Դեկտեմբեր 03, 2017 20:50 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս առանցքներում կքննարկենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին, որոնք են՝ Բրիտանիայի ու ռուսաստանի կիբերային առճակատումն ու ռուսական հակավիրուսային ծրագրերի օգտագործման կապակցությամբ Բրիտանիայի անվտանգության կառույցների զգուշացումը, Ուկրաինայի բանակի մոդեռնացման համար այդ երկրի 600 միլիոն դոլարանոց հատկացումը, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի Սաուդյան Արաբիա կատարած ուղևորությունը, Կոսովոյի վարչապետի միջազգային հետախուզման վճռի չեղարկումը, «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղական աջակողմյան կուսակցության դեմ Գերմանիայի ձախակողմյան ակտիվիստների ցույցերը, ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկի Իռլանդիա կատարած այցը, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հանրաքվե անցկացնելու վրա Պոռոշենկոյի դրած շեշտը, կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտնած պատրաստակամությունը, Թրամփի այցը չեղարկելու կապակցությամբ բրիտանացի օրենսդիրների պահանջը, Եմենի պատերազմի հանդեպ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի լռության ու պասիվ դիրքորոշման կապակցությամբ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի խիստ քննադատությունը, Արաբիայի հանդեպ Ֆրանսիայի երկակի դիրքորոշումը, Վաշինգտոնի լարվածություն հարուցող քայլերի հանդեպ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի ազդարարությունը, Եվրոպայում ծայրահեղական աջակողմյանների ակտիվացումը, աշխարհում քիմիական սպառազինության լիարժեք ոչնչացման կապակցությամբ Պուտինի պահանջը, Հունաստանի և Արաբիայի սպառազինական գործարքը չեղարկելու կապակցությամբ Միջազգային ներում կազմակերպության կոչը, Վարշավայում իսլամական մի կենտրոնի դեմ Լեհաստանի ծայրահեղ աջակողմյանների հարձակումը, Գերմանիայում միգրանտներ ընդունելուն կողմնակից քաղաքապետի հարձակման թիրախ դառնալը, արտասահմանյան ԶԼՄ-ների կապակցությամբ Ռուսաստանում ընդունված օրենքի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարի քննադատությունը, «Բրէքզիթ»-ի հարցով ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև համաձայնությունը, Սև ծովը դեպի Եվրոպա փախստականների հոսքի նոր ուղի դառնալը, Ռումինիայում դատական համակարգի բարեփոխումների հետ ԱՄՆ-ի հակառակությունը, ինտերնետի միջոցով թրմադեղերի առ ու վաճառքի կապակցությամբ ԵՄ-ի ազդարարությունը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի աֆրիկյան ուղևորությունը, ԵԽ-ից Ռուսաստանի հրաժարման կապակցությամբ եվրոպական այդ կառույցի հայտնած մտահոգությունը, սոցիալական ցանցերի անպատասխանատու քայլերի կապակցությամբ Գերմանիայի խիստ քննադատությունը, Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության զեկույցի հրապարակումն ու Բրիտանիայի տնտեսական աճի կրճատման, իսկ Գերմանիայի տնտեսական աճի կապակցությամբ կանխատեսումները, «Բրէքզիթ»-ի կապակցությամբ ուսումնասիրության արդյունքների հրապարակումը, Բրիտանիայում օտարամերժության տարածումն ու Գերմանիայում չքավոր երեխաների թվի աճը:

----------------------

Մեր հաղորդման հաջորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական զարգացումներին: Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր զարգացումներից մեկը վերաբերում էր Գերմանիայում կոալիցիոն նոր կառավարության ձևավորմանն ուղղված ջանքերին: Այս հարցը հատկապես նկատի առնելով Եվրոպայի ամենախոշոր տնտեսությունն ու ԵՄ-ի շարժիչ ուժը համարվող Գերմանիայի նշանակությունն ու նաև եվրոպական ու միջազգային զարգացումների ուղղությամբ Գերմանիայի ներքին զարգացումների դերակատարությունը յուրահատուկ կարևորություն է ստանում: Այս շրջագծում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը շրջադարձ կատարելով ընդունեց կրկին անգամ կոալիցիա կազմել Գերմանիայի քրիստոնյա կուսակցությունների միության հետ: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցն ուրբաթ օրը հայտարարեց, որ իր կուսակցությունը լիարժեք համաձայնության է հանգել նկատի ունենալ Գերմանիայի նոր կոալիցիոն կառավարության ձևավորման կապակցությամբ բոլոր այլընտրանքները: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության այդ քայլը լիովին հակասում է 2017 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Շուլցի տված խոստումներին: Նա այդ օրերին այդ կուսակցության ձայների թիվը պակսելուց հետո հայտարարեց, որ չի մասնակցելու Գերմանիայի ապագա կոալիցիոն կառավարությանը: Մերկելը Ազատ դեմոկրատական և Կանաչների կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու հարցում ձախողելուց հետո ուներ երեք ընտրություն՝ կրկին ընտրություններ անցկացնել, փոքրամասնական կառավարություն ձևավորել և կամ կոալիցիա ձևավորել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ, Գերմանիայի խորհրդարանում Կանաչների խմբակցության ղեկավար Քաթրին Գորինգ Էքհարդը քննադատել է Ազատ դեմոկրատական կուսակցությանը, որը հավատարիմ չի մնացել կոալիցիոն կառավարություն ձևավորելու կապակցությամբ իր կրած պատասխանատվությանը: Այդուհանդերձ Մերկելը ոչ մի դեպքում կրկին ընտրություններ կազմակերպելու և կամ փոքրամասնական կառավարություն ձևավորելու ցանկություն չունի: Թեև Մերկելի գլխավորած կուսակցությունը 2017 թվականի սեպտեմբեր ամսին կայացած խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները շահեց, սակայն 2013 թվականի ընտրությունների համեմատ նրա հավաքած ձայների նվազումը վկայում է այդ կուսակցության հասարակական դիրքի անկման մասին: Մերկելը հավանաբար սարսափում է նրանից, որ կրկին ընտրություններ անցկացվելու դեպքում նրա գլխավորած կուսակցությունը կարող է էլ ավելի քիչ ձայներ հավաքել: Միևնույն ժամանակ փոքրամասնական կառավարության ձևավորումն էլ Գերմանիայի նոր կառավարության ներքին ու արտասահմանյան նախագծերի գործադրման ճամբին բարդություններ է առաջացնելու: Հետևաբար ուշադրության արժանի միակ այլընտրանքը նոր կոալիցիա ձևավորելու համար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ լուրջ բանակցությունները լինեն: Փորձագետների համոզմամբ այժմ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատականներն իրենց ձեռքում ունեն հաղթաթուղթը և կարող են մեծ ներազդեցություն գործել կառավարության վրա: Դա ի տես այն բանի, որ Մերկելն ու Շուլցը բազմաթիվ տարաձայնություններ ունեն: Կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Մերկելը պարտավորվելու է զիջումների գնալ սոցիալ-դեմոկրատականների դիմաց, ինչն անկասկած դժգոհություն է պատճառելու Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամներին ու կողմնակիցներին:

-------------------------

Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը։ Թեմային անդրադարձել է լրագրող Սիսակ Գաբրիելյանը:

-------------------------------

Հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս շրջագծում կարելի է անդրադառնալ Ուկրաինայում ապահովական ու ռազմական զարգացումներին: Առաջին զարգացումը վերաբերում է Ուկրաինայի կառավարության մտադրությանը, որը որոշել է 600 միլիոն դոլար հատկացում կատարել այդ երկրի զինված ուժերի մոդեռնացմանը: Ուկրաինայի ռազմական ընդհանուր բյուջեն նկատի է առնվել 5,6 միլիարդ դոլար: Ուկրաինայի ռազմական ընդհանուր բյուջեն այդ երկրի ՀՆԱ-ի 5 տոկոսն է: Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Դանիլոքը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ինչ վիճակում էլ որ լինի Ուկրաինայի զինված ուժերի բոլոր կարիքների ապահովումը կառավարության ծրագրերի գլխավոր գերակայությունն է լինելու: Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոն ընդգծեց, որ պատրաստ է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հանրաքվե անցկացնել: Պոռոշենկոն հույս է հայտնել, որ այս հանրաքվեում «Այո»-ն հաղթանակ կարձանագրի: Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն ուկրաինացիների 56 տոկոսը կողմ է ԵՄ-ին անդամակցությանը, բայց նրանց միայն շուրջ 43 տոկոսն է ՆԱՏՕ-ին միանալու ցանկություն հայտնել: Ուկրաինան հույս ունի մինչև 2020 թվականը պաշտոնապես ԵՄ-ի անդամ դառնալ: Ուկրաինայի հարևան Ռուսաստանը շարունակ դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը և միևնույն ժամանակ Կիևի ու Բրյուսելի միջև ասոցացման համաձայնագիրն ու ԵՄ-ին Ուկրաինայի հավանական անդամակցությունը դրական քայլ չի համարում: Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մաքարքինն ասում է. «Մոսկվան կտրուկ հիշեցում է կատարել, որ ոչ միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, այլև այդ երկրին յուրահատուկ կարգավիճակ շնորհվելը և  կամ անդամակցության կապակցությամբ ցանկացած քայլ Ռուսաստանի կողմից խիստ արձագանք կստանա»: Ռուսները իրենց հարևանության մեջ գտնվող երկրներում ու մասնավորապես Ուկրաինայում ՆԱՏՕ-ի տեղակայումը համարում են Մոսկվայի կարմիր գծի հատում, որը սպառնում է Ռուսաստանի ազգային անվտանգությունը: Դա ի տես այն բանի, որ Ուկրաինայի արևմտամետ կառավարությունը ցանկանում է ընդլայնել արևմտյան բլոկը գլխավորող ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

--------------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: ԵՄ-ն ու Բրիտանիան այս շաբաթ համաձայնության հանգեցին «Բրէքզիթ»-ի շուրջ: Բրիտանիայի ու ԵՄ-ի բանագնացները համաձայնության հանգեցին այն հարցի շուրջ, որ Լոնդոնը ԵՄ-ից հեռանալու դիմաց վճարի 45-ից 55 միլիարդ եվրո: Երկու կողմերը նաև հրաժարվեցին հստակ հայտարարություն կատարել ԵՄ-ին Բրիտանիայի պարտքի գումարի կապակցությամբ: Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն առաջարկել է, որպեսզի իր երկիրը վճարի ԵՄ-ի 2019 և 2020 թվականների բյուջեներին իր մասնաբաժինը, որը շուրջ 20 միլիարդ եվրո է: Սակայն տեղյակ աղբյուրների համաձայն անցած շաբաթավերջին Բրիտանիան համաձայնել է, որպեսզի կրկնապատկելով ԵՄ-ի բյուջեում իր մասնաբաժինը Բրյուսելին վճարի 40 միլիարդ եվրո: Այս համաձայնությունը կարող է բանակցությունների ճամբին ուշագրավ առաջընթաց համարվել, քանի որ Բրիտանիան պատրաստվում է ԵՄ-ի դեկտեմբերյան նստաշրջանի համար և հույս ունի, որ դրա ընթացքում համաձայնություն ձեռք կբերվի անցում կատարելու համար հաջորդ փուլին, որտեղ քննարկվելու են ապագայում կողմերի միջև առևտրական հարաբերությունները:

 

Պիտակ