Դեկտեմբեր 24, 2017 17:04 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս շաբաթվա համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում թռուցիկ հայացք կնետենք անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խրագրերին,որոնք են՝ Բրիտանիայի ԱԳ նախարարի Ռուսաստան կատարած այցը, Պուտինի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատարների համատեղ նիստն ու Ռուսաստանի բանակի հզորացման վրա դրված շեշտը, Գերմանիայի նոր կառավարության ձևավորման գործընթացի վրա Եվրոպայում Մակրոնի առաջարկած բարեփոխումների ազդեցության մասին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի ընդգծումը, Ավստրիայի նոր կառավարության ձևավորումը և ԵՄ-ն հովանավորելու վրա նոր կառավարության դրած շեշտը, ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացումը, հարուստներից առավել խոշոր հարկեր գանձելու ուղղությամբ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատականների պահանջը, ԵՄ-ի կողմից Բարսելոնային ու Մադրիդին ուղղված բանակցության կոչը, Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օժանդակության մասին հայտարարությունը, տարբեր երկրներին ԱՄՆ-ի սպառնալիք նամակների շուրջ Մոսկվայի բացահայտումները, Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմաբազաների պահպանման ու հզորացման վրա Ռուսաստանի պաշտպանության նախարարի դրած շեշտը, Իրաքում, Աֆղանստանում ու Մալիում Իսպանիայի զինվորական ներկայության ընդլայնումը, ԵՄ-ի քայլերին դիմակայելու հարցում Լեհաստանի հետ Հունգարիայի զորակցությունը, ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարության հասցեին Պուտինի հնչեցրած խիստ քննադատությունը, գերմանացի քաղաքացիներին ազատ արձակելու Թուրքիայի քայլին Գերմանիայի դրական արձագանքը, Կատալոնիայի տեղական ընտրություններում անջատականների հաղթանակը, Հարավսլավիայի ղեկավարներին դատելու համար Քրեական միջազգային ատյանի լիազորության ժամկետի ավարտվելը, Ռուսաստանի Դումայում Սիրիայի Տարտոսի ծովային բազայի ընդլայնման համաձայնագրի վավերացումը, Ռուսաստանին անվտանգության համար գլխավոր սպառնալիք ներկայացնող Բրիտանիայի խորհրդարանի զեկույցը, «Բրէքզիթ»-ի կապակցությամբ զգուշացումների անտեսման ուղղված Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի քննադատությունը, Եմենի ու Արաբիայի միջև լարվածության վերացման վրա Մոգերինիի դրա շեշտը, Ուկրաինային ամերիկյան սպառազինության վաճառքին Կրեմլի ուղղած խիստ քննադատությունը, մարդու իրավունքները ոտնահարելու մեղադրանքով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն, դրանց հանդեպ Մոսկվայի հակազդեցությունն ու դրանց թշնամական ու անօրինական համարելը, բարոյական սկանդալի պատճառով Բրիտանիայի փոխվարչապետի հրաժարականը, Լեհաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների գործընթացի մեկնարկը, Բրիտանիայում անօթևանության ճգնաժամի կապակցությամբ Բրիտանիայի խորհրդարանի ազդարարությունը, «Բրէքզիթ»-ի կապակցությամբ նոր հանրաքվե անցկացնելու առաջարկի ներառումը Բրիտանիայի խորհրդարանի օրակարգում, Բրիտանիայի հանդեպ ԵՄ-ի կողմնորոշմանն ուղղված այդ երկրի ԱԳ նախարարի խիստ քննադատությունը, միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրի հանդեպ Ռուսաստանի հավատարմության կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպանի ընդգծումը, նավթի ու գազի ոլորտում Ռուսաստանի և Վենեզուելայի երկկողմ հարաբերությունների ընդլայնումը, Գերմանիայի արտասահմանյան ռազմական գործունեության ընդլայնման կապակցությամբ այդ երկրի պաշտպանության նախարարի պահանջը, ԻԼԻՊ-ի պարտությունից հետո ահաբեկիչների վերադարձի կապակցությամբ Իսպանիայի ԱԳ նախարարի կատարած ազդարարությունը, Գերմանիայում ծայրահեղականների շարքերում կանանց ու պատանիների թվի ավելացման կապակցությամբ ազդարարությունը, ԵՄ-ի կազմում մնալու համար Բրիտանիայի ժողովրդի ավելի քան կեսի ցանկությունը և Ռուսաստանից գազ գնելու համար ԵՄ-ի ջանքերը:

---------------------------

ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանն արդեն սկսել է Եվրամիության հետ կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Տաթևիկ Լազարյանը:

---------------------------

Բարեկամներ հաղորդման այս բաժնում կանդրադառնանք անցած շաբաթվա քաղաքական  իրադարձություններին: Անցած շաբաթվա Եվրոպայի քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը ԵՄ-ի կողմից Բարսելոնային ու Մադրիդին ուղղված բանակցության կոչն էր: Այս կոչն ուղղվեց անցած հինգշաբթի օրը Կատալոնիայի տեղական ընտրություններից և անջատական կուսակցությունների հաղթանակ արձանագրելուց հետո: Իսպանիայի կառավարությունը 2017 թվականի հոկտեմբերին անօրինական հայտարարելով Կատալոնիայում անկախության հանրաքվեն այդ տարածքում արտահերթ ընտրություններ անցկացվելու պահանջ ներկայացրեց: Այս ընտրություններում անջատական կուսակցությունները շահեցին Կատալոնիայի տեղական խորհրդարանի 135 տեղերից 70-ը: Եվրահանձնաժողովն այդ տարածքի պաշտոնատարներին և Իսպանիայի կենտրոնական կառավարությանը կոչ է արել տարաձայնությունների կարգավորման համար բանակցության նստել: Եվրահանձնաժողովի խոսնակներից մեկն ասաց. «Եվրոպացի պատգամավորներից շատերն առաջարկել են, որպեսզի Իսպանիայի կենտրոնական կառավարությունն ու վարչապետ Մարիանո Ռախոյն առավել լիազորություններ փոխանցեն Կատալոնիային»: Գերմանիայի կառավարությունն էլ հակամարտության կողմերից ուզել է տարաձայնությունների կարգավորման համար բանակցություն սկսել: Կատալոնիայի տարածքի պաշտոնանկ արված ղեկավար Կառլս Պուչդեմոնն էլ Իսպանիայի կենտրոնական կառավարության պաշտոնատարների հետ բանակցության պատրաստակամություն է հայտնել: Դա ի տես այն բանի, որ Իսպանիայի վարչապետը մերժելով Պուչդեմոնի հետ բանակցությունն ընդգծել է, որ Կատալոնիայում լարվածության մեղմացման համար բոլոր կողմերը պիտի համագործակցեն և մինչև այնքան ժամանակ երբ կհարգվի Իսպանիայի սահմանադրությունն ինքը բանակցության պատրաստակամություն կունենա: 2017 թվականի հոկտեմբերին անցկացված հանրաքվեից հետո ԵՄ-ն հայտարարեց, որ Կատալոնիայի անկախությունը պաշտոնապես չի ճանաչելու, քանի որ հանրաքվեի ժամանակ չեն հարգվել անհրաժեշտ չափանիշները: Եվրախորհրդարանում պահպանողականների ղեկավար Մանֆրեդ Վեբերը մտահոգություն հայտնելով Իսպանիայից Կատալոնիայի անկախացման հետևանքների կապակցությամբ ազդարարել է, որ Կատալոնիայի շուրջ քաղաքական հակամարտությունը կարող է եվրոպական լայնամասշտաբ ճգնաժամի վերածվել: Չի թվում որ Կատալոնիայի անկախատենչները կկարողանան հույսեր կապել եվրոպացիների, կամ ԱՄՆ-ի ու արևմտյան բլոկի այլ երկրների հովանավորության հետ, հատկապես որ Կատալոնիայի անջատողական ջանքերի հաջողությամբ պսակվելն այդ երկրի այլ նահանգներում, այդ թվում Բասկոնիայում ու Վալենսիայում նույնպես անջատական շարժումների ձևավորման պատճառ կդառնա:

---------------------------

Հաղորդման երրորդ առանցքը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հետ կապված հարցերին: Այս շրջագծում կարելի է առանձնացնել Պուտինի և Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատարների հանդիպումն ու Ռուսաստանի բանակի հզորացման վրա նրա դրած շեշտը: Պուտինն ուրբաթ օրը մասնակցելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնատարների տարեվերջյան նիստին, ընդգծեց. «Ռուսաստանը որոշ բնագավառներում աշխարհում առաջիններից է եղել և այդ կողմնորոշումներից մեկը «նոր սերնդ»-ի բանակի ստեղծումն է»: Վերջին տարիներին բանակի սպառազինության արդիականացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել ու ակնկալվում է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերում արդիական սպառազինության ու զինատեխնիկայի մասնաբաժինը 70 տոկոսի բարձրացվի: Պուտինի ընդգծմամբ 2012 թվականին արդիական սպառազինության ու զինատեխնիկայի բաժինը միայն 16 տոկոս է եղել, սակայն 2017 թվականի ավարտին դա արդեն հասել է շուրջ 60 տոկոսի ու 2021 թվականին դա պիտի գերազանցի 70 տոկոսը: Պուտինը միևնույն ժամանակ ԱՄՆ-ի ռազմատենչական քայլերը դիմակայելու համար ընդգծեց Ռուսաստանի միջուկային ռազմավարական զինապահեստի արդիականացման անհրաժեշտությունը: Ռուսաստանի ռազմական կարողության ընդլայնման վրա Պուտինի դրա շեշտը քաղաքական ու ռազմական բնագավառում վերջին զարգացումների, մասնավորապես Եվրոպայի արևելքում Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հակադրման աճող ընթացքն ու նաև միջազգային ուժի հավասարություններում իր դիրքերի բարելավման ուղղված Ռուսաստանի ջանքերը նկատի առնելով է, որ իմաստ է ստանում: Այս ուղղությամբ առաջնահերթությունը պատկանում է միջուկային ռազմավարական պաշտպանության ու ավիա-տիեզերային ուժերի ընդլայնմանը և այդ կապակցությամբ Կրեմլի ծրագրերը լրջորեն հետապնդվում են: Պուտինի դիտանկյունից Ռուսաստանի ռազմական հզորությունը հիմնված է բանակի, ծովային նավախմբի ու այդ երկրի զինարդյունաբերության երեք սյուների վրա: Քաղաքագետ Վլադիմիր Փոզների ընդգծմամբ Ռուսաստանի ղեկավարները ՆԱՏՕ-ի շարունակական ընդլայնումը իրական սպառնալիք են համարում: Վերջին զարգացումները Մոսկվայի ղեկավարներին առավել վճռակամ են դարձրել Ռուսաստանի բանակի արդիականացման հարցում:

---------------------------

Հաղորդման չորրորդ և վերջին առանցքը հատկացված է Եվրոպայի տնտեսական ու ֆինանսական հարցերին: Այս կապակցությամբ պիտի անդրադառնալ ԵՄ-ից Բրիտանիայի հեռանալու կապակցությամբ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների հանդեպ դրա կողմնակիցների անուշադրությանն ուղղված ԱՄՀ-ի նախագահ Քրիստիան Լագարդի քննադատությանը: Լագարդը Բրիտանիայի տնտեսության կապակցությամբ այս հիմնադրամի տարեկան գնահատման սկզբում ասաց. «Այսօր պարզվում է, որ «Բրէքզիթ»-ից առաջ ԱՄՀ-ի ազդարարություններն ու գնահատականներից շատերը իրավացի են եղել»: Նա անդրադառնալով Բրիտանիայի քաղաքական այրերից Մայքըլ Գովի այն հայտարարությանը, թե բրիտանացիները փորձագետների կարիք չունեն, հավելեց. «Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կանխատեսումների իրականացումն ի ցույց է դնում Բրիտանիայի իրական տնտեսությունը»: ԱՄՀ-ն «Բրէքզիթ»-ի մասին հանրաքվեի սեմին կանխատեսեց, որ այդ հանրաքվեի սահմանափակ ազդեցությունը կլինի այն, որ Բրիտանիայի ՀՆԱ-ի աճը, որ ավելի վաղ 2.2 տոկոս էր կանխատեսվել 2017 թվականին կիջնի 1.4, իսկ 2018 թվականին՝ 1.8 տոկոսի: ԱՄՀ-ն չորեքշաբթի օրն իր վերջին կանխատեսման ժամանակ Բրիտանիայի տնտեսական աճը 2017 թվականին 1.6, իսկ 2018 թվականին 1.1 տոկոս հայտարարեց: Թվում է, որ 2017 թվականի «Բրէքզիթ»-ի բացասական հետևանքները հավելում են կրել:

 

 

 

 

Պիտակ