Հունվար 07, 2018 20:38 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի այս շաբաթվա համարում ինչպես միշտ չորս առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին:

«Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի այս շաբաթվա համարում նախ թռուցիկ հայացք կնետենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններին,որոնք են՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի համագործակցության պայմանագիրն ու Իտալիայի մտահոգությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հաղորդագրությունն ու ԵՄ-ի միասնականության վրա դրված շեշտը, «Բրէքզիթ»-ի երկրորդ հանրաքվեի հետ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության հակառակությունը, ԵՄ-ի փոխարեն Եվրոպայի միացյալ նահանգներ ստեղծելու հետ Գերմանիայի խորհրդարանի նախագահի հակառակությունը, խափանարարությանը դիմակայելու համար Կասպից ծովում Ռուսաստանի զորավարժությունը, Բրիտանիայի Եվրոպայի միավորված շուկայում մնալու կապակցությամբ Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորների դիմումը, մեծ կոալիցիա ձևավորելու կապակցությամբ Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական կուսակցության առաջնորդի հուսադրությունը, վերջին երկու տասնամյակներում Բրիտանիայում չքավորության տարածումը, ԵՄ-ում հարկային ներդաշնակ համակարգի ստեղծման հետ Հունգարիայի ու Իռլանդիայի հակառակությունը, Եվրոհանձնաժողովի նախագահի ընդգծումն այն մասին, թե ՀԳՀԾ-ն վերատեսության ենթարկելու անհրաժեշտություն գոյություն չունի, գերմանացի քաղաքացիների մոտ Մերկելի վայելած համակրանքի տոկոսի անկումը, Աֆղանստանի մասնավոր բաժնի հանդեպ ԵՄ-ի հայտնած հովանավորությունը, Իրանի հարցով Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև ճեղքվածքի մեծացումը, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն անհնարին լինելու վրա Մակրոնի դրած շեշտը, Իսրայելում մահապատժի նոր օրենքի հետ ԵՄ-ի հակառակությունը, 2017 թվականին Միջերկրականի ճամփով Եվրոպա փախստականների մուտքի 50 տոկոսով նվազելը, Կատալոնիայի անջատական ղեկավարներից մեկի կալանքի շրջանը երկարաձգելու կապակցությամբ Իսպանիայի գերագյուն դատարանի արձակած վճիռը, Մակրոնի ընդգծումն այն մասին, որ Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներն են ծնունդ տվել Ալ-Ղաիդային ու ԻԼԻՊ-ին, Մուգերինու Կուբա կատարած ուղևորությունն ու ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ շրջափակումները շարունակվելու հասցեին հնչեցրած քննադատությունը, «Բրէքզիթ»-ի հասցեին Բրիտանիայի նախկին վարչապետի խիստ քննադատությունը,  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ընդգծումն այն մասին, թե ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի չի ձգտում, Նորվեգիայից Էմիրություններ զենքի արտահանման առկախումը, Եվրոպայում ու աշխարհում մամուլի վիճակի կապակցությամբ Մակրոնի քննադատությունը, ինտերնետում ատելության տարածման դեմ պայքարի կապակցությամբ Գերմանիայում նոր օրենքի գործադրումը, Մակեդոնիայի հանրապետության անունը պաշտոնապես ճանաչելու հավանականության շուրջ Հունաստանում ծագած քաղաքական լարվածությունը, Բրիտանիային ուղղված ԵՄ-ի տնտեսական կոմիսարի ազդարարությունը, Ֆրանսիայում անօթևանների թվի աճը, Գերմանիայի ԱԳ նախարարի ընդգծումն այն մասին, թե Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորումը Եվրոպայի շահերի ուղղությամբ է, Չինաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության վրա Պուտինի դրած շեշտը, Ռուսաստանի կառավարության ընդդիմադիրների ղեկավար Նավալնիի վերատեսության հայցի հետ Ռուսաստանի գերագույն ատյանի հակառակությունը, սահմանային տարաձայնությունների պատճառով Սլովենիայի ու Խորվատիայի միջև դիվանագիտական լարվածությունների սրվելը և բրտարարքների ու անօրենության դեմ Իտալիայի քաղաքացիների ցույցը:

-----------------------------

Իսկ հաղորդման այս բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին: Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձություններից կարելի է համարել Բրիտանիայի Եվրոպայի միավորված շուկայում մնալու կապակցությամբ Եվրախորհրդարանում բրիտանացի պատգամավորների դիմումը: Այս պատգամավորները վարչապետ Թերեզա Մեյին հղած նամակում նրանից ուզել են այդ երկրում տնտեսական վիճակի սրումը կանխելու նպատակով մինչև 2020 թվականը Բրիտանիային պահել եվրոպական միավորված շուկայում: Նրանք այդ նամակում նաև հայտարարել են, որ եվրոպական միավորված շուկայից հրաժարվելը սրելու է Բրիտանիայի տնտեսական վիճակը: Նրանց դիտանկյունից Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի և Բրիտանիայի կառավարության միջև ցանկացած համաձայնություն պիտի ներառի Եվրոպայի միավորված շուկայում ու մաքսային միության Բրիտանիայի ներկայության շարունակվելը: Վարչապետ Թերեզա Մեյին հղած նամակում Եվրախորհրդարանի բրիտանացի պատգամավորներն ընդգծել են, որ Բրիտանիայի անվտանգության ապահովման լավագույն միջոցը կարող է լինել այն որ Բրիտանիան մոտիկ մնա Եվրոպային ու ներկա լինի միավորված շուկայում: ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման շուրջ բանակցություններն սկսվել են 2017 թվականի մարտից և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն պիտի ավարտվեն մինչև 2019 թվականը: Դա ի տես այն բանի, որ «Բրէքզիթ»-ը հարմար եղանակով գործադրելու կապակցությամբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վրա ճնշումները խստացվել են և այդ երկրի Պահպանողական կուսակցության մեջ երկու գլխավոր խմբավորումներ վերջերս ԵՄ-ի դիմաց զիջումների կապակցությամբ 10 կարմիր գծեր են որոշել: Այդ պահանջները վերաբերում են Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի կապակցությամբ զիջումների չգնալուն ու նաև նրան, որ Բրիտանիան որևէ դերակատարություն չպիտի ունենա անվտանգության ոլորտում ընթացող բանակցություններում ԵՄ-ի բանակի նախագծում ու միևնույն ժամանակ միգրացիոն նոր օրենքներն ամենայն խստությամբ գործադրվեն: Թվում է, որ նկատի առնելով հարցերն ինչքան շուտ կարգավորելու և Բրյուսելի դիմաց զիջումների գնալու կապակցությամբ ԵՄ-ի կողմից Բրիտանիայի վրա գործադրվող ճնշումներն, այս պահին Բրիտանիայում այն մտահոգությունը գոյություն ունի, որ այդ երկրի կառավարությունը կարող է զիջումների գնալ «Բրէքզիթ»-ի պաշտպանների նկատի ունեցած կենսական հարցերում ու այդ պատճառով էլ Թերեզա Մեյի կառավարության համար կարմիր գծեր են որոշում, որպեսզի Լոնդոնի իշխանություններն առաջիկա բանակցություններում հրաժարվեն նոր զիջումների գնալուց: Այդուհանդերձ երկու կողմերն էլ ցանկանում են ինչքան շուտ լուծում տալ «Բրէքզիթ»-ի պատճառով առաջացած հարցերին: «Թոթալ» ընկերության գործադիր տնօրեն Փաթրիկ Փույանն ասում է. «ԵՄ-ից հրաժարվելու օգտին Բրիտանիայի ժողովրդի կողմ ձայներով սկսված տնտեսական ներկա անհստակությանը վերջ պիտի տրվի»: Դա ի տես այն բանի, որ Թերեզա Մեյի վայելած համակրանքն անկում է արձանագրել ու դրան զուգահեռ սրվել են Պահպանողական կուսակցության մեջ նրա հետ հակառակություններն ու հարցականի տակ են տարվում »Բրէքզիթ»-ի գործադրման ուղղությամբ նրա կառավարության գործունեությունն ու այդ կապակցությամբ «Բրէքզիթ»-ի պաշտպանների կողմից շարունակ նոր պահանջներ են առաջ քաշվում:

---------------------

2017 թվականին ԵՄ-Հայաստան հարաբերություններում գլխավոր իրադարձությունը վերաբերում է կողմերի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը:  Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում խաղաղապահ ուժերի մասին ոչինչ չկա գրված:

---------------------

Մեր հաղորդման հաջորդ բաժինը վերաբերում է Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս շրջագծում կարելի է ակնարկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգի այն հայտարարությանը, թե ռազմական այդ դաշինքը չի ցանկանում Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմի ու սպառազինական մրցակցության մեջ մտնել: Թեև ՆԱՏՕ-ն ընդլայնում է Եվրոպայում իր ենթակառուցվածքները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արտահայտվել է Ռուսաստանի հետ հարաբերություններ հաստատելու ՆԱՏՕ-ի ծրագրերի մասին և ընդգծել է, որ ռազմական այդ կազմակերպությունն իր ամբողջ ջանքն ի գործ կդնի Մոսկվայի հետ քաղաքական երկխոսությունը պահպանելու ուղղությամբ: Շտոլտենբերգի դիտանկյունից ՆԱՏՕ-ն այս պահին գործ ունի առավել ինքնավստահ Ռուսաստանի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս դիրքորոշումը հակասում է նրա նախկին դիրքորոշումներին, որտեղ նա Ռուսաստանին ներկայացրել է, որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված գլխավոր սպառնալիք: Այժմ Շտոլտենբերգը Մոսկվայի հանդեպ առավել խաղաղատենչական դիրքորոշում է ընդունել ու այնպես է ձևացնում, որ իբր թե ցանկանում է առկա տարաձայնությունների կարգավորման համար երկխոսություն ունենալ Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ նա Ռուսաստանին մեղադրել է դեպի Եվրոպայի արևելք առաջանալու հարցում ու դա վկայում է այն մասին, որ Մոսկվայի տարածամոլական էության հանդեպ ՆԱՏՕ-ի նախկին կողմնորոշումը շարունակում է ուժի մեջ մնալ: Ռուս փորձագետ և Մոսկվայի պետական համալսարանի դասախոս Սերգեյի Ռեքդան հավատացած է, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում հրահրիչ հարցեր են արծարծվում, որոնք վկայում են այն մասին, որ այդ դաշինքը չի ցանկանում մեղմել Ռուսաստանի հետ լարվածությունը: Իհարկե Ռուսաստանն անգամներ ՆԱՏՕ-ի հետ լարվածությունների վերացման ցանկություն է հայտնել ու հիմնականում նույն նպատակով էլ 2016 թվականին վերսկսվեցին ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի շրջագծում երկու կողմերի բանակցությունները:

-------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման չորրորդ և վերջին առանցքը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ կարելի է նշել Բրիտանիային ուղղված ԵՄ-ի տնտեսական հարցերի կոմիսար Պիեռ Մոսկովսկիի ազդարարությանը: Մոսկովսկին հայտարարել է, որ եթե Բրիտանիան «Բրէքզիթ»-ի շնորհիվ ձեռք բերած առավելությունների օգնությամբ փորձի բիզնեսի տերերի ու հարուստների համար հարկային դրախտի դեր կատարել, երբևե չի կարող իրագործված տեսնել ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման նպատակը: Նա ի դեպ զգուշացրել է, որ եթե Բրիտանիայի հարկային ոլորտներն, այդ թվում Ջերսի կղզին չկարողանան հարկային տեղեկությունների փոխանակման միջոցով համապատասխանեցվել ԵՄ-ի չափանաշիներին, հավանական է, որ նրանց անունը ԵՄ-ի մոխրագույն ցուցակից սև ցուցակ փոխանցվի: ԵՄ-ի սև ցուցակը պատրաստվեց 2017 թվականի դեկտեմբերի սկզբին և Մոսկովսկին ԵՄից պահանջում է հարկային օրենքները շրջանցողների դեմ հստակ ու թափանցիկ պատժամիջոցներ կիրառել:

 

 

Պիտակ