Հուլիս 10, 2017 16:19 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ մի քանի առանցքներում քննարկելու ենք կանաչ մայրցամաքի անցած շաբաթվա կարևոր իրադարձությունները:

 Անցած շաբաթվա կարևորագույն իրադարձությունների շարքում են՝ Գերմանիայում G20-ի երկօրյա գագաթնաժողովը, Սերբիայի ու Կոսովոյի ղեկավարների և Մոգերինիի եռակողմ հանդիպումը և հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու կապակցությամբ կայացած համաձայնությունը, Մադրիդում ԵՄ-ի ու Մերկուսուրի համատեղ նիստը, Թերեզա Մեյի հանդեպ քննադատությունների խստացումը և տնտեսական կոշտ քաղաքականությունների վերատեսության ենթարկվելը, Գերմանիայի քրիստոնեական ղեկավարող կուսակցությունների նիստի գումարումը և 2017-2021 աշխատանքային ծրագրի մշակումը, երկրում քաղաքական բարեփոխումների վրա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դրած շեշտը, ԱՄՆ-ի հետ Գերմանիայի հարաբերությունների մակարդակը բարեկամից գործընկերոջ իջնելը, Իսպանիայի խորհրդարանում Սիոնիստական ռեժիմին բոյկոտի ենթարկելու դիմումի վավերացումը, աշխարհում միջուկային սպառազինության վիճակի մասին Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմիմիջազգային ինստիտուտը (SIPRI)` վերջին զեկույցի հրապարակումը, Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման համար Եվրախորհրդարանի ընդունած որոշումը, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում լարվածությունը սրվելու կապակցությամբ Մոսկվայի նախազգուշացումը, փախստականների հարցով Իտալիային ու Հունաստանին օժանդակելու համար Եվրահանձնաժողովի դիմումը, որպես «Բրէքզիթ»-ի գործադրման ուղղությամբ առաջին քայլ Լոնդոնի ձկնարդյունաբերության կոնվենցիայից Բրիտանիայի հրաժարումը, «Ֆեյսբուք»-ի, «Գուգըլ»-ի և «Յություբ»-ի օրինախախտումների հանդեպ քայլեր ձեռնարկելու նախագծի վավերացումը Գերմանիայի խորհրդարանում, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների առկախման կապակցությամբ Եվրախորհրդարանի դիմումը, Լեհաստանին ԱՄՆ-ի «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռային պաշտպանության համակարգ վաճառելու մասին պայմանագրի ստորագրումը, որպես համաշխարհային տնտեսության բարդություններից մեկը միակողմանի պատժամիջոցներին ուղղված Պուտինի խիստ քննադատությունը և ի վերջո փախստականների մահվան դեպքերի ավելացման ուղղությամբ ԵՄ-ի դերակատարության մասին Միջազգային ներում կազմակերպության նոր զեկույցը:

-------------------------------

Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական գլխավոր իրադարձությունն անցած ուրբաթ և շաբաթ օրը Գերմանիայի Համբուրգ քաղաքում G20-ի գագաթնաժողովի գումարումն էր: Այս համաժողովի առաջին օրն ավարտվեց ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև դրա ֆինանսավորումն ու վիրտուալ միջավայրի միջոցով տարածումը կանխելու առանցքի շուրջ հաղորդագրության հրապարակմամբ: Գագաթնաժողովի մասնակիցները դատապարտելով աշխարհում ահաբեկչական հարձակումներն ընդգծեցին ահաբեկչության ու դրա ֆինանսավորման դեմ պայքարի նշանակությունը և ընդգծեցին, որ աշխարհում ահաբեկչության ֆինանսավորման համար որևէ ապահով միջավայր չպիտի գոյություն ունենա: Այդ հաղորդագրության համաձայն պետությունները տեղեկությունների փոխանակում պիտի կատարեն դիմակայելու համար արտասահմանցի ահաբեկիչների իրենց երկրներ վերադառնալու պատճառած սպառնալիքը և արգելեն նրանց կողմից բազաների ստեղծումը: Չնայած այս հարցում կայացած համաձայնության G20-ի ղեկավարները մի շարք խոշոր հարցերի, այդ թվում կլիմայական փոփոխությունների համաձայնագրի ու նաև ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնության ապագա ճակատագրի շուրջ հիմնական տարաձայնություններ ունեն: Այն դեպքում երբ Գերմանիայի կանցլեր և գագաթնաժողովի հյուրընկալ Անգելա Մերկելը գերակա հարցերից էր համարել կլիմայական փոփոխությունների խնդրի քննարկումը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրակարգում ունի բնապահպանական հարցերում այդ երկրի ստանձնած շատ պարտավորություններից ու այդ թվում Փարիզի կլիմայական փոփոխությունների մասին համաձայնագրից այդ երկրի հրաժարումը: Միևնույն ժամանակ այլ երկրների ու տարածքների հետ առևտրի համաձայնագրերից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ Թրամփի պնդումը, որը նաև ընդգծվեց այդ նստաշրջանում մտահոգություն է պատճառել G20-ի անդամ երկրներին:

Շաբաթվա քաղաքական մյուս կարևոր իրադարձությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աննախընթաց արտահայտություններն էին: Մակրոնը երկուշաբթի օրը այդ երկրի վերին և ստորին խորհրդարանների անդամների առջև ունեցած ելույթում ներկայացնելով առաջիկա հինգ տարիների համար իր ծրագրերն ու գերակայությունները և անդրադառնալով նախագահական ու խորհրդարանական ընտրություններում արձանագրված արդյունքներին որոշ բնագավառներում հիմնական բարեփոխումների պահանջ ներկայացրեց և սպառնաց, որ եթե այդ բարեփոխումները առաջիկա մեկ տարվա ընթացքում խորհրդարանում չվավերացվեն, դրանց գործադրման համար կդիմի հանրաքվեի օգնության: Ֆրանսիայի նախագահը պահանջել է մեկ երրորդով կրճատել 348 անդամներ ունեցող սենատի և 577 անդամներ ունեցող խորհրդարանի մանդատների թիվը և ընդգծել է, որ փոքր սակայն հզոր խորհրդարանն առավել արդյունավետ կարող է աշխատել: Մակրոնը նաև անդրադառնալով Ֆրանսիայում ահաբեկչական վերջին գործողություններին ու սպառնալիքներին ընդգծեց ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտությունը և նշեց, որ Ֆրանսիայում արտակարգ դրությունը մինչև առաջիկա աշուն կչեղարկվի:

-----------------

Գերմանական Համբուրգ քաղաքում՝ աշխարհի խոշորագույն 20 երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում, ուրբաթ օրը տեղի ունեցավ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ կապակցությամբ մանրամասներ է հաղորդում լրագրող Հրայր Թամրազյանը:

----------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս կապակցությամբ Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI)`   նոր զեկույց հրապարակեց, որի համաձայն թեև 2016 թվականին աշխարհում միջուկային զենքերի քանակը կրճատվել է, սակայն մեծացել է աշխարհում արտադրված զենքերի արդիականացման բնագավառում ներդրումը: Ներկայումս միջուկային զինապահեստների մոդեռնացման ուղղությամբ խիստ մրցակցություն է ընթանում միջուկային գերպետությունների միջև:

SIPRI-ի փորձագետներից Շանոն Քեյլը հայտարարել է, որ չնայած միջուկային սպառազինության արգելման շուրջ համաշխարհային բանակցություններում արձանագրված առաջընթացին, աշխարհի միջուկային 9 գերպետությունները հայտարարել են, որ ընդլայնում են իրենց մարտագլխիկներ կրող հրթիռային համակարգերը և դրանք կամ տեղակայել են և կամ էլ պատրաստվում են ապագայում տեղակայել:

Իրականության մեջ չնայած միջուկային զինապահեստների կրճատման կապակցությամբ միջազգային քայլերին, հատկապես միջուկային սպառազինության տարածումն արգելող պայմանագիր՝ Էն Փի Թի-ին, որոնք վավերացվել ու գործադրման են հանձնվել միջուկային սպառազինության կրճատման ու նաև ոչնչացման ուղղությամբ, միջուկային գերպետությունները, որոնք նաև ԱԽ-ի հինգ մշտական անդամներն են, վճռակամ են պահպանել իրենց միջուկային զինապահեստը: Այս շրջագծում իր միջուկային զինապահեստի արդիականացման ուղղությամբ ԱՄՆ-ի բացահայտ քայլերը առթել են նրա մրցակից կամ թշնամի երկրների, հատկապես Ռուսաստանի և Չինաստանի զայրույթը:

Միևնույն ժամանակ Լեհաստանին «Փաթրիոթ» տեսակի հակահրթիռային համակարգ վաճառելու պայմանագիր ստորագրելով ԱՄՆ-ն արևելյան Եվրոպայում գտնվող իր դաշնակիցներին Ռուսաստանի դիմաց հզորացնելու ուղղությամբ նոր քայլ վերցրեց: Լեհաստանի պաշտպանության նախարարն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ԱՄՆ-ն մի համաձայնագիր ստորագրելով իր համաձայնությունն է տվել Լեհաստանին «Փաթրիոթ» տեսակի ամենաարդիական հրթիռային համակարգի վաճառքին: Այդ սպառազինական համաձայնության մասին լուրը հրապարակվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չորեքշաբթի օրը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա կատարած ուղևորության հետ միաժամանակ: Այս պայմանագիրը մեծ նշանակություն ունի Լեհաստանի համար, որ մտադիր է վերակազմավորել իր զինված ուժերը և շարունակ Ռուսաստանի կողմից սպառնալիքների մասին հավակնություններ է կատարում:

----------------------

Իսկ ինչպես միշտ հաղորդման վերջին առանցքը վերաբերում է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: Այս շրջագծում եվրոպական որոշ երկրներ «Բրէքզիթ»-ի գործադրումից հետո բանկերին Լոնդոնից իրենց քաղաքները բերելու ուղղությամբ ջանքեր են սկսել: Այս կապակցությամբ Ֆրանսիայի վարչապետ Էդվարդ Ֆիլիպն ուրբաթ օրը ասաց, որ ներկայումս Լոնդոնում հաստատված բանկերին ներգրավելու համար խիստ մրցակցություն է տեղի ունենում Փարիզի, Ֆրանկֆուրտի և եվրոպական մի քանի այլ քաղաքների միջև: Այս բանկերը որոշում ունեն իրենց գործողությունների մեկ մասը Բրիտանիայից փոխադրել Եվրոպա, որպեսզի «Բրէքզիթ»-ի գործադրումից հետո Եվրոպայի միավորված շուկայում աշխատելու հնարավորություն ունենան: Այս պահի դրությամբ բանկերին և ապահովագրական ու բրոքերական ընկերություններին նոր կենտրոններ հիմնելու ուղղությամբ խրախուսելու հարցում Ֆրանկֆուրտի ու Լյուքսեմբուրգի նման քաղաքներ առաջ են անցել Փարիզից: Բրիտանական բանկերը ԵՄ-ից հեռանալու տնտեսական ու ֆինանսական բացասական հետևանքների դիմակայման ուղղությամբ իրենց պատրաստակամությունն են հայտնել: «Բրէքզիթ»-ը վերջնական դառնալով Բրիտանիան տարեկան 43 միլիարդ 200 միլիոն եվրո վնաս է կրելու և կորցնելու է ներդրողների ու գործարարների համար իր նախկին գրավչությունը:     

    

 

 

 

Պիտակ