Հունվար 14, 2018 20:10 Asia/Yerevan
  • Եվրոպայի իրադարձությունները

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում նախ կներկայացնենք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերը, որոնք են՝  Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հանդիպումն ու Ավստրիայի կոալիցիոն կառավարության կազմում «Ազատություն» ծայրահեղական կուսակցության ներկայության կապակցությամբ արտահայտած մտահոգությունը, Իտալիայի Հռոմում Եվրոպայի հարավային 7 երկրների ղեկավարների նստաշրջանը, Լեհաստանի ԱԳ և պաշտպանության նախարարների պաշտոնազրկումը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի Չինաստան կատարած ուղևորությունն ու դրա երազային օրակարգը, Թրամփի «Նախ Ամերիիկա»-ն կարգախոսին ուղղված Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի քննադատությունն ու դա Եվրոպայի շահերին դեմ համարելը, «Բրէքզիթ»-ի բանակցություններում Բրյուսելի դիրքորոշումներին ուղղված Լոնդոնի խիստ քննադատությունը, Կիպրոսի հարցով ԵՄ-ի հարավային երկրների ընդունած համատեղ հաղորդագրության կապակցությամբ Թուրքիայի քննադատությունը, ՀԳՀԾ-ի կապակցությամբ Թրամփի նոր հայտարարությունն ու ՀԳՀԾ-ն լիովին գործադրելու վրա ԵՄ-ի դրած շեշտը, Ռուսաստանի ընդդիմության ղեկավար Ալեքսեյ Նավալնիի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորության հանդեպ նախագահ Վլադիմիր Պուտինի խիստ քննադատությունը, կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Գերմանիայի կուսակցությունների համաձայնությունը, Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումը, միգրացիայի ու ԵՄ-ի ապագայի կապակցությամբ Իտալիայի պաշտոնատարների հետ Մակրոնի զրույցը, ԵՄ-ից Լեհաստանի հրաժարման կապակցությամբ ԵԽ-ի ազդարարությունը, Գերմանիայում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները գաղտնի պահելու շուրջ պայմանավորվածությունը, հակառակ Հունաստանին ու Իտալիային Իսպանիա մուտք գործած փախստականների թվի հավելումը, Ռուսաստանի 2018 թվականի ընտրություններին միջամտության կապակցությամբ ԵՄ-ին ուղղված Մոսկվայի ազդարարությունը, «Բրէքզիթ»-ի օրինագծում բարեփոխումներ մտցնելու մասին Բրիտանիայի կառավարության հաղորդագրությունը, Թրամփի և Նորվեգիայի վարչապետի հանդիպումն ու Թրամփի ընդգծումն այն մասին, որ կարող է Փարիզի կլիմայական համաձայնություն վերադառնալ, Մեքսիկայի ու ԵՄ-ի միջև առևտրական բանակցությունների վերսկսումը, ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային հակատանկ «Թավ» տեսակի հրթիռներ հանձնվելու մասին լուրի հերքումը, Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների խստացումը, մուսուլման փախստականներին ուղղված Հունգարիայի վարչապետի խիստ քննադատությունը, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անարժանության մասին Ռուսաստանի դաշնության գերագույն ատյանի կայացրած վճիռը, Որպես Ուկրաինայի ռազմավարական նպատակն ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին միանալու վրա նախագահ Պետրո Պոռոշենկոյի դրած շեշտը, ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սաուդյան ռեժիմին սպառազինության վաճառքը դադարեցվելու կապակցությամբ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության պահանջը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Բրիտանիա կատարելիք ուղևորության չեղարկումը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության ընդդիմադիրների թվի հավելումը և Թուրքիայի հետ տարաձայնություններին վերջ տալու համար Գերմանիայի հայտնած պատրաստակամությունը:

---------------------  

Հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի քաղաքական իրադարձությունների քննարկմանը: Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձությունների շարանում կարելի է անդրադառնալ Լեհաստանի կառավարության մեջ կարևոր փոփոխություններին: Դեկտեմբերի 11-ից իշխանության ղեկը ստանձնած Լեհաստանի վարչապետ Մատթեոժ Մոռավիսկին ԵՄ-ի պաշտոնատարների հետ բանակցության սեմին հիմնական փոփոխություններ կատարեց կառավարության կազմում: Այս փոփոխությունների շրջագծում Լեհաստանի վարչապետը մի քանի նախարարների պաշտոնազրկելով նրանց փոխարեն նոր անձանց նշանակեց: Այդ թվում նա պաշտոնից հեռացրեց ԱԳ նախարար Վիտոլդ Վազչիկովսկիին ու պաշտպանության նախարար Անտոնի Մաչրովիչին: Դատական համակարգում աղմկահարույց բարեփոխումների հետ կապված Լեհաստանի ու ԵՄ-ի միջև խիստ տարաձայնություն է ծագել ու նկատի առնելով փախստականների ընդունման քվոտաներից Լեհաստանի հրաժարումն այդ երկիրը հայտնվելու է պատժամիջոցների ու նույնիսկ ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկվելու սեմին: Այս հարցերը նկատի առնելով ԵԽ նախագահ Դոնալդ Թուսկն ազդարարել է ԵՄ-ից Լեհաստանի հրաժարման կապակցությամբ: Վերլուծաբանների ընդգծմամբ Լեհաստանում ազգայնական պահպանողականներն իրենց աղմկահարույց բարեփոխումներով ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել ԶԼՄ-ներին ու դատական համակարգը: Այդ պատճառով էլ ԵՄ-ի պատմության մեջ առաջին անգամ Բրյուսելն այդ միության հիմնարար արժեքները վտանգվելու պատճառով պատժամիջոցների գործընթաց է սկսել Լեհաստանի դեմ: Մի առ ժամանակ առաջ Եվրոհանձնաժողովը հայտարարեց Լեհաստանի դեմ ԵՄ-ի պայմանագրի 7-րդ հոդվածի կիրառման մասին, ինչը մինչ այսօր աննախադեպ է եղել ԵՄ-ում: Լեհաստանի նախագահ Անժի Դոդան հայտարարել է, որ եթե Բրյուսելը շարունակի նույն կերպ վարվել, դա կարող է հանգեցնել ԵՄ-ի ոչնչացման: ԵՄ-ն հավատացած է, որ «Օրենք ու արդարություն» պահպանողական ղեկավարող կուսակցության բարեփոխումները խաթարելու են դատական համակարգի անկախությունը: ԵՄ-ի պայմանագրի 7-րդ հոդվածը, որ ընդգծում է այդ միության արժեքները հարգվելու նշանակությունն ու նաև պարունակում է մի շարք պատժամիջոցներ մինչ այսօր որևէ երկրի դեմ չի կիրառվել: Այս շրջագծում բարդ գործընթաց է սկսվում, որն ի վերջո հանգեցնելու է ԵՄ-ում Լեհաստանին ձայնի իրավունքից զրկելուն:

----------------------

ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն ասել է, թե մոտ ապագայում այցելելու է Ուկրաինա և Ռուսաստան՝ ակտիվացնելու Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությունը լուծելու ջանքերը։ Այդ կապակցությամբ մանրամասնություններ է հաղորդում լրագրող Հրաչ Մելքումյանը:

-------------------

Շարունակելով մեր հաղորդումը, կանդրադառնանք Եվրոպայի ապահովական հարցերին: Այս ուղղությամբ կարելի է առանձնացնել Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմական ներկայության ընդլայնումը: Ռուսաստանի Դումայի պաշտպանական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովն ուրբաթ օրը հայտարարեց, որ Ռուսաստանն իր ազգային շահերի շրջագծում ընդլայնում է Միջերկրական ծովում իր ռազմական ներկայությունը: Նրա ընդգծմամբ այդ ծրագիրը մշակվելու է ոչ թե արևմտյան երկրների համաձայնության կամ հակառակության, այլ Ռուսաստանի շահերի համաձայն: Վլադիմիր Շամանովի ընդգծմամբ. «Անկասկած Ռուսաստանի վերադարձը Միջերկրական ծով, որից երկար ժամանակ բացակայել ենք, չի ուրախացնելու է արևմուտքցիներին, այդուհանդերձ մենք մեր ամբողջ ջանքն ի գործ ենք դնելու և ընդլայնելու ենք մեր ներկայությունը»: Ռուսաստանը վերջին տարիներին շարունակ ընդլայնել է Միջերկրական ծովում իր ռազմական ծովային ռազմական ներկայությունը: Դա իրականացվում է մի կողմից ահաբեկչական խմբերի դեմ պայքարում Սիրիայի կառավարությանն օժանդակելու նպատակով 2015 թվականի սեպտեմբերից Սիրիայում Մոսկվայի ռազմական ներկայության ու միևնույն ժամանակ աշխարհի ռազմավարական տարածքներում կրկին ներկայություն ունենալու համար այդ երկրի ռազմական մարտավարության շրջագծում: Այս կապակցությամբ արևելյան Միջերկրականում Ռուսաստանի ռազմածովային ուժերի կողմից բազմաթիվ զորավարժությունների անցկացման ականատես ենք եղել, որոնցից մեկն իրականացվեց Չինաստանի ծովուժի մասնակցությամբ: Միջերկրականում Ռուսաստանի ծովային զորավարժությունները մի տեսակ ազդարարություն են համարվում արևմուտքցիներին ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների համար, որոնք հուշում են հավանական տարբեր սպառնալիքները դիմակայելու համար ռուսական ուժերի պատրաստվածությունը: Միևնույն ժամանակ Ռուսաստանի համար Սիրիայի Տարտոսի ծովային բազայի պահպանումը մեծ նշանակություն ունի: Նկատի առնելով այն պարագան, որ Սև ծովի նավախումբը միջազգային ջրերում գործողություններ իրականացնելու համար կարիք ունի Միջերկրականում Տարտոսի ծովային բազային, հետևաբար Ռուսաստանը մտադիր է ամեն գնով պահպանել Միջերկրական ծովում իր միակ ծովային բազան: Նկատի առնելով այն պարագան, որ Ղրիմի թերակղզին 2014 թվականից ի վեր կցված է Ռուսաստանին և Ռուսաստանի սևծովյան նավախումբն այսօր վստահելի հենակետ ունի Սևաստափոլ նավահանգստում, հետևաբար ռուսները Միջերկրական ծովում ներկայություն ունենալու մեծ ցանկություն են դրսևորում ու այդ երկրի նավերը մշտական ներկայություն ունեն ջրային այդ տարածքում:

------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Այս կապակցությամբ Բրիտանիայում հրապարակված մեկ ուսումնասիրության արդյունքները վկայում են նոր տարում այդ երկրի տնտեսական անհուսալի հեռանկարի մասին: Նկատի առնելով «Բրէքզիթ»-ի ֆինանսական ու տնտեսական բացասական հետևանքները, նախատեսվում է, որ 2018 թվականն անհուսալի տարի պիտի լինի Բրիտանիայի տնտեսության համար: Բրիտանիայի առևտրի պալատների միջոցով իրականացված ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ այդ երկրի ընկերությունները արտադրության ու արտահանման ծախսերի հավելում են արձանագրելու և դրան զուգահեռ այդ երկրում ներդրման հեռանկարները նվազում են: Այդ պատճառով էլ առաջիկա տարվա ընթացքում Բրիտանիայի տնտեսական աճի անկման կանխատեսում է կատարվել: Նիդերլանդների «Ռաբո Բանք» ֆինանսական ու բանկային ծառայությունների ընկերության ուսումնասիրության արդյունքների համաձայն Եվրոպայի միավորված շուկայից Բրիտանիայի հրաժարումը մինչև 2030 թվականը կարող է ՀՆԱ-ի 18 տոկոսի չափով ծախս առաջացնել այդ երկրի համար, որի գումարը 400 միլիարդ ֆունտի է հասնելու: Դա ի տես այն բանի, որ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը շարունակ հայտարարել է, թե փորձելու է պահպանել Եվրոպայի միավորված շուկային այդ երկրի առավելագույն հասանելիությունը, ինչին դեմ եմ եվրոպական մյուս երկրների ղեկավարները:

 

 

Պիտակ