Փետրվար 17, 2018 20:36 Asia/Yerevan

Ողջույն թանկագին բարեկամներ: «Եվրոպայի իրադարձությունները» հաղորդաշարի հերթական համարում ինչպես միշտ չորս տարբեր առանցքներում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա կարևոր իրադարձություններին:

Հաղորդման առաջին բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անցած շաբաթվա գլխավոր իրադարձությունների խորագրերին,որոնք են՝ Բրիտանիայում Բրէքզիթի շուրջ տարաձայնությունը շարունակվելու կապակցությամբ ԵՄ-ի ազդարարությունը, ԵՄ-ում հասարակական անհավասարության վտանգի կապակցությամբ ազդարարությունը, Բրիտանիայի ԱԳ նախարարի ասիական շրջայցը, Մյունիխենի անվտանգության տարեկան զեկույցի հրապարակումը և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև բախման վտանգը սրվելու կապակցությամբ զգուշացումը, Ռուսաստանի կապակցությամբ Թիլերսոնի միջամտողական արտահայտություններին Մոսկվայի հակազդեցությունը, միջնստաշրջանային խորհրդարանական ընտրություններում Մակրոնի գլխավորած կուսակցության կրած պարտությունը, Ֆրանսիայի ռազմական բյուջեի 40 տոկոսանոց աճը, ի հակազդեցություն ահաբեկչական սպառնալիքների Տաջիկստանում ու Ղրղզստանում Ռուսաստանի ռազմաբազաների ընդլայնումը, կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար Գերմանիայի մեծ կուսակցությունների վերջնական համաձայնության մասին հայտարարությունը, Գերմանիայի ապագա կառավարության մեջ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելուց Շուլցի հրաժարումը, ԱՄՆ-ի դեմ առևտրական պատասխան քայլերի կապակցությամբ ԵՄ-ի ազդարարությունը, ՀԳՀԾ-ի համաձայնությունը չեղարկվելու հետևանքների կապակցությամբ Լավրովի ազդարարությունը, ցեղապաշտական իմաստով եզրույթ օգտագործելու պատճառով Եվրոխորհրդարանի փոխխոսնակ Ռիզարդ Սարնքիի պաշտոնազրկումը, ԱՄՆ-ի միջուկային նոր հայեցակարգի հանդեպ Ռուսաստանի խիստ արձագանքը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ Ուկրաինայի ազդարարությունը, Գերմանիայի խոշոր կուսակցությունների վայելած համակրանքի չափի անկումը, Թրամփի կողմից Ռուսաստանի միջուկային սպառնալիքի դիմաց առավել կոշտ դիրքորոշման որդեգրումը, ՀԳՀԾ-ի հարցով Ռուսաստանի և Բրիտանիայի խորհրդակցությունը, Պուտինի ընտրական ծրագրի հայտարարումը, ԵՄ-ին արևմտյան Բալկանների երկրների անդամակցությանը թափ հաղորդելու համար ԵՄ-ի ռազմավարության հայտարարությունը, Բահրեյնի մարդու իրավունքների վկայականը օրակարգ դարձնելու հարցով Բրիտանիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների դիմումը, Ռուսաստանի օդուժի հզորացումը, որպես Եվրոպայի համար լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի միջուկային նոր հայեցակարգի կապակցությամբ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբիրելի ազդարարությունը, Կիպրոսի նախագահի պաշտոնում Նիկոս Անաստասիադիսի վերընտրությունը, Գերմանիայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինության գոյության կապակցությամբ ընդդիմադիր կուսակցությունների, գերմանացի անկախ քաղաքական այրերի ու հակապատերազմ խմբերի քննադատությունը, «Սթարթ»-ի պայմանագրի հանդեպ Մոսկվայի հավատարմության մասին Ռուսաստանի ԱԳ նախարարության ընդգծումը և ի վերջո ՀԳՀԾ-ն վերատեսության չենթարկվելու կապակցությամբ Ռուսաստանի ընդգծումը:

-----------------------

Հաղորդման երկրորդ բաժինը հատկացված է Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական իրադարձություններին: Եվրոպայի անցած շաբաթվա քաղաքական կարևոր իրադարձություններից մեկը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշումները խստացնելու ուղղությամբ Ուկրաինայի ջանքերն էին: Այս շրջագծում Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Քլիմքինն ազդարարեց Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները չեղարկվելու կապակցությամբ: Քլիմքինն ընդգծեց, որ Ռուսաստանի դեմ նախնական պատժամիջոցների չեղարկումը Եվրոպայում պառակտում է առաջացնելու և նախքան Մինսկի համաձայնագրի արդյունքի հանգելը նման քայլի գնալը Կրեմլի դիմաց արևմուտքի թուլության ապացույց կլինի, որը կարող է Եվրոպայի մասնատման պատճառ դառնալ: Ուկրաինացի այդ պաշտոնատարը նշեց, որ ԵՄ-ն պատիժներ պիտի սահմանի որոշ երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցման հեղինակների համար: Այս արտահայտությունները կատարվել են այն պայմաններում, երբ եվրոպական շատ երկրներ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների պատճառով մինչ այսօր միլիարդներ եվրո վնաս են կրել: Այդ թվում գերմանական շատ ընկերություններ պահանջել են վերջ տալ այդ պատժամիջոցներին: ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինայի արևելքի բախումներին Ռուսաստանի միջամտության և այդ երկրի կառավարության ընդդիմադիրներին օժանդակություն ցուցաբերելու մեղադրանքով տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ է գործադրել Ռուսաստանի դեմ, որոնք արժանացել են Մոսկվայի պատասխան քայլին: Ռուսաստանի դիտանկյունից Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները թշնամական ու անհիմն են: Այդուհանդերձ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցը ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում վերածվել է բարդ կծիկի: Այս կապակցությամբ ԵՄ-ի վերջին քայլը եղավ անցած դեկտեմբերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետի վեց ամսով երկարացվելը, ինչը Ռուսաստանը Բրյուսելի կողմից վերցված ոչ-բարեկամական ու վանողական քայլ բնորոշվեց: Ռուսաստանի Եվրոպական տեղեկությունների կենտրոնի տնօրեն Նիկոլայ Թոփոռնինի համոզմամբ Ուկրաինայի արևելքում հակամարտությունն ու դրա համար լուծում գտնելն այս պահին լուրջ բարդության է վերածվել Ռուսաստանի համար: ԵՄ-ն ցանկանալով պահպանել Ռուսաստանի դեմ ճնշումները, հակառակել է Մոսկվայի դեմ «Քաթսա»-ի օրենքի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցներին: Հատկապես որ այս պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն գործել նավթի ու գազի նախագծերի և եվրոպական ընկերությունների վրա: ԵՄ-ն շարունակելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր քաղաքականությունը, ցանկանում է, որ այդ կապակցությամբ հարգվեն որոշ կարմիր գծեր: Այդուհանդերձ այդ կապակցությամբ ԵՄ-ում երկու կողմնորոշում գոյություն ունի: ԱՄՆ-ին մոտիկ կանգնած երկրների, այդ թվում արևելյան Եվրոպայի երկրների կողմնորոշումը հիմնված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պահպանելու և խստացնելու վրա, մինչդեռ Գերմանիայի նման ԵՄ-ի խոշոր երկրներ, Հունգարիայի, Հունաստանի ու Կիպրոսի կողքին, որոնք Ռուսաստանի հետ ընդլայնված հարաբերություններ են ունեցել և ունեն, հիմնված է սահմանափակ և որոշակի պատժամիջոցների գործադրման և էներգետիկայի նման բնագավառներում Ռուսաստանի հետ համագործակցության վրա:

--------------------

Եվրամիությունն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության հարցում կողմերը հավատարիմ կմնան ձեռք բերված պայմանավորվածություններին և կակտիվացնեն բանակցային գործընթացը: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո: Այս մասին մանրամասնություններ է հաղորդել լրագրող Հեղինե Բունիաթյանը:

--------------------

 Մեր հաղորդման երրորդ բաժնում կանդրադառնանք Եվրոպայի անվտանգության հարցերին: Այս շրջագծում կարելի է առանձնացնել Ֆրանսիայի ռազմական բյուջեի 40 տոկոս հավելում կրելու մասին լուրը: Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է մի օրինագիծ, որը զինված ուժերի ծախսերը 2018 թվականին 42 միլիարդ դոլարից 2025 թվականին բարձրացնում է 50 միլիարդ դոլարի: Այս հավելմամբ Ֆրանսիայի պաշտպանական բյուջեն, որ այս պահին այդ երկրի ՀՆԱ-ի 1,82 տոկոսն է կազմում կհասնի ՆԱՏՕ-ի կողմից ճշտված ՀՆԱ-ի 2 տոկոսի սահմանագծին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին ճնշման տակ է դրել, որպեսզի բարձրացնեն իրենց պաշտպանական հատկացումները: ԱՄՆ-ն այս պահին հոգում է ՆԱՏՕ-ի պաշտպանական բյուջեի 70 տոկոսը: Ֆրանսիայի կառավարության ընդունած նոր որոշումը վկայում է պաշտպանական ծախսերի կապակցությամբ կողմնորոշման մեջ փոփոխության մասին: 2017 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը փորձեց կրճատել պաշտպանական ծախսերը, ինչը դեմ առավ Ֆրանսիայի զինված ուժերի հրամանատարի բողոքին ու հրաժարականին: պաշտպանական ծախսերի նոր օրինագծի համաձայն Ֆրանսիայի ռազմական բյուջեն 2019-ից 2022 թվականների կտրվածքում տարեկան 1,7 միլիարդ եվրո, իսկ 2023-ից 2025 թվականների կտրվածքում տարեկան 3 միլիարդ եվրո հավելում է կրելու: Այս բյուջեի մեծ մասը հատկացվելու է Ֆրանսիայի զրահային սարքավորումների արդիականացմանը, ինքնաթիռների ու նավերի քանակի հավելմանն ու միջուկային զինապահեստի թարմացմանը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Շտոլտենբերգը մի առ ժամանակ առաջ հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակելու են իրենց մեծացնել իրենց պաշտպանական ծախսերի ծավալները: Շտոլտենբերգի ընդգծմամբ այս հավելումը միայն չպիտի ռազմական այս դաշինքի բյուջեի ապահովման գործին ՆԱՏՕ-ի անդամների մասնակցության չափերի մեծացման համար Թրամփի ներկայացրած պահանջի շրջանակներում դիտվի, այլև դա ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության հավելման շրջանակներում վերցված կարևոր քայլ է համարվելու: Գերմանացի փորձագետ Քրիստիան Վիփերֆորդը հավատացած է, որ Վաշինգտոնը ցանկանում է ապագայում միայնակ աշխատել, հետևաբար ակնկալվում է, որ միաձայնությամբ անհրաժեշտություն համարվող ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի նշանակությունը փոքրացվի, հետևաբար անհրաժեշտ է, որ Գերմանիան ու ԵՄ-ի մյուս երկրներն առավել հզորությամբ միայնակ ու անկախ աշխատեն:

---------------------------

Հաղորդման չորրորդ և վերջին բաժինը հատկացված է Եվրոպայի ֆինանսական ու տնտեսական հարցերին: ԵՄ-ն անցած շաբաթ ազդարարեց, թե կպատասխանի ԱՄՆ-ի առևտրական քայլերին: Այս կապակցությամբ ԵՄ-ի բյուջետային հարցերի կոմիսար Գունթեր Օթինգերն ազդարարեց, որ եվրոպացի արտահանողների դեմ Թրամփի վարչակազմի առևտրական քայլերին պատասխանելու հարցում ԵՄ-ին մի պահ անգամ չի տատանվելու: Նա հավելեց. «Եթե եվրոպացի արտահանողների համար մաքսատուրքեր սահմանվեն, մենք դա երկու ուղղությամբ պողոտայի կվերածենք: Ամերիկացի արտահանողներն էլ պարտավոր կլինեն մաքսատուրք վճարել»: Օթինգերն այս արտահայտությունները կատարեց նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատելով Եվրոպայի առևտրական անարդար քաղաքականություններն, ասաց. «Վաշինգտոնը կպատասխանի Եվրոպայի առևտրական այդ քաղաքականությանը»: Իշխանության ղեկն ստանձնելուց հետո Դոնալդ Թրամփը շարունակ ազատ առևտուրը համարել է ԱՄՆ-ի տնտեսության դիմագրաված խնդիրների գլխավոր ազդակը և սպառնացել է, որ դրա ճամբին արգելքներ կստեղծի:

 

 

Պիտակ