Դեկտեմբեր 17, 2017 20:45 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրեցին, որոնք են՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովը և «Բրէքզիթ»-ի բանակցությունների երկրորդ փուլն սկսելու հետ նրա համաձայնությունը, Ավստրիայի ապագա կանցլերի կողմից փախստականների ընդունման քվոտաների մերժումը, Ավստրիայում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ համաձայնությունը, Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակվելու հետ Եվրոպայի հակառակության ընդգծումը, հրթիռային պայմանավորվածությունների և միջուկային համաձայնագրերի խախտման կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ԱՄՆ-ին ուղղված ազդարարությունը, ԵՄ անդամ երկրների ղեկավարների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացման վավերացումն ու դրա հանդեպ Ռուսաստանի բացասական հակազդեցությունը, ԱՄՆ-ի հակառուսական քայլերին դիմակայելու վրա Ռուսաստանի ԱԳ նախարարի դրած շեշտը, Բրիտանիայի խորհրդարանում «Բրէքզիթ»--ի հավելվածի վավերացումը, Վլադիմիր Պուտինի տարեկան մամուլի ասուլիսը և տարբեր հարցերի կապակցությամբ նրա տեսակետների պարզաբանումը, ԱՄՆ-ի հարկային ծրագրի կապակցությամբ ԵՄ-ի հինգ խոշոր տնտեսությունների ազդարարությունը, ԵՄ-ի վրա Գերմանիայի կոալիցիոն կառավարության ձևավորումը ձգձգվելու բացասական ազդեցության մասին Եվրահանձնաժողովի ազդարարությունը, աշխարհի 50 երկրների ղեկավարների մասնակցությամբ Փարիզի կլիմայական փոփոխությունների համաժողովի գումարումը, Փարիզի համաձայնության հարցով Թրամփին ուղղված Մակրոնի խիստ քննադատությունը, զենք վաճառելու պատճառով «լավ երկրներ»-ի ինդեքսում Բրիտանիայի դիրքերի անկումը, Ուկրաինայի որպես եվրոպական ամենաչքավոր երկիր հայտարարվելը, մոտ ապագայում ԵՄ-ի ու «Մերկոսուր»-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հայտարարումը, զինվորական կոալիցիա ձևավորելու ուղղությամբ ԵՄ-ի համագործակցության մեկնարկը, Սիրիայում իր ռազմաբազաները պահպանելու վրա Ռուսաստանի դրած շեշտը, Վլադիմիր Պուտինի Սիրիա, Եգիպտոս և Թուրքիա կատարած տարածաշրջանային այցը, Սիրիայից իր զորայիններին հեռացնելու Ռուսաստանի որոշման հանդեպ ԱՄՆ հակազդեցությունը, Լիբիայում տարհանվածների իրավունքների ոտնահարմանը եվրոպական պետությունների մեղսակցության մասին Միջազգային ներում կազմակերպության հնչեցրած մեղադրանքը, Իսրայելի վրա ճնշում գործադրելու համար Եվրախորհրդարանի կոչը, Յանուկովիչի իշխանության վերադառնալու կապակցությամբ Ուկրաինայում անցկացված սոցհարցման արդյունքները և Ղոդսի մասին Թրամփի որոշման կապակցությամբ ռուս պաշտոնատարների ազդարարությունը:

-----------------------

Բարեկամներ մեր հաղորդման երկրորդ բաժնում հայացք ենք նետելու Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններին:

Այս շաբաթ Եվրահանձնաժողովն ազդարարեց Գերմանիայում կոալիցիոն կառավարության ձևավորման ընթացքի ձգձգման բացասական հետևանքների մասին: Այս կապակցությամբ ԵՄ բյուջեի հարցերով կոմիսար Գունթեր Օթինգերը պահանջեց ինչքան շուտ Գերմանիայում կյանքի կոչել մեծ կոալիցիան ու ձևավորել կայուն կառավարություն և զգուշացրեց այդ գործընթացի ձգձգման հետևանքով առաջանալիք բարդությունների մասին: Գերմանիայի Քոլնի համալսարանի միջազգային քաղաքականության ու արտաքին քաղաքականության ամբիոնի դասախոս պրոֆ. Թոմաս Յագերի ընդգծմամբ առանց Գերմանիայում գործունյա ու արժանավոր կառավարության ձևավորման Եվրոպայում առկա ճգնաժամերի, այդ թվում տնտեսական ճգնաժամի և միգրանտների հարցի կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվելու: Եվրոհանձնաժողովը հավանաբար 2018 թվականի մայիսին ներկայացնելու է առաջիկա մի քանի տարիների համար ԵՄ-ի բյուջեն և նկատի առնելով Գերմանիայի որոշիչ դերակատարությունն այդ երկրում կոալիցիոն կառավարության ձևավորման ընթացքին թափ հաղորդելը կարող է այդ միության համար կարևոր լինել: Միևնույն ժամանակ Նկատի առնելով ԵՄ-ում բարեփոխումների համար Գերմանիայի ու Ֆրանսիայի նախագծերը Գերմանիայում կոալիցիոն կառավարության ձևավորման ձգձգումը բնականաբար անորոշության է մատնելու այդ բարեփոխումները և մեծ վնաս է պատճառելու ԵՄ-ին: Հատկապես որ Անգելա Մերկելը, որպես այդ երկրի կանցլեր կարևոր դերակատարություն կարող է ունենալ եվրոպական այդ կառույցի ընթացիկ բարեփոխումներում: Գերմանիայում քրիստոնեական կուսակցությունների, կանաչների ու լիբերալ-դեմոկրատականների կոալիցիա ձևավորելու բանակցությունները ձախողելուց հետո, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե ցանկանում է ընդդիմադիր կուսակցության դերում հանդես գալ, Գերմանիայի նախագահի միջնորդությամբ համաձայնեց մեծ կոալիցիա կազմելու համար բանակցություններ սկսել քրիստոնեական կուսակցությունների հետ: Չորեքշաբթի օրը մեծ կոալիցիայի ձևավորման բանակցությունների առաջին փուլն սկսվելուց առաջ գերմանական ԶԼՄ-ները տեղեկացրեցին Քրիստոնեական կուսակցությունների և Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության միջև տարաձայնություն ծագելու մասին, այնպես որ Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության մի պաշտոնատար ներկայացրեց բանակցությունների ձախողման դեպքում փոքրամասնական կառավարություն ձևավորելու նախագիծը, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին:

-----------------------

Երկուշաբթի օրը Ռուսաստանում պաշտոնապես կմեկնարկի նախագահական քարոզարշավը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Լուսինե Մուսայելյանը:

---------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի ապահովական հարցերի քննարկմանը: Այս շրջագծում կարելի է մատնանշել հրթիռային պայմանավորվածությունների խախտման և այդ կապակցությամբ Մոսկվայի պատասխան քայլի մասին ԱՄՆ-ին ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազդարարությունը: Պուտինը հինգշաբթի՝ դեկտեմբերի 14-ին, մամուլի տարեկան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԱՄՆ-ն հակահրթիռային համակարգ է տեղակայել Ռումինիայում և ամեն պահ դրա պատվանդանները կարող է օգտագործել քրուզ տեսակի հարձակողական հրթիռներ արձակելու համար: Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձավ միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագրի մասին ԱՄՆ-ի հավակնությանը և հավելեց. «Եթե ԱՄՆ-ն հեռանա այս պայմանագրից աշխարհում ապահովական իրավիճակը կբարդանա»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ իր համաձայնությունը տվեց Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիրը  խախտելու պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների գործադրմանը: Այս շրջագծում ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը արդիական հրթիռային տեխնոլոգիաներ արտադրող ընկերությունների դեմ պատժամիջոցներ է սահմանելու: Փոխադարձաբար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիաբկովը հայտարարեց, որ Ռուսաստանը շարունակ հավատարիմ է մնացել Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագրին և պատրաստ է պահպանել: Նա հավակնեց, որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ պայմանագիրը գործադրելուց, ինչպես Վլադիմիր Պուտինն է հայտարարել, դրան պատասխան է տրվելու: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիրը խախտելու մեջ: Հիշյալ երկու երկրները 30 տարի առաջ Վաշինգտոնում ստորագրեցին այս պայմանագիրը, որը գործադրման հանձնվեց 1988 թվականից: Միջին հեռահարությամբ միջուկային ուժերի պայմանագիրը կողմերին հրաժարեցնում է Եվրոպայում բալիստիկ և քրուզ տեսակի հրթիռներ տեղակայելուց: ԱՄՆ-ն հիշյալ պայմանագրի խախտման պատրվակով նպատակ ունի նոր պատժամիջոցներ գործադրել Ռուսաստանի դեմ: Իհարկե Մոսկվան էլ անգամներ ԱՄՆ-ին մեղադրել է այդ պայմանագիրը  խախտելու մեջ: Նաև Մոսկվայի համոզմամբ Ռուսաստանի ռազմավարական միջուկային հրթիռները հետախուզելու ընդունակությամբ օժտված ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգերի ընդլայնումն ընկալվում է, որպես այդ երկրի միջուկային հարձակողական կարողությունը չեզոքացնելու ուղղությամբ վերցված քայլ: Այդուհանդերձ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի կողքին վճռակամ է Եվրոպայի տարբեր տարածքներում հակահրթիռային համակարգերի տեղադրումը շարունակելու հարցում: ԱՄՆ-ն Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի խախտման հավակնությունը քաղաքական ու քարոզչական միջոց է ծառայեցնում Ռուսաստանի դեմ: Սակայն այսօր նոր պատժամիջոցներ գործադրելով նպատակ ունի խստացնել տնտեսական ճնշումները և սահմանափակել Ռուսաստանի հրթիռային տեխնոլոգիայի ընդլայնումը: Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մուխինը համոզված է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները նախագծողները մեծ սխալ են թույլ տվել: Իրականության մեջ չնայած Թրամփի իշխանության հասնելուց հետո Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունները շոշափելի չափերով բարելավելու ուղղությամբ Ռուսաստանի ակնկալիքներին, իրավիճակը հակառակ ուղղությամբ է զարգանում:   

-------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժնում անդրադառնալու ենք Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական զարգացումներին: Այս ուղղությամբ կարելի է ակնարկել Ուկրաինան եվրոպական ամենաչքավոր երկիր ճանաչվելուն: Ուկրաինացի ֆինանսական ու տնտեսական հարցերի փորձագետների կազմած ցուցակում Ուկրաինան, Մոլդովան ու Ադրբեջանը համապատասխանաբար զբաղեցրել են Եվրոպայի ամենաչքավոր երկրները: Այս ցուցակը կազմելիս հիմք է ընդունվել հարկերի կրճատումից հետո յուրաքանչյուր երկրում աշխատավորներին վճարվող միջին աշխատավարձը: Ուկրաինան ամսական 190 եվրո աշխատավարձով եվրոպական ամենաչքավոր երկիրն է ճանաչվել: Չքավոր երկրների ցուցակում Ուկրաինային հաջորդում են Մոլդովան՝ 216 եվրո և Ադրբեջանը՝ 232 եվրո աշխատավարձով: 2014 թվականի փետրվարին կառավարության դեմ հրապարակային բողոքների և ներքին իրավիճակի սրման պատճառով Ուկրաինայի խորհրդարանի միջոցով ժամանակի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնազրկումից հետո այդ երկիրը տնտեսական ու քաղաքական լուրջ ճգնաժամի է մատնվել:

   

 

 

Պիտակ