Հուլիս 03, 2018 21:01 Asia/Yerevan
  • Տնտեսական հանդես

Ողջույն թանկագին բարեկամներ: «Տնտեսական հանդես» հաղորդաշարի հերթական համարում կանդրադառնանք շաբաթվա տնտեսական կարևոր իրադարձություններին: Այս շաբաթ Շվեյցարիայի ու Ավստրիայի նախագահների հրավերով Բեռն ու Վիեննա ուղևորվեց ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան պատվիրակությունը: Այս շաբաթվա հաղորդումը կսկսենք այդ մասին զրույցով:

Այս ուղևորության ընթացքում Իրանի ու Եվրոպայի բարձրաստիճան պատվիրակությունների բանակցություններն ընթացան ՀԳՀԾ-ի կապակցությամբ վերջին զարգացումների շուրջ՝ ընդգծելով այդ համաձայնության ձեռքբերումների պահպանման անհրաժեշտությունը:

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցություններին դիմակայելու նպատակով ԵՄ-ն սկսել է «Արգելակող կանոններ»-ի իրավական գործընթացը և փորձում է վերացնել Իրանում եվրոպական մասնավորապես փոքր ու միջին ձեռնարկությունների հանդեպ Եվրոպայի ներդրման բանկի հովանավորության ճանապարհին գտնվող խոչընդոտները:

Այդուհանդերձ խափանարարություններն ու հակառակությունները չի կարելի անտեսել: ԱՄՆ-ի միահեծանության արդյունքում առաջացած պայմանները բացասաբար են ազդել ՀԳՀԾ-ի վրա: ՀԳՀԾ-ից հրաժարվելու շրջագծում Իրանի դեմ Թրամփի կառավարության ռազմավարությունը ՀԳՀԾ-ի մյուս կողմերին, այսինքն Չինաստանին, Ռուսաստանին ու ԵՄ-ին դրել է այնպիսի պայմաններում, որ նրանք պարտավոր են գործնականորեն ապացուցել ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունն ու միջազգային այդ համաձայնությունից Իրանի շահերի ապահովումը:

Բացի եվրոպական ընկերությունների հետ նավթի ու ավտոարդյունաբերության ոլորտում կնքված խոշոր պայմանագրերից, որոշ բանկերի, այդ թվում Ավստրիայի «Ուբերբանք»-ի հետ ֆինանսավորման ու վարկային գծի ստեղծման մի քանի պայմանագրեր են ստորագրվել, ինչը վկայում է միջբանկային հարաբերություններում առաջընթացի ու զարգացման մասին:

Իրանի ու Եվրոպայի առևտրի պալատի նախագահ Մասըուդ Խոնսարին ասում է. «Եվրոպայի հետ առևտրական հարաբերությունների շարունակվող աճը հուսադրիչ է: Իրանի տնտեսության մեջ թե ապրանքի և ծառայությունների փոխանակման ծավալի մեծացման և թե համատեղ նախագծերի գործադրման համար եվրոպացի ու հատկապես շվեյցարացի ներդրողներ ներգրավելու պատրաստակամություն գոյություն ունի»:

Այս կապակցությամբ որոշ նիստեր են գումարվել, որոնք նպատակ են ունեցել Իրանի ու Եվրոպայի տնտեսության պոտենցիալների ու ընդունակությունների մասին պարզ պատկերացում ստեղծել: Այսօր Շվեյցարիայից հեղինակավոր ընկերություններ աշխատելու նպատակով Իրան են եկել և հաջողությամբ առաջ են տարել իրենց աշխատանքը: Իրանի տնտեսության միջավայրն առավել աշխատանքի ու ներդրման համար լիովին պատրաստ է և անվտանգության, նաև քաղաքական ու տնտեսական կայունության տեսակետից Իրանը առանձնահատուկ ու եզակի դիրք է զբաղեցնում աշխարհում:

ԻԻՀ և Շվեյցարիայի նախագահներ Հասան Ռոհանին և Ալեն Բերսետն  Բեռնում կայացած հանդիպման ժամանակ ընդգծեցին գոյություն ունեցող պոտենցիալները հարաբերությունների առավել ընդլայնման ուղղությամբ օգտագործելու երկու երկրի վճռակամությունը:

Հանդիպման ժամանակ Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսետն Թեհրան-Բեռն հարաբերությունները լավ բնութագրեց և հայտարարեց, որ գիտական համագործակցությունների, նաև համատեղ նախագծերի իրագործման ոլորտներում երկու երկրի հարաբերություններն ընդլայնվում են:

Երեքշաբթի օրը երկու երկրի պաշտոնատարները համագործակցության մի քանի փաստաթղթեր ստորագրեցին:

Թեհրանում Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լայթները նկատելով, որ Շվեյցարիան աշխարհագրական տեսակետից փոքր է սակայն տնտեսության տեսակետից խոշոր երկիր է համարվում և կարևոր դերակատարություն ունի Եվրոպայում, անդրադարձել է այդ երկրի տնտեսության մեջ առևտրի պալատների ու մասնավոր բաժնի առանցքայնությանը:Նա ասել է. «Շվեյցարիայի տնտեսական գործարարների մոտ Իրանի մասին գոյություն ունեցող պատկերացումը միայն հիմնված է Եվրոպայի ԶԼՄ-ներից քաղված տեղեկությունների վրա և կարելի է ասել, որ թափանցիկ ու լիարժեք չէ»:

Հետևաբար անհրաժեշտ է, որ շվեյցարացի գործարարների հետ հանդիպումներ ու համաժողովներ կազմակերպելով Իրանի տնտեսության տարողությունների ու հնարավորությունների մասին լիարժեք ու թափանցիկ պատկերացում ստեղծվի: 2009-ից 2013 թվականների ընթացքում Իրանում Շվեյցարիայի դեսպանի պաշտոնը վարած Շվեյցարիայի էկոնոմիկայի փոխնախարար Լիվիա Լիուն Իրանի հետ առևտրական համագործակցությունների ճանապարհին գտնվող արգելքների մասին, ասում է. «Համագործակցության պայմանները բարելավել են, սակայն ԱՄՆ-ում տեղի ունեցած զարգացումների և Դոնալդ Թրամփի սպառնալիքների պատճառով բանկերն Իրանի հետ համագործակցության հարցում զգուշավոր մոտեցում են ցուցաբերում»:

Ամեն դեպքում ԵՄ-ն պիտի  ընդունի իր վերջնական որոշումը և այդ որոշման մասին հայտարարելու ժամկետը մոտենում է ավարտին:

Եթե ԵՄ-ն հավատարիմ մնա ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ այդ միության ղեկավարների հայտարարած դիրքորոշմանը, ՀԳՀԾ-ում Իրանի շահերի ապահովումը երաշխավորելու հարցում Եվրոպայի հանդեպ վստահության ուղին կհարթեցվի, այդուհանդերձ լիարժեք վստահության ստեղծման համար երկար ճանապարհ պետք է անցնել:

ԻԻՀ-ն ընդգծում է Եվրոպայի հետ հարաբերություններում կայունությունը և համոզված է, որ գործակցության քաղաքականությունն այն ժամանակ կարող է ազդեցիկ լինել, երբ պահպանվեն փոխադարձ շահերը և հարաբերությունները հավասարակշռված պայմաններում ընդլայնվեն: Ներկա ժամանակահատվածում ԻԻՀ նախագահի այցը Շվեյցարիա ու Ավստրիա կարող է դրական ազդեցություն գործել Ավստրիայի ու Շվեյցարիայի, նաև եվրոպական այլ երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա, այդուհանդերձ հստակ արդյունքները պայմանավորված են լինելու Եվրոպայի դրսևորած քաղաքական կամքով:

-----------------------------

Իրանի նավթի նախարարը հայտարարել է.«Նավթ արդյունահանող երկրների կազմակերպություն՝ ՕՊԵԿ-ի ցանկացած անդամի կողմից նավթի արդյունահանման ավելացումը, որը կգերազանցի պայմանագրով նախատեսված պարտավորությունները, կհամարվի կազմակերպության համաձայնագրի խախտում:Այս մասին հաղորդել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Բիժան Նամդար Զանգանեն կիրակի օրը  Էմիրությունների էներգետիկայի նախարար և ՕՊԵԿ-ի հերթական նախագահ՝ Սոհեյլ Մոհամմեդ Ալ-Մազրուիին հղած նամակում գրել է.«ՕՊԵԿ-ի բոլոր անդամ երկրները պետք է հավատարիմ լինեն Վիեննայում ՕՊԵԿ-ի նիստում ընդունված որոշումներին ու սահմանված պարտավորություններին և խուսափեն ՕՊԵԿ-ի միասնությանն ու անկախությանը վնասող ցանկացած միակողմանի քայլից»:

Այս թեմային է հատկացված մեր հաղորդման հաջորդ զրույցը:

Անցած շաբաթ կրկին անգամ ՕՊԵԿ-ի վրա ճնշում գործադրելու ԱՄՆ-ի ու Արաբիայի ջանքերի ականատեսը եղանք:

Վերջին զարգացումները սկիզբ առան ԱՄՆ նախագահի Թուիթերում կատարած մի գրառմամբ: Այնուհետև Թրամփը «Ֆաքս Նյուզ»-ին տված հարցազրույցում ՕՊԵԿ-ին նավթի գների վրա ներազդելու մեջ մեղադրեց: Թրամփը հավակնեց, որ Արաբիան խոստացել է օրական երկու միլիոն բարելով ավելացնել իր նավթի արդյունահանման ծավալը և այդպիսով լրացնել նավթի շուկայում Իրանի թափուր տեղը և կանխել գների կտրուկ բարձրացումը: Ժամեր անց սաուդացի պաշտոնատարները հերքեցին Թրամփի թուիթերյան հավակնությունը: Սաուդացիների դիրքորոշման մեջ շրջադարձը տեղի ունեցավ նրանից հետո, երբ Իրանը երկու միլիոն բարել հավելյալ նավթ արտադրելու համար սաուդացիներին ներկայացված Թրամփի դիմումը ՕՊԵԿ-ից հեռանալու համար Արաբիային ուղղված ԱՄՆ-ի հրահանգ բնութագրեց, ինչը կարող էր Արաբիայում ներքին հակառակության ալիք բարձրացնել և միևնույն ժամանակ թուլացնել ՕՊԵԿ-ում Արաբիայի դիրքերը:

Սա չորրորդ անգամ է, ինչ Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնում Թուիթերում կատարած գրառումներում արտահայտվում է ՕՊԵԿ-ի և նավթի բարձր գների մասին: Թրամփի այս ուղերձին անմիջապես արձագանքեցին Իրանի նավթի ոլորտի պաշտոնատարները:

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին արձագանքելով այս հավակնությանն ու մերժելով օրական երկու միլիոն հավելյալ նավթ արտադրելու Արաբիայի կարողությունն ասաց. «Սաուդացիներին ուղղված Թրամփի այս դիմումը ՕՊԵԿ-ից հեռանալու համար Արաբիային տրված հրահանգ է համարվում»:

ՕՊԵԿ-ի համաժողովի հերթական նախագահությունը վարող Արաբական Միացյալ Էմիրությունների նավթի նախարարին ուղղված  Իրանի նավթի նախարար Զանգանեի նամակում ընդգծված է, որ ՕՊԵԿ-ի վերջին նստաշրջանում անդամ մի երկրի արդյունահանման քվոտաներն այլ անդամների փոխանցվելու մասին որոշում չի ընդունվել»:

Իրանի նավթի նախարարը անդամ երկրների կողմից ՕՊԵԿ-ի 171-րդ և 174-րդ նստաշրջանների հաղորդագրություններում հստակեցված քվոտաների գերազանցումը պայմանավորվածությունների խախտում է համարել և ընդգծել է, որ որոշ անդամների միակողմանի քայլերն ու արդյունահանման ծավալի ավելացումը ոչ միայն ԱՄՆ-ին խրախուսում են Իրանի դեմ քայլ ձեռնարկելու հարցում, այլև թուլացնում են ՕՊԵԿ-ի հիմքերը»:

Դա ի տես այն բանի, որ շատ վերլուծաբաններ կասկածի տակ են առել օրական 12 միլիոն բարել նավթ արդյունահանելու Արաբիայի կարողությունը:

«Սփեքթս» էներգիայի հաստատության վերլուծաբան Ամրիթա Սենը համոզված է, որ տեսականորեն Արաբիան նավթ արդյունահանելու  նման թողունակություն ունի, բայց իրականում արդյունահանման ավելացման և օրական 12 միլիոն բարելի մակարդակին հասնելու համար մեծ գումարների հատկացում ու առնվազն մեկ տարի ժամանակ է պահանջվում:

Միևնույն ժամանակ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների համաձայն Ռուսաստանի նավթի արդյունահանումը հունիս ամսվա առաջին շաբաթվա ընթացքում հասել է օրական 1,1 միլիոն բարելի: Ռուսաստանը հավատարիմ մնալով արդյունահանման ծավալի կրճատման մասին վերջին պայմանավորվածությանը, այդուհանդերձ շարունակ պաշտպանել է արդյունահանման ավելացումը, քանի որ գտնվում է այդ երկրի ընդհանրապես մասնավոր բաժնետերեր ունեցող նավթ արդյունահանող ընկերությունների ճնշման ներքո: