Դեկտեմբեր 11, 2017 09:52 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Մեր հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին, որոնցից գլխավորներին էին՝ Վիեննայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների նստաշրջանի գումարումը, ԵՄ ֆինանսների նախարարների նստաշրջանը և հարկային փախուստի կետերի ցանկի հրապարակումը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների երկօրյա նստաշրջանը, Պորտուգալիայի ֆինանսների նախարարի Եվրոգոտու նոր նախագահ ընտրվելը, Սև ծովում ԱՄՆ-ի և Ուկրաինայի զորավարժության զեկույցը, ԻԼԻՊ-ի Բրիտաինայի քաղաքացի անդամների դեմ այդ երկրի պաշտպանության նախարարի աննախընթաց սպառնալիքը, Լավրովի ընդգծումն այն մասին, թե ՆԱՏՕ-ն և ՀԱՊԿ-ը տարբեր նպատակներ են հետապնդում, Հունաստանի և այդ երկրի պարտքատերերի համաձայնությունը, Ֆրանսիայի նախագահի Կատար կատարած ուղևորությունը և սպառազինական ու առևտրական նոր պայմանագրերի ստորագրումը, Ռուսաստանի հետ կապերի նոռմալացման հետ ՆԱՏՕ-ի հակառակության վրա Թիլերսոնի սրած շեշտը, ռուսական ԶԼՄ-ների դեմ ԱՄՆ-ի աննախընթաց ճնշումների կապակցությամբ Ռուսաստանի քննադատությունը, ԱՄՆ-ին կախվածությունը կրճատելու անհրաժեշտության կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարարի ընդգծումը, Կատալոնիա նահանգում քարոզարշավի մեկնարկը, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարի Չինաստան կատարած ուղևորությունը,   գործազրկության տարածման դեմ ի նշան բողոքի Փարիզում կայացած ցույցերը, ահաբեկչությանը տարածումը կանխելու կապակցությամբ Կոսովոյին ուղղված ՄԱԿ-ի կոչը, Մուգերինի-Թիլերոսն հանդիպումը և Իրանի կապակցությամբ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի տարաձայնության երևան գալը, ՀԳՀԾ-ի հանդեպ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտնած հովանավորությունը, Գերմանիայից Թուրքիա կատարվող սպառազինության արտահանման ծավալների ուշագրավ կրճատումը, Սերբիայի նախագահի ընդգծումն այն մասին, որ իր երկիրը ցանկություն չունի միանալ ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ի հանդեպ գերմանացիների վստահության մակարդակի նվազումը, Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի տեղակայումը շարունակվելու կապակցությամբ Ռուսաստանի խիստ քննադատությունը, Ղոդսի կապակցությամբ Թրամփի աննախընթաց քայլի հետ ԵՄ-ի հակառակությունը, Ղոդսի կապակցությամբ Թրամփի որոշման դեմ ԱԽ-ի եվրոպացի անդամների հաղորդագրությունը, Պաղեստին երկրի ստեղծման համար լուսավոր հեռանկարի բացակայության կապակցությամբ Մուգերինու ազդարարությունը, Ղոդսի հարցով Իսրայել-ԵՄ հարաբերություններում լուրջ լարվածության առաջացումը, Շոտլանդիայի առաջին նախարարի ընդգծումն այն մասին, թե Բրիտանիայի այլ տարածքների հանդեպ վերաբերմունքը Հյուսիսային Իռլանդիայի նման պիտի լինի, Իռլանդիայի սահմանների, Բրիտանիայում եվրոպացի քաղաքացիների կացության և ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու 39 միլիարդ դոլարի հաշվեցուցակի կապակցությամբ ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև կայացած համաձայնությունը, Լեհաստանի խորհրդարանում դատական աղմկահարույց այլ բարեփոխումների վավերացումը, սոցհարցումների արդյունքների համաձայն Պուտինի գործունեության կապակցությամբ Ռուսաստանի ժողովրդի 82 տոկոսանոց գոհունակությունը, ԵՄ-ի հետ առավել ասոցացման ուղղությամբ Բելառուսիայի ջանքը, Ռուսաստանի դատական համակարգի 400 պաշտոնատարների կոռուպցիայի գծով մեղադրանքի առաջադրումը, փոքրամասնությունների դեմ Ուկրաինայի նոր օրենքի կապակցությամբ Եվրոպայի իրավական հանձնաժողովի քննադատությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ Թրամփի համաձայնությունը:

--------------------------

Ամիսներ շարունակված հանդիպումներից ու քննարկումներից հետո դեկտեմբերի 8-ին, Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան հայտարարեցին, թե էական առաջընթաց են արձանագրել «Բրեքզիթ»-ի շուրջ բանակցություններում: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հեղինե Բունիաթյանը:

--------------------------

Բարեկամներ մեր հաղորդման հաջորդ բաժնում անդրադարձ կունենանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին: Անցած շաբաթ Եվրոպայի տարածաշրջանի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկն անցած ուրբաթ օրը Լեհաստանի խորհրդարանի տված կողմ քվեն էր այդ երկրում գերագույն ատյանի և դատավորների գերագույն խորհրդին վերաբերող բարեփոխումներին: Նոր բարեփոխումների համաձայն, դատավորների գերագույն խորհրդի 15 անդամներն ընտրվում են խորհրդարանի պատգամավորների ձայներով: Մինչ այս այդ ընտրությունը կատարվում էր դատավորների միջոցով: Մյուս նոր օրենքը դատավորների թոշակի անցնելու տարիքը 70-ից իջեցնում է 65-ի: Այս օրենքը պատճառ կդառնա, որ այդ երկրի գերագույն ատյանի նախագահը նախքան պաշտոնավարության շրջանի ավարտն աշխատանքից ազատվի: Հիշյալ բարեփոխումները պիտի նաև վավերացվեն Սենատի կողմից: «Արդարություն և Օրենք» կուսակցության կողմնակիցները հայտարարել են, որ այս բարեփոխումներն առավել բարձրացնելու են Լեհաստանի դատարանների էֆեկտիվությունը և քաղաքացիներն առավել վստահություն են ձեռք բերելու նրանց հանդեպ: Դա ի տես այն բանի, որ ընդդիմադիրները համոզված են, որ ղեկավարող կուսակցությունն այս որոշմամբ ոտնահարել է դատական համակարգի անկախության և իշխանությունների սահմանազատման մասին միջազգային օրենքներն ու Լեհաստանի սահմանադրության սկզբունքները: Ընդդիմությունը հավատացած է, որ այս երկու որոշումները պատճառ կդառնան, որ դատական համակարգն անցնի խորհրդարանի և կառավարության հակակշռի տակ: Լեհաստանի Չափավորական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ դա Լեհաստանի դատական համակարգում «Սև օր» է համարվում: Ոմանց կարծիքով այս բարեփոխումները հնարավոր է, որ Լեհաստանը հեռացնեն ԵՄ-ից: ԵՄ-ն նույնպես հակառակել է այդ բարեփոխումներին և հայտարարել է, թե դա հակասում է այդ միության սկզբունքներին: ԵԽ-ի մարդու իրավունքների կոմիսարն իր Թուիթերյան էջում գրել է, որ Լեհաստանում դատական նոր բարեփոխումներն այդ երկրում դատական անկախության ուղղված լուրջ սպառնալիք են: Եվրոհանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը հավատացած է, որ այս աղմկահարույց բարեփոխումը ժողովրդավարական համակարգի սկզբունքներից շեղում է համարվում և հարցականի տակ է տանում Լեհաստանի դատական համակարգի անկախությունը: Լեհաստանի շատ դատավորներ համաձայն են այն մտքին, թե այդ երկրի դատական համակարգը բարեփոխման կարիք ունի, սակայն այդ կապակցությամբ ղեկավարող կուսակցությունը սխալ ուղղությամբ է առաջնորդվում: Կարելի է կանխատեսել, որ Լեհաստանում դատական բարեփոխումների վավերացումը հանգեցնելու է ԵՄ-ի և արևելյան Եվրոպայի այդ երկրի միջև լարվածությունների սրման: Այդ երկուսը նաև խիստ տարաձայնություններ են ունեն փախստականների ճգնաժամի կապակցությամբ:

---------------------------

Մեր հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի ապահովական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է ընդգծել Սերբիայի նախագահի հայտարարությունն այն մասին, թե Բալկանյան տարածաշրջանի այդ երկիրը ՆԱՏՕ-ին միանալու ցանկություն չունի: Ալեքսանդր Վուչիչն ընդգծեց, որ վերջերս ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների ղեկավարներին տեղեկացրել է այն մասին, որ Սերբիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրություն չունի: Սերբիայի նախագահը հայտարարելով այն մասին, որ իր երկիրը ռազմական անկողմնակալ քաղաքականության է հետևում, ասաց, որ Բելգրադը նպատակ ունի առնվազն 6 ուղղաթիռ և հակաօդային պաշտպանության համակարգ գնել Ռուսաստանից: Վուչիչը նաև ընդգծեց, որ Բելգրադը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում դերակատարություն չունի: Սերբիան ու Ռուսաստանն ավանդական կերպով սերտ հարաբերություններ ունեն և Բալկանյան տարածաշրջանում ընդհանուր քաղաքականության են հետևում: Չնայած հատկապես պաշտպանական ու ռազմական բնագավառներում Ռուսաստանի հետ Սերբիայի սերտ հարաբերություններին ու նաև նկատի առնելով երկու երկրի սլավոնական ցեղից լինելուն ու ուղղափառ եկեղեցուն հարելուն պատմական, մշակութային ու կրոնական պատմական կապերին, այդուհանդերձ նկատի առնելով վերջին զարգացումներն ու արտաքին աշխարհի իրականությունները սերբ պետական այրերը հանգել են այն եզրակացության, որ այդ երկրի ապագան պիտի մեկնաբանեն ԵՄ-ի հետ ասոցացման ու դրան միանալու մեջ, առանց այն որ Բելգրադն արևմտյան անվտանգության ամենամեծ դաշինք՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնա: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հանդեպ բացասական հաշվեկշռի քաղաքականություն վարելու վրա սերբ բարձրաստիճան պաշտոնատարների ընդգծումը վկայում է այն մասին, որ Բելգրադը չի ցանկանում Բալկանյան տարածաշրջանում միջազգային այդ երկու գերպետությունների միջև հետիոտն զինվորի դեր խաղալ: Այս շրջագծում Սերբիայի ԱԳ նախարար Իվիչա Դաչիչը նոյեմբերին Վաշինգտոնին քննադատեց այն պատճառով, որ այդ երկրին ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու հարցում ճնշման տակ է դրել: Ամերիկացիներն այս վիճակից դժգոհ են և Սերբիայում իշխանափոխության ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Ռուս քաղաքագետ Յուրի Նիկաչևի համոզմամբ ամերիկացիները պատրաստվում են գունավոր մեկ այլ հեղափոխության համար, որն այս անգամ տեղի պիտի ունենա Սերբիայում: Որոշ սերբ փորձագետներ բաժանում են այս տեսակետը:

----------------------

Իսկ մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: Այս շրջագծում կարելի է հիշատակել ռուսաստանում վարչական ու ֆինանսական կոռուպցիայի դեմ պայքարի խստացումը: Ռուսաստանի քննչական կոմիտեի պետ Ալեքսանդր Բասթրիքինը հայտարարել է, որ 400 դատախազների, դատավորների ու քննիչների դեմ դրամաշորթության մեղադրանքով հետախուզում է հայտարարվել: Ռուսաստանի քննչական կոմիտեն 2017 թվականին դրամաշորթության հետ կապված շուրջ 23 հազար հաղորդումներ է ստացել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 20 տոկոս կրճատվել է: Ռուս պաշտոնատարի ընդգծմամբ 2017 թվականին Ռուսաստանը կոռուպցիայի հետևանքով շուրջ 150 միլիոն դոլար վնաս է կրել: Նա հավելել է. «2017 թվականին դրամաշորթության հետ կապված 5000 գործ է հարուցվել, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 25 տոկոս կրճատվել է»: Ռուսաստանում կոռուպցիան ու հատկապես կաշառքն այդ երկրի քաղաքականության ու տնտեսության բնագավառում լուրջ բարդության է վերածվել, այնպես որ այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարներն այդ կապակցությամբ ազդարարություն են կատարել և դրա դեմ պայքարի ուղղությամբ կարգադրություններ են կատարել: 2011 թվականից ի վեր Ռուսաստանում կոռուպցիայի ու կաշառակերության համար ծանր պատիժներ են սահմանվել:

 

 

 

 

Պիտակ