Հունվար 29, 2018 10:59 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս տարբեր բաժիններում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում հայացք կնետենք անցած շաբաթվա կարևոր լուրերի խորագրերին որոնց միջից գլխավորներն էին՝ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների գործադրումը, ընտրությունների հարցով Ռուսաստանի դեմ ՆԱՏՕ-ի մեղադրանքները, Վենեսուելայի ու Իսպանիայի միջև քաղաքական ճգնաժամը սրվելով Իսպանիայից Վենեսուելայի դեսպանի արտաքսումը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Իսպանիա կատարած ուղևորությունն ու Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների կապակցությամբ Թուրքիային տրված ազդարարությունը, Բուլղարիայի կառավարության անվստահության ձայն ստանալուց փրկվելը, Բրիտանիայի ԱԳ նախարարի Օման ու Արաբիա կատարած տարածաշրջանային ուղևորությունը, Ռուսաստանի ընդգծումն այն մասին, որ Սիրիայում ԱՄՆ-ի որդեգրած ռազմավարությունը նպատակ ունի փլուզել այդ երկիրը, Լավրովի ընդգծումն այն մասին, որ Ուկրաինան արևմուտքցիների աշխարհաքաղաքական վտանգավոր փորձարկման զոհին է համարվում, Բրիտանիայի Բրէքզիթի հարցով նախարարի ԵՄ-ին կատարած ազդարարությունը, Շվեյցարիայի Դավոսում Տնտեսության համաշխարհային ֆորումի գումարումը, Գերմանիայում անօթևանների դեմ բրտարարքների խստացումը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ ֆրանսիացիների, բրիտանացիների, գերմանացիների ու լեհերի խոշոր մասի հակառակությունը, Թուրքիային գերման ական սպառազինություն չվաճառվելու կապակցությամբ Գերմանիայի ընդդիմության պահանջը, Թերեզա Մեյի հանդեպ Թրամփի անհարմար վերաբերմունքը և Լոնդոնի ու Վաշինգտոնի հարաբերությունների մթագնումը, Եվրոպայից կախվածությունը պակսեցնելու վրա Գերմանիայի կանցլեր Մերկելի դրած շեշտը, ԱՄՆ-ի խնամակալությունից փրկվելու կապակցությամբ Եվրոպայի առևտրի պալատների նախագահների ընդգծումը, քաղաքական ու տնտեսական բարեփոխումների հարցով եվրոպական երկրներին ուղղված Մակրոնի կոչը, Չեխական Հանրապետության կառավարության հրաժարականը, Ռուսաստանում մզկիթների թվի հավելման կապակցությամբ Պուտինի հայտնած գոհունակությունը, ՀԳՀԾ-ն պահպանելու վրա ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչի դրած շեշտը, Բրիտանիայում կիբերային գործողության իրականացման կապակցությամբ այդ երկրի անվտանգության պաշտոնատարի ազդարարությունը, ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ին ու Եվրոպային ուղղված Ռուսաստանի ազդարարությունը, Եվրոգոտու ֆինանսների նախարարների նստաշրջանն ու Հունաստանում տնտեսական բարեփոխումների լիարժեք գործադրման վրա դրված շեշտը, Հյուսիսային Կորեայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների խստացումը, Բրիտանիայում արտաքին ներդրման ծավալների կրճատումը, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների հանդեպ ԵՄ-ի բացասական հակազդեցությունը, անհավասարության ու չքավորության կրճատման տեսակետից Իսպանիայի անցանկալի վիճակը, Բրէքզիթի մեծ ծախսի կապակցությամբ Գերմանիայի խորհրդարանի զեկույցը, Շվեդիայում մզկիթների դեմ հարձակումները հավելում կրելով Եվրոպայում իսլամաֆոբիայի հողի վրա քայլերի շարունակվելը, Ռումինիայում հակապետական բազմահազարանոց ցույցերը, կոալիցիոն կառավարությանը մաս կազմելուն Գերմանիայի սոցիալ-դեմոկրատականների դրական ձայնը, Մերկելի Բուլղարիա կատարած այցն ու ԵՄ-Թուրքիա նստաշրջանը հյուրընկալելու համար Բուլղարիայի նախագծի ընդառաջումը, Թերեզա Մեյի ընդգծումն այն մասին, որ Բրէքզիթի մասին երկրորդ հանրաքվե տեղի չի ունենալու և Կատալոնիայի անջատականների ղեկավարին Իսպանիայի ազդարարությունը:

--------------------

Հաղորդման երկրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի քաղաքական իրադարձություններին: Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հայտարարեց ԵՄ-ի կապակցությամբ իր դիրքորոշումներն ու տեսակետները: Մակրոնը եվրոպական երկրներին քաղաքական ու տնտեսական առավել բարեփոխումների իրականացման կոչ արեց: Նա պաշտպանելով բարեփոխումների տարբեր արագությամբ եվրոպական երկու խմբի երկրներից բաղկացած ԵՄ-ի գաղափարն ընդգծեց, որ հասարակական միասնականությունն ու միատարրությունը պիտի գերադասվի տնտեսական աճի հետ կապված մտահոգություններից: Մակրոնի ընդգծմամբ Եվրոպայում հասարակության չքավոր ժողովրդի ու հասարակական միատարրության անտեսումը հանգեցնելու է համաշխարհայնացման ընդդիմադիրների թվի հավելման: Մակրոնը մատնանշելով այն կետը, որ թվայնացումն ու տեխնիկական առաջադիմությունները խիստ փոփոխություններ են առաջացնելու աշխատանքի շուկայում և քիչ վարպետություն պահանջող աշխատատեղերի թվի կրճատման են հանգեցնելու, եվրոպական երկրներին կոչ արեց առավել ներդրում կատարել իրենց ներքին կրթական համակարգերում, որպեսզի վստահություն ձեռք բերեն այն մասին, որ այդ երկրի ժողովուրդներն իրազեկվել են աշխատանքի շուկայում փոփոխությունների մասին: Նրա դիտանկյունից ապագա մարտահրավերը հաջողությամբ դիմագրավելու համար տնտեսական ու քաղաքական որոշ բարեփոխումներ անհրաժեշտ են համարվում ու այդ կապակցությամբ նա կոչ է արել շրջակա միջավայրի, էներգետիկայի, հասարակական միատարրության ու ԵՄ-ի պաշտպանության բնագավառներում համատեղ նպատակների հստակեցմամբ 10-ամյա ռազմավարություն մշակել: ԵՄ-ն համարվելով եվրոպական ամենախոշոր ու գլխավոր կառույցը վերջին տարիների ընթացքում մեծ մարտահրավերներ է դիմգրավել, այնպես որ այդ մարտահրավերները եվրոպական այս կառույցի ավագ պաշտոնատարների ու եվրոպական որոշ երկրների ղեկավարների դիտանկյունից այդ միությանը չափազանց բարդ իրավիճակի դիմաց են կանգնեցրել: Այս կարիքներին պատասխանելու համար մինչ օրս ԵՄ-ում բարեփոխումների համար տարբեր նախագծեր ու առաջարկներ են ներկայացվել: Դրանցից վերջինը բարեփոխումների համար Էմմանուել Մակրոնի առաջարկած նախագիծն է, որն այնքան էլ դրական հակազդեցության չի արժանացել: Այդուհանդերձ Մակրոնը Դավոսում ունեցած ելույթում կրկին ընդգծեց իր առաջարկը:

----------------------

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների հանդիպմանը և Ֆրանսիայի կեցվածքին` ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում։

------------------------

Հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի ապահովական հարցերի քննարկմանը: Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ Բրիտանիայում կիբերային գործողության իրականացման մասին Բրիտանիայի անվտանգության պաշտոնատարի ազդարարությանը: Բրիտանիայի ազգային կիբերային անվտանգության կենտրոնի նախագահ Քիարան Մարթինն ակնարկելով այդ երկրի դեմ կիբերային հարձակումների բարձր թվին, ազդարարեց, որ այս պահին այս պահին կիբերային հարձակումների մասին խոսակցությունը դրա հավանականության փուլից փոխադրվել է դրա ժամկետի հստակեցման փուլը: Նա ընդգծել է, որ Բրիտանիան կարող է իրեն երջանիկ համարել, եթե մինչև ընթացիկ տասնամյակի ավարտը առաջին կարգի կիբերային հարձակման չենթարկվի: Առաջին կարգի կիբերային հարձակման ժամանակ խանգարվում են մի երկրի ենթակառուցվածքներն այդ թվում ֆինանսական ու էներգետիկ բաժինները: Մարթինի այս արտահայտությանը հաջորդեց Բրիտանիայի դեմ թշնամի պետությունների, մասնավորապես Ռուսաստանի կողմից կիբերային հարձակումների թվի հավելման մասին Բրիտանիայի բանակի ընդհանուր շտաբի հրամանատար Նիք Քարթերի ազդարարությունը: Բրիտանիայի ազգային կիբերային անվտանգության կենտրոնը կիբերային հարձակումները կանխելու նպատակով մինչ այսօր բազմաթիվ կարգադրություններ է կատարել Բրիտանիայի կարևոր նախարարություններին ու խոցելի ընկերություններին: Բրիտանական այս կառույցը 2017 թվականի դեկտեմբերին Բրիտանիայի նախարարություններին ազդարարեց, որ Ռուսաստանի արտադրած հակավիրուսային «Քասփերսկի» ծրագիրը չտեղադրեն պետական զգայուն տեղեկություններ պարունակող համակարգիչների վրա: Միևնույն ժամանակ Քիարան Մարթինը Բրիտանիայի նախարարներին հղած նամակում մտահոգություն հայտնելով ռուս հաքերների կիբերային հարձակումների կապակցությամբ, ասաց, որ իր գլխավորած կազմակերպությունը «Քասփերսկի» ընկերության արտադրանքներից Բրիտանիայում օգտվելու հարցով խորհրդակցում է այդ ընկերության հետ: Ռուսաստանի դեմ Լոնդոնի կառավարության ու Բրիտանիայի տեղեկատվական կառույցների հայացքը հիմնված է սպառնալիքի առանցքի վրա և ընդգծում է ընդհանուր բնագավառներում նվազագույն համագործակցության վրա: «Սթեյթքրաֆթ» հաստատության փորձագետ Վիկտոր Մադերիան հավատացած է, որ Ռուսաստանի տեղեկատվական ծառայությունների անդամների թիվը գերազանցում է բրիտանացի գործակալների թվին: Ներքին անվտանգության ծառայություն MI5-ը, Գաղտնի տեղեկությունների ծառայություն՝ SIS-ը և Բրիտանիայի պետական կապերի կենտրոնը՝ GCHQ -ը, որպես Բրիտանիայի ներքին, արտասահմանյան ու կիբերային տեղեկատվական կազմակերպություններ Ռուսաստանին դասել են մտահոգություն առաջացնող երկրների շարքը:

-------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժնում կարճ անդրադարձա կունենանք Եվրոպայի անցած շաբաթվա ֆինանսական ու տնտեսական լուրերին: Այս առնչությամբ կարելի է ակնարկել մի զեկույցի հրապարակմանը, որի համաձայն Իսպանիան հայտնվել է անհավասարության ու չքավորության կրճատման ցուցակի վերջին հորիզոնականներում: Իսպանիայի տնտեսական վիճակի մասին Դավոսի վերջին զեկույցը վկայում է այն մասին, որ Իսպանիան այդ երկրի աջակողմյան վարչապետ Մարիանո Ռախոյի իշխանության ներքո չքավորության կրճատման տեսակետից աշխարհի 29 զարգացած երկրների մեջ զբաղեցրել է 26-րդ տեղը: Հիշյալ զեկույցի համաձայն Իսպանիայում հասարակական անհավասարության դեմ պայքարի ուղղությամբ գործնական քայլեր չեն ձեռնարկվել:2007-ից 2016 թվականների կտրվածքում Իսպանիայում զրկված խավի 10 տոկոսը ճգնաժամին նախորդած ժամանակաշրջանի համեմատությամբ 17 տոկոսով ավելի քիչ հարկ են վճարել, ինչը նշանակում է, թե հիշյալներն ավելի քիչ աշխատավարձ կամ թոշակ են ստացել: Նույն ժամանակամիջոցում Իսպանիայի հասարակության հարուստների 10 տոկոսի հարստությունը 5 տոկոսով աճել է: Այսինքն հարուստների մոտ հարստության արտադրման արագությունը միջին հաշվով չորս անգամ գերազանցում է հասարակության մյուս խավերին:

 

 

Պիտակ