Փետրվար 04, 2018 20:09 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝ Եվրոգոտու փլուզման կապակցությամբ Եվրոպայի կենտրոնական բանկի զգուշացումը, Թուրքիայում դատական գործընթացների կապակցությամբ ԵՄ-ի հայտնած մտահոգությունը, Սերբիայի նախագահի Ավստրիա կատարած այցը, Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Բրիտանիայի պաշտպանության նախարարների հանդիպումը, Գերմանիայում կրկին ընտրություններ անցկացնելու կապակցությամբ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պահանջը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ընտրական ջանքերին ուղղված Մոսկվայի քննադատությունը, պատժամիջոցների ենթարկվելու ընդունակ ռուս պաշտոնատարների անունները ներառող «Կրեմլյան զեկույց»-ի հրապարակումը, որի մեջ են մտնում Մեդվեդևի ու Լավրովի անունները, ԵՄ-ից լիարժեք հեռանալու վրա Բրիտանիայի առևտրի նախարարի դրած շեշտը, ՆԱՏՕ-ն թուլացնելու կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից Գերմանիային ուղղված քննադատությունը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի Թունիս ու Սենեգալ կատարած ուղևորությունը, Հոլոքոստի մասին օրենք ընդունելու հարցով Լեհաստանի դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի բողոքը, Կատալոնիայի կառավարության նախագահի հեռակա ընտրության հետ Իսպանիայի սահմանադրական դատարանի համաձայնությունը, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ գերմանացի քաղաքական գործիչների պահանջը, Ուկրաինայի արևելքի կապակցությամբ ԱՄՆ-ի առաջարկած նախագծի ընդառաջումը Ռուսաստանի կողմից, Չեխական Հանրապետության նախագահական ընտրությունների արդյունքների հայտարարվելը և Միլուշ Զեմանի վերընտրվելը, կառավարության հրաժարականի պահանջով Ալբանիայում հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցերը, «Նորթ Սթրիմ-2» գազատար խողովակագծի կառուցման հետ ԱՄՆ-ի խիստ հակառակությունը, Կիպրոսի հունաբնակ բաժնում նախագահական ընտրությունների կազմակերպումը, միգրանտների դեմ բռնությունների հարցով ԵՄ-ին ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը, ՀԳՀԾ-ի կապակցությամբ Ռուսաստանի և Իտալիայի ընդհանուր դիրքորոշումը, Գերմանիայում ժամանակավոր միգրանտների ընտանիքների անդամների վերամիավորման ծրագրի վերսկսման հետ այդ երկրի խորհրդարանի համաձայնությունը, ԱՄՆ-ի պահանջով կալանքի տակ առնվելու վտանգի կապակցությամբ ռուս քաղաքացիներին տրված ազդարարությունը, ԻԼԻՊ-ի անդամների մահապատժի ենթարկելու կապակցությամբ ֆրանսիացի նախարարի ազդարարությունը, Գերմանիայի բանակում ծայրահեղ աջակողմյան հակումների խստացումը, Եվրոպայի կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն Գերմանիայում հարստության անհավասար բաժանումը, Բրէքզիթի անցման շուրջ եվրոպացի նախարարների համաձայնությունը, Իսպանիայի տնտեսական աճի նվազումը, Ռումինայում առաջին անգամ կին վարչապետի ընտրությունը, ԵՄ-ից հրաժարվելու պատճառով Բրիտանիայի վնասների մասին նոր զեկույցի հրապարակումը, ԱՄՆ-ի հետ Եվրոպայի դիրքորոշումներում տարաձայնության գոյության վրա Գերմանիայի դրած շեշտը, Սիոնիստական ռեժիմին բոյկոտի ենթարկելու Իռլանդիայի քայլը և Բրիտանիայի վարչապետի դեմ ներկուսակցական հակառակությունների խստացումը:

---------------------------

Մեր այս շաբաթվա հաղորդման երկրորդ բաժնում կկենտրոնանանք Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձությունների վրա: Այս շրջագծում կարող ենք ակնարկել Լեհաստանի Սենատում Հոլոքոստի կապակցությամբ ընդունված նոր օրենքին, որը զայրույթ պատճառեց Սիոնիստական ռեժիմին և ԱՄՆ-ին մղեց այդ կապակցությամբ ազդարարել Լեհաստանին: Հոլոքոստի կապակցությամբ Լեհաստանի խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն ազատազրկում է նկատի առնվում նրանց համար, ովքեր Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում Լեհաստանի տարածքում նացիների համակենտրոնացման ճամբարներին ակնարկելիս կօգտվեն «Լեհաստանի մահվան ճամբարներ» արտահայտությունից: ԱՄՆ-ն իր խոր մտահոգությունն է հայտնել այս օրենքի հետևանքների կապակցությամբ և ազդարարել է, որ Լեհաստանի Սենատում այս օրենքի վավերացումը կարող է վտանգել ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ այդ երկրի ռազմավարական հարաբերությունները: Իսրայելի պաշտոնատարները հավակնել են, թե Լեհաստանը նման օրենք ընդունելով նպատակ ունի հերքել հրեաների կոտորածին այդ երկրի որոշ քաղաքացիների մասնակցության փաստը: Նրանք մտահոգ են նրանից, որ այդ օրենքի շրջագծում հետագային կարող է դատական հետախուզում հայտարարվել Հոլոքոստից փրկված այն անձանց դեմ, ովքեր կփորձեն ցուցմունքներ տալ այդ հարցին որոշ լեհաստանցիների մասնակցության մասին: Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարները նաև համոզված են, որ այս օրենքը Հոլոքոստի զոհերի հիշատակի մեծարման տարելիցին ներկայացվելն ու վավերացվելը նույնպես պատահական չի եղել: Թվում է, որ պաղեստինցիների դեմ ոճրագործական ու անմարդկային քայլերի ու նաև միջազգային օրենքների շարունակական ոտնահարման պատճառով աշխարհում ու այդ թվում նաև Եվրոպայում Սիոնիստական ռեժիմի վայելած հեղինակությունը խաթարվելով նաև թուլանում է Եվրոպայում այդ ռեժիմի հանդեպ կարեկցանքն ու հովանավորությունը: Այս կապակցությամբ կարելի է մատնանշել 1967 թվականին բռնազավթված տարածքներում իսրայելական արտադրանքների դեմ ԵՄ-ի և եվրոպական որոշ ընկերությունների ու կառույցների հայտարարած բոյկոտը: Բացի այդ Լեհաստանում Հոլոքոստի կապակցությամբ օրենք ընդունվելը վկայում է այն մասին, որ այդ հարցին անդրադառնալն եվրոպացիների մոտ անցյալի նման տաբու չի համարվում և նրանք ցանկանում են ձերբազատվել Հոլոքոստի կամ դրա մեծարանքի հետ կապված կապանքներից:

-----------------------

Հայոց ցեղասպանության հարցի շոշափումը «պոպուլիզմ» է և ներքաղաքական նպատակներ է հետապնդում, այսպես է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հայտարարությանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու մասին: Թեմային անդրադարձել է լրագրող Տաթևիկ Սարգսյանը:

--------------------------

Այս շաբաթվա հաղորդման երրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս կապակցությամբ կարելի է առանձնացնել ՆԱՏՕ-ն թուլացնելու մասին Գերմանիային կատարված ԱՄՆ-ի զգուշացումը: ԱՄՆ-ի բանակի նախարար Մարք Էսփերը Գերմանիայի կառավարությանն ազդարարել է, որ ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին հասցնելու ուղղությամբ տրված խոստումն իրագործելու հարցում այդ երկրի ցանկացած թերացում կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի թուլացմանը: Դա ի տես այն բանի, որ Գերմանիայի գլխավորած պահպանողականները և չափավորական ձախ համարվող սոցիալ-դեմոկրատականներն այս պահին բանակցում են կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ: Այս բանակցության փաստաթղթում որևէ անդրադարձ չկա ՆԱՏՕ-ին վերաբերող բյուջեի նպատակներին և ըստ երևույթին այդ հարցի շուրջ դեռ տարաձայնություններ գոյություն ունեն: Իհարկե գերմանացի պաշտոնատարներ անգամներ իրենց հակառակությունն են հայտնել անվտանգության հարցում ԱՄՆ-ի ռազմական կողմնորոշման հանդեպ, որն իր դրսևորումն է գտել իրենց ռազմական բյուջեն ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելու կապակցությամբ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրներին ուղղված ԱՄՆ նախագահ Թրամփի բազմակի դիմումներում: Գերմանացիների դիտանկյունից անվտանգությունը բազմածավալ խնդիր է, որի միայն մի բաժինը կարող է իրագործվել ռազմական միջոցներով: Այս կապակցությամբ Սոցիալ-դեմոկրատական ձախակողմյան կուսակցության անդամ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ անվտանգության ստեղծման ուղղությամբ քայլերի մասին գնահատում տալու համար ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական հատկացումների հիմք ծառայեցվելը սխալ կողմնորոշում է համարվում: Նրա ընդգծմամբ ժողովրդավարական երկրները միայն ռազմական բյուջեների վրա չպիտի հիմնվեն: Այդուհանդերձ ԵՄ-ի ու Գերմանիայի հանդեպ Վաշինգտոնի սաստիկ ճնշումները պատճառ են դարձել, որպեսզի նրանք ընդունելով ԱՄՆ-ի պահանջը դա տրամաբանական համարեն: Այդ թվում Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Ֆոն Դեր Լայնն ավելի վաղ ըմբռնելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական բյուջեների հավելման կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարության պահանջը: Այս հարցը ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի որոշիչ ու ազդեցիկ դերակատարության կապակցությամբ լուրջ քննադատությունների առիթ է տվել: Նկատի առնելով ԱՄՆ-ի պահանջներին հետևելու հարցում Գերմանիայում գոյություն ունեցող լուրջ հակառակությունները կարելի է կանխատեսել, որ Գերմանիայի կոալիցիոն կառավարության ձևավորման համար Գերմանիայի ռազմական բյուջեի և դա ՀՆԱ-ի 2 տոկոսին բարձրացնելու ԱՄՆ-ի պահանջին դրական արձագանքելու շուրջ բարդ բանակցություններ են ընթանալու գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնյա-դեմոկրատական և Մարտին Շուլցի գլխավորած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջև:

--------------------------

Մեր հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է լինելու Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: Բրիտանիայի կառավարության գաղտնի զեկույցը վկայում է Բրէքզիթից հետո այդ երկրի տնտեսության անկման մասին:

Բրիտանիայի կառավարության կանխատեսումները վկայում են, որ Բրէքզիթն ինչ ձևով էլ, որ իրագործվի բացասական երկարժամկետ հետևանքներ է ունենալու այդ երկրի տնտեսության վրա: Զեկույցում ընդգծված է, որ ամեն դեպքում Բրիտանիան Բրէքզիթի պատճառով տուժելու է և հիմնական վնասն ուղղված է լինելու այդ երկրի խոշոր տնտեսությանը: Նաև ԵՄ-ից Բրիտանիայի «կոշտ» կամ կտրուկ հրաժարման դեպքում կընդհատվեն կամ խիստ կսահմանափակվեն ԵՄ-ի հետ Բրիտանիայի տնտեսական համագործակցությունները և այդ երկրի տնտեսական աճի սակը ապագա 15 տարիների ընթացքում 8 տոկոս անկում կունենա: Նաև ԵՄ-ից Բրիտանիայի «նուրբ» կամ ճկուն հրաժարման և ԵՄ-ի անդամ երկրների հետ տնտեսական համագործակցությունները շարունակվելու դեպքում էլ ապագա 15 տարիների ընթացքում այդ երկրի տնտեսական աճի սակը 5 տոկոս կնվազի: Որպես երրորդ այլընտրանք Բրիտանիան կարող է մնալ Եվրոպայի տնտեսական գոտում կամ եվրոպական միավորված շուկայում, քանի որ ԵՄ-ի օրենքների համաձայն ոչ-անդամ երկրներն էլ կարող են մասնակցել Եվրոպայի տնտեսական գոտուն: Թեև այս տարբերակն առավել ցանկալի կարող է լինել Բրիտանիայի համար, սակայն այդ դեպքում էլ այդ երկրի տնտեսական աճի սակն առաջիկա 15 տարիների ընթացքում 2 տոկոս անկում կարձանագրի:

-------------------

 

 

Պիտակ