Հունվար 04, 2018 11:05 Asia/Yerevan
  • Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպան անցած շաբաթվա ընթացքում» հաղորդաշարի այս համարում ինչպես միշտ չորս տարբեր առանցքներում քննարկելու ենք Եվրոպայի անցած շաբաթվա իրադարձությունները:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք անցած շաբաթվա կարևոր իրադարձությունների խորագրերին, որոնց միջին կարելի է առանձնացնել՝ ահաբեկչական քայլերի համար սահմանված պատժամիջոցների խստացման  հետ Պուտինի համաձայնությանը, Ռուսաստանի 2018 թվականի նախագահական ընտրություններում Պուտինի թեկնածության առաջադրումը, Իտալիայի խորհրդարանի լուծարումը, Հունաստանի վարչապետի Սերբիա կատարած ուղևորությունը, Կատալոնիայի տարածքի խորհրդարանի ձևավորման համար Իսպանիայի կառավարության պահանջը, Սլովենիայի ու Խորվատիայի միջև դիվանագիտական լարվածությունների սրումը, փախստականների կապակցությամբ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցի դիրքորոշմանն ուղղված Լուքսեմբուրգի ԱԳ նախարարի քննադատությունը, «Բրէքզիթ»-ի հարցով Թերեզա Մեյի կառավարության ռազմավարությունը քննադատելուց հետո բրիտանացի ավագ մի պաշտոնատարի հրաժարականը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պրագմատիկ համագործակցության կապակցությամբ Պուտինի կոչը, աշխարհի ամենակոռումպացված երկրներին Բրիտանիայի օժանդակությունների 10 տոկոսանոց աճը, Պուտինի կողմից Սիրիայում ծովային բազայի ընդլայնման օրենքի ստորագրումը, գործատուներին Գերմանիայի աշխատավորական ամենամեծ արհմիության ազդարարությունը, ԱՄՆ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցում Ռուսաստանի կողմից Ճապոնիային ուղղված զգուշացումը, ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը հետապնդելու կապակցությամբ Թրամփի խիստ քննադատությունը, «Բաց երկինք» պայմանագրի գործադրման կապակցությամբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության մակարդակի նվազեցման ուղղությամբ Մոսկվայի քայլը, 2017 թվականին դեպի Իսպանիայի միգրացիայի ալիքի երեք անգամ աճը, Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական նոր հարձակումը, Մերկելի հրաժարականի կապակցությամբ գերմանացիների շուրջ կեսի պահանջը, նախագահական ընտրություններին հսկելու համար ռուսաստանի կողմից 100 երկրների ուղղված հրավերը, ռազմական ծախսերի 80 տոկոս հավելման կապակցությամբ ՆԱՏՕ-ի դիմաց Իսպանիայի ստանձնած պարտավորությունը, Գերմանիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պայմանների հայտարարումը, «Բրէքզիթ»-ի հետևանքների հրապարակման համար կառավարությանն ուղղված Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության պահանջը, 2017 թվականի առաջին կեսին Իսպանիայից Արաբիա 141 միլիոն եվրո սպառազինության արտահանումը, Գերմանիայի ընդգծումն այն մասին, որ «Բրէքզիթ»-ը կարող է օրինակ ծառայել Թուրքիայի և Ուկրաինայի հետ ԵՄ-ի հարաբերությունների համար, Ռուսաստանի նախագահական ընտրություններին արտասահմանյան ներազդեցությունը կանխելու համար Մոսկվայի նախաձեռնությունը, Նորվեգիայի կառավարության կողմից Սիոնիստական ռեժիմի հովանավորների բոյկոտի ենթարկվելը, Ուկրաինային զենք հանձնելու կապակցությամբ ԱՄՆ-ին ու Կանադային ուղղված Ռուսաստանի ազդարարությունը և ի վերջո ԵՄ-ին ուղղված Ռուսաստանի ԱԳ նախարարի ազդարարությունը:

 ----------------------------

Մեր հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Անցած շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը Գերմանիայում կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախապայմանների հայտարարումն էր: Այս շրջագծում Գերմանիայի ԱԳ նախարար և այդ կուսակցության ավագ անդամներից Զիգմար Գաբրիելն այդ երկրի կոալիցիոն կառավարության ձևավորումը պայմանավորեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմնակիցների ճկունությամբ: Նա հավելեց. «Գերմանիայում կոալիցիոն կառավարությունը կձևավորվի այն պայմաններում, երբ Քրիստոնյա-դեմոկրտական և Քրիստոնյա-սոցիալիստական կուսակցությունները թափանցիկ կերպով հայտարարեն իրենց դիրքորոշումների մասին ու որոշ բնագավառներում ճկունություն ցուցաբերեն»: Գաբրիելի ընդգծմամբ Գերմանիայում նոր կառավարության ձևավորումը պայմանավորված է բարեփոխումների և առողջապահական ու բուժման հարցերում համաձայնության ձեռք բերմամբ: Գաբրիելն ի դեպ, ազդարարեց այդ երկրում փոքրամասնական կառավարության ձևավորման մասին: 2017 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի ունեցած ընտրություններից ավելի քան երեք ամիս անցնելով այդ երկիրը դեռ կառավարություն չունի և գերմանացի պաշտոնատարներն ասում են, որ կոալիցիայի ձևավորման շուրջ լուրջ բանակցությունները կարող են մինչև 2018 թվականը շարունակվել: Ընտրություններից հետո Անգելա Մերկելը փորձեց Քրիստոնյա-դեմոկրատական, Քրիստոնյա-սոցիալիստական, Կանաչների ու Լիբերալների կուսակցությունների մասնակցությամբ կառավարություն կազմել, սակայն այդ հարցում ձախողեց: Հաջորդ փուլում Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի միջնորդությամբ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քրիստոնյա կուսակցությունների միության հետ կոալիցիոն կառավարություն կազմելու հետ իր համաձայնությունը, հայտնեց, սակայն այդ կապակցությամբ բանակցություններն արդյունքի չհանգեցին:  Քրիստոնյա-դեմոկրատական, Քրիստոնյա-սոցիալիստական և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները նոր կառավարություն ձևավորելու հարցով հունվարի 7-ին նիստ են գումարելու: Քյոլնի համալսարանի դասախոս Թոմաս Յագերը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու նաև այդ երկրի կառավարության ձևավորման գործընթացը նկատի առնելով ընդգծելով Մերկելի դիրքի թուլացումը, կրկին մեծ կոալիցիա ստեղծելն այդ երկրում կայուն կառավարության ձևավորման միակ լուծումն է համարել: Վերջին սոցհարցումների արդյունքների համաձայն, գերմանացիների շուրջ կեսը կամ 47 տոկոսը պահանջել են Մերկելի հրաժարականը: Երեք ամիս առաջ անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն գերմանացիների միայն 36 տոկոսն էին կողմ Մերկելի հրաժարականին: Մերկելը 2005 թվականից վարում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը:

-----------------------

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանը: Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Արուս Հակոբյանը:

-----------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ բաժինը հատկացված է լինելու Եվրոպայի ապահովական հարցերին: Այս ուղղությամբ պիտի ակնարկել իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը ռազմական հարցերին հատկացնելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հայտարարության վերջնաժամկետին, որն ավարտին հասավ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին: Այս շրջագծում Իսպանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի դիմաց պարտավորություն ստանձնեց մինչև 2024 թվականն իր ռազմական հատկացումները 80 տոկոս բարձրացնելով դա հասցնել 18 միլիարդ եվրոյի: ՆԱՏՕ-ն մինչև 2017 թվականի վերջին օրը անդամ 28 երկրներին ժամանակ էր տվել բացատրելու, թե ինչպե՞ս են պատրաստվում իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը հատկացնել ռազմական ծախսերին: Ուելզում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված այդ որոշումը Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն մուտք գործելով առավել ընդգծվեց: Այնպես որ Թրամփը 2017 թվականի մայիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների իր առաջին հանդիպման ժամանակ հիշեցնելով ԱՄՆ-ին նրանց մեծագումար պարտքերն ընդգծեց, որ ՆԱՏՕ—ի անդամ 28 երկրներից 23-ը անհրաժեշտ հատկացումները չեն կատարում և դա անարդար է ամերիկացի հարկատուների համար ովքեր իրենց ուսերին կրում են ՆԱՏՕ-ի ծախսերի բեռը: Թրամփը նույնիսկ ազդարարեց, որ նույնիսկ 2 տոկոսը բավարար չի լինելու ծածկելու համար ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի համար կատարվող ծախսերի տարբերությունը: Միջազգային հարաբերությունների փորձագետ Իռաջ Մազարեիի ընդգծմամբ, Թրամփն ամերիկյան-եվրոպական ռազմական այս կառույցի հանդեպ նոր կողմնորոշմամբ հավատացած է, որ այդ կառույցն անկարող է ապահովել ԱՄՆ-ի ազգային շահերը և դա ԱՄՆ-ն է, որ ապահովում է ՆԱՏՕ-ի շահերը և իր ընտրարշավի ժամանակ էլ ՆԱՏՕ-ին անգործունյա ու ժամկետն անց կառույց անվանեց ու Սպիտակ տուն մուտք գործելուց հետո խստացրեց պաշտպանական ծախսերին առավել մասնակցություն ունենալու համար ՆԱՏՕ-ի անդամների վրա գործադրվող ճնշումը և միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ից պահանջեց ահաբեկչության դեմ պայքարի ու պաշտպանական ծախսերը հոգալու կապակցությամբ առավել ուշագրավ մասնակցություն ունենալ: ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկրներ՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Հունաստանը, Էստոնիան ու Լեհաստանը կատարել են այդ պարտավորությունը և իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը հատկացրել են ռազմական ծախսերին: Ռումինիան այս տարի կմիանա այդ խմբին, սակայն Իսպանիան մինչ այս իր ՀՆԱ-ի միայն մեկ տոկոսն էր հատկացնում ռազմական հարցերին:

----------------------------

Իսկ մեր հաղորդման վերջում կարճ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ բրիտանական մի հեղինակավոր հաստատություն շաբաթ օրը հրապարակած իր զեկույցում անդրադարձավ այդ երկրի հասարակության մեջ թաքուն չքավորության ծավալներին: «Քրայսիս» հաստատությունն այդ զեկույցում նշել է. «Բրիտանացի առնվազն 9000 անօթևաններ բնակվում են վրաններում, ավտոբուսներում կամ գնացքներում»:

 «Հիշյալ 9000 քաղաքացիներից բացի, ևս 9000 ուրիշ քաղաքացիներ գիշերում են փողոցներում, իսկ 120 հազար հոգի բնակվում է ժամանակավոր կացարաններում»,-նշված է զեկույցում:

Զեկույցն ընդգծել է, որ եթե Բրիտանիայի իշխանություններն այս հարցի լուծումը չգտնեն այդ երկրում չքավորների թիվը առաջիկա տասը տարիների ընթացքում 47 տոկոս հավելում կկրի:

Դա ի տես այն բանի, որ 2011 թվականից ի վեր, այսինքն վերջին շուրջ մեկ տասնամյակի ընթացքում Բրիտանիայի հասարակության այդ խավը 57 տոկոս աճ է արձանագրել:

Բրիտանիայի համայնքների ու տեղական կառավարությունների նախարարությունն ավելի վաղ հրապարակած զեկույցում հայտարարել է. «Բրիտանիայում անօթևան անձանց քանակը վերջին 7 տարիների ընթացքում 65 տոկոս աճ է արձանագրել»: Բրիտանիայի պահպանողական կառավարությունը 2010 թվականին բնակարանի գնման ուղղությամբ խրախուսիչներ առաջարկելով այդ երկրի քաղաքապետարաններին ճնշման տակ դրեց պարպելով իրենց վերահսկողության տակ գտնվող բնակելի միավորները, դրանք վաճառքի հանել: Քննադատների համոզմամբ այս քաղաքականությունը բնակարանի բաժնում ճգնաժամի առաջացման ու անօթևանների թվի հավելման պատճառ է դարձել:

 

 

 

 

Պիտակ