄ-ից հեռանալու ուղղությամբ ներկայացված ծրագրերը ձգտում են Թերեզա Մեյի թույլ կառավարության ձախողմանը և դա ի տես այն բանի, որ Թերեզա Մեյը ձեռք բերելով Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական միավորում կուսակցության աջակցությունը կարողացել է պարտության մատնել Լեյբորիստական կուսակցության բոլոր ջանքերը: Արտաքին մարտահրավերը վերաբերում է, թե Բրիտանիայի կառավարության մեջ և թե ԵՄ-ի հետ կապված «Բրէքզիթ»-ի գործադրման մեթոդների կապակցությամբ ծագած վեճերին ու տարաձայնություններին: Այս ուղղությամբ բացահայտ տարաձայնություն գոյություն ունի կառավարության ուժային նախարարների միջև: Նույն այս տարաձայնությունները, փոքրամասնության կառավարության երերուն կացության ու նաև Թերեզա Մեյի կառավարության դիրքերը թուլացնելու ուղղությամբ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի ջանքերին զուգահեռ թուլացրել է պահպանողական փոքրամասնության կառավարության դիրքերն ու մշուշոտ է դարձրել դրա ապագա ճակատագիրը:

--------------------

Գերմանիայի ոստիկանությունը երկրի խորհրդարանականներին զգուշացնում է թուրքական հետախուզության կողմից հնարավոր լրտեսման մասին։ Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում Լուսինե Մուսայելյանը:

---------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական զարգացումներին: Այս շրջագծում Գերմանիայի Բավարիա նահանգում կայացավ ԱՄՆ-ի և Գերմանիայի պաշտպանության նախարարներ Ջեյմս Մաթիսի և Օրսուելա Ֆոն Դեր Լայնի ռազմավարական բանակցությունների առաջին փուլը: Մաթիսը Գերմանիային համարեց ՆԱՏՕ-ի անդամ երկրորդ կարևոր երկիրը, որը դրան անհրաժեշտ զորուժի և զինասարքերի ապահովման ուղղությամբ խոշոր դերակատարություն ունի: Նա ի դեպ Գերմանիային ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի գլխավոր անդամներից է համարել: Մաթիսի մատնանշած կարևոր կետը Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի համատեղ համագործակցության և հզոր միասնականության ամրապնդումն էր: Նկատի առնելով այն պարագան, որ Գերմանիան թե տնտեսական և թե ռազմական տեսակետից համարվում է Եվրոպայի ամենակարևոր երկիրը հետևաբար այնքան էլ զարմանալի չի թվում, որ տարբեր հարցերի, այդ թվում պաշտպանական բյուջեի և դրան անդամ երկրների մասնակցության չափաբաժնի շուրջ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների միջև ծագած լուրջ տարաձայնություններից հետո Թրամփի կառավարության պաշտպանության նախարարը Բեռլին է ուղևորվում, որպեսզի Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ բանակցություն վարելով ինչ-որ լուծում գտնի տարաձայնությունների կարգավորման և համագործակցությունների մակարդակի բարձրացման համար: Դրանով հանդերձ, որ Գերմանիան իր համաձայնությունն է տվել պաշտպանական բյուջեի հավելմանը, սակայն գերմանացի բարձրաստիճան պաշտոնատարներ շարունակում են դժգոհել ապահովական հարցերում Թրամփի կարծր մոտեցումներից: Միևնույն ժամանակ Բեռլինը մերժում է Թրամփի հավակնությունն այն մասին, որ Գերմանիան խոշոր գումարներ է պարտք ՆԱՏՕ-ին: Գերմանիայի որոշ բարձրաստիճան պաշտոնատարներ դեմ են ապահովական հարցերի կապակցությամբ ԱՄՆ-ի ռազմական կողմնորոշմանը, որն իր դրսևորումն է գտել պաշտպանական բյուջեի հավելման համար ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին ուղղված Թրամփի պահանջներում: Այդ պաշտոնատարների և այդ թվում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի դիտանկյունից անվտանգությունը տարբեր ծավալներ ունի, որոնցից միայն մեկը կարող է իրագործվել ռազմական միջոցներով:

Անցած շաբաթ նաև բացահայտվեց Ռուսաստանի կարևոր ենթակառույցներին հարվածելու համար ԱՄՆ-ի կիբերային նախագիծը: Այս շրջագծում մատնանշվեց «Թվայնացված ռումբեր» նախագիծը, որի շրջագծում ԱՄՆ-ն մտադիր է կիբեր-հարձակում իրականացնել Ռուսաստանի ենթակառույցների դեմ: Այս գաղտնի նախագիծն Օբամայի պաշտոնավարության շրջանի ավարտին դեռ նախապատրաստական փուլում էր գտնվում և ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պիտի դրա օգտագործման կապակցությամբ որոշում ընդունի: Այս նախագիծը կարող է խափանել Ռուսաստանի կարևոր ու ռազմավարական ցանցերի աշխատանքը: Այս արդիական ու գաղտնի տեխնոլոգիան նախագծվել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից և կարող է հեռվից կառավարվել: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենը հայտարարել է, որ աշխարհում իրականացվող կիբեր- հարձակումների թիկունքում կանգնած է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը և մինչև այսօր 74 երկրներում հարձակումներ է իրականացրել: Եթե ԱՄՆ-ն Ռուսաստանի ենթակառույցների դեմ կիրառի իր այսպես կոչված «Թվայնացված ռումբեր»-ի ծրագիրը պիտի սպասի Մոսկվայի պատասխան քայլերին, իսկ այդ դեպքում այդ կիբեր-պատերազմի պատճառած վնասների ծավալն ու ավարտն անորոշ է լինելու: Դա ի տես այն բանի, որ ԵՄ-ի անվտանգության հարցերով կոմիսար Ջուլիան Քինգն ասել է, որ վերջին լայնամասշտաբ կիբեր-հարձակումները վկայում են նման հարձակումների դիմակայման համար այդ միության անբավարար կարողության մասին: Երեքշաբթի օրը Եվրոպայում սկսված կիբեր-հարձակումը բարդություններ առաջացրեց շուրջ 100 երկրներում: Քինգը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ինտերնետից ԵՄ-ի կախվածությունն այն պահին գերազանցում է այդ միության ինքնապաշտպանության կարողություններին: Նա անհրաժեշտ է համարել Եվրոպոլում տեղեկատվական արձագանքման ու կիբեր-հարձակման ջոկատի հզորացումը: Եվրոպացի այդ պաշտոնատարի ընդգծմամբ կիբեր-հարձակումները ռազմավարական բնույթ կրելով ու տարածվելով վտանգել են այդ միության ենթակառույցները: Եվրահանձնաժողովը 2017 թվականի սեպտեմբերին վերատեսության ենթարկելով կիբեր-անվտանգության իր ռազմավարությունն, այդ կապակցությամբ նախաձեռնությունների նոր փաթեթ է ներկայացնելու:

------------------

Այս շաբաթվա հաղորդման վերջին առանցքը վերաբերում է ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս շրջագծում ԵՄ-ի բյուջեի ու մարդկային ռեսուրսների հարցերով կոմիսար Գունթեր Օթինգերը հայտարարեց, որ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալը և պաշտպանական ծախսերի հավելման նման այլ մարտահրավերներ պատճառ կդառնան, որ այդ միության բյուջեի դեֆիցիտը հասնի տարեկան 20 միլիարդ եվրոյի: Նկատի առնելով նոր առաքելությունների այդ թվում պաշտպանության ու ներքին անվտանգության բաժիններում նախաձեռնությունների բյուջեի ապահովման անհրաժեշտությունը նա ընդգծել է, որ մուտքերի ու ծախսերի միջև տարբերությունը կարող է կրկնապատկվել: Միևնույն ժամանակ Եվրոպայի կենտրոնական բանկի տնօրեն Մարիո Դրագին զգուշացրել է եվրոպական երկրներում անհավասարության ուշագրավ աճի կապակցությամբ և ընդգծել է, որ դա կարող է սրել անկայունությունը: Նա հայտարարել է, որ եվրոպական պետությունները կրթության, նորարարության ու մարդկային ռեսուրսների բաժնում ներդրում կատարելով, այդ թվում երիտասարդության համար աշխատատեղեր ստեղծելով պիտի պայքարեն անհավասարության աճի դեմ:

 

 

 

Պիտակ