Սանանդաջը և Բանդար Աբբասը համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանկը
Սննդի ոլորտում Ռաշտից և ձեռարվեստի ոլորտում Սպահանից հետո,Սանանդաջը երաժշտության և Բանդար Աբբասը ձեռարվեստի ու ժողովրդական արվեստների ոլորտներում , համալրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ստեղծարար քաղաքների ցանցը: Իրանի քաղաքներին նոր հնարավորություն է ընձեռվել՝ օգտագործելու միջազգային փորձը՝ իրենց ունեցվածքը աշխարհին ավելի լավ ներկայացնելու համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ստեղծարար քաղաքների» ցանցը գործարկվել է 2004 թվականին, քաղաքների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով , որոնք ստեղծագործությունը օգտագործել են ՝ որպես ռազմավարական գործոն, քաղաքային կայուն զարգացման համար:Ցանցը ձևավորած տասնյակ քաղաքներ միասնաբար աշխատում են ընդհանուր նպատակին հասնելու համար, որն է՝ստեղծագործությունը և մշակութային արվեստները քաղաքային զարգացման ծրագրերի շրջանակում ներառելը և միջազգային ոլորտում ակտիվ համագործակցությունը:
Միանալով այս ցանցին, քաղաքները պարտավորվում են իրենց դրական գործունեությունը կիսել միմյանց հետ և մասնավոր,հանրային և քաղաքացիական հասարակության միջև համագործակցություն ստեղծել ,որպեսզի նպաստեն , ,ստեղծագործությանը, մշակութային գործունեությանը, և ընդլայնեն արտադրության ստեղծագործական և նորարարության կենտրոնները: Բացի այդ, մշակութային կյանքին հասանելիությունը և դրան մասնակցությունը, հատկապես մարգինալացված և խոցելի խմբերի և անհատների համար, բարելավված է, և մշակույթն ու ստեղծագործությունը ներգրավված են կայուն զարգացման ծրագրերում:ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ստեղծարար քաղաքների» ցանցը ընդգրկում է ստեղծագործական յոթը ոլորտներ,որոնք են՝ ձեռարվեստը,տեղայնական արվեստը, մեդիա արվեստը, կինոնկարը, ձևավորումը,սննդագիտությունը , գրականությունը և երաժշտությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքները տնտեսության, մշակույթի, սոցիալական և բնապահպանական ոլորտներում ստեղծագործությամբ խթանում են քաղաքային կայուն զարգացումը և այն քաղաքները, որոնք ցանկանում են մասնակցել այս ծրագրին, պետք է ունենան ակտիվ պարտավորություն ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստեղծարար քաղաքների ցանցի նպատակների ուղղությամբ ընթանալու համար:ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Աուդրի Ազուլարին ասում է. «Համայն աշխարհում այս քաղաքներից յուրաքանչյուրը իր ձևով է մշակույթը դարձնում իր ռազմավարության հիմնասյունը ,այլ ոչ թե արդյունքը:Սա նպաստում է քաղաքական և սոցիալական նորարարություններին և առանձնահատուկ նշանակություն ունի երիտասարդ սերունդների համար »:
Քաղաքների համաշխարհային օրվա առիթով ,չորեքշաբթի, հոկտեմբերի 30-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակված զեկույցում, Սանանդաջ և Բանդար Աբբաս երկու քաղաքները դիտվում են,որպես աշխարհի ստեղծարար քաղաքներ:Այս երկու քաղաքներից առաջ Ռաշտը ՝ որպես սննդի ստեղծարար քաղաք և Սպահանը ՝ որպես ձեռարվեստի ստեղծարար քաղաք, ընդգրկված էին աշխարհի ստեղծարար քաղաքների ցանկում, և այժմ Իրանի չորս քաղաքները առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում մշակութասերների շրջանակներում:
Իրանի ատևմուտքում գտնվող Քուրդստանը գեղարվեստական ստեղծագործության մի գեղեցիկ, հետաքրքրաշարժ և զարմանալի տարածք է, երգի և երաժշտության երկիր , որի յուրաքանչյուր տարածաքում կան հարյուրավոր երգեր, քառյակներ և օրորներ: Քրդերի , ինչպես և մյուս ժողովուրդների ու ազգերի երաժշտությունը , սկսվել է քրդական լեգենդներից, և քրդական էպոսները կազմում են քրդական արվեստի հիմքը: Առասպելները ներկայացվում են քրդական երգերի տեսքով և քրդական մշակույթում այդ երգերը կոչվում են «Դիվանի երգեր»:
Քուրդերը երաժշտությունը համարում են իրենց կյանքի մի մասը, և երաժշտությունն նրանց կյանքում ունի ամուր և անխախտ հիմք: Յուրաքանչյուր ծես և արարողություն,նրանք իրականացնում են յուրահատուկ երաժշտությամբ:Շատերը համոզված են, որ երաժշտությունը ոգեշնչված է բնությունից և քանի որ քրդական տարածքների բնությունը բազմազան է, այդ բազմազանությունը մեծ ազդեցություն է թողել քրդական երաժշտության վրա, և Քուրդստանի երաժշտությունն ավելի բազմազան է, քան մյուս տարածքներինը:
Լեռնային տարածքների երաժշտությունը հարուստ է ռիթմով, և Քուրդստանը,որը ՝ լեռնային տարածք է , իր ռիթմով առավելագույն ազդեցությունն է թողել իրանական երաժշտության վրա, և իրանական երաժշտության մեջ առկա ռիթմերը, քրդական տարածքների յուրահատկություններից են:
Քուրդստանի երաժշտությունն մեծամասնաբար օգտագործվում է՝ ավանդական ծեսերում, ձիասպորտում, ողբասացության ու ավանդական սուգի և այլ դեպքերում , քանի որ քրդական կյանքում երաժշտությունն ունի ամուր և անխախտ արմատ:
Քրդական երաժշտություն նշանակում է քրդերենով երգված երգեր , որոնք արտացոլում են նրանց պատմությունը, մշակույթը, հավատալիքներն ու համոզումները:Քրդական երաժշտության իմաստն ու բովանդակությունը կարելի է բաժանել երկու մասի ՝ առասպելներից ներշնչված երգեր և հերոսական պատմվածքներից ու սիրավեպերից ակունք առած երգեր:
Քրդական երաժշտությունը ծնվել է քրդական առասպելներով: Այս բաժնում ,լեգենդները հաճախ էպիկական քրդական երգեր են:Քաջերի և ռոմանտիկ պատմությունների երգերը նույնպես բաժանված են երկու մասի.Հերոսական երգերը առնչվում են մի հերոսի սխրագործություններին ու մղած պայքարներին ,իսկ սիրո երգերը երկու մարդու սիրո և կարեկցանքի մասին են:
Քրդական երաժշտությունն ունի ևս մեկ մաս, որը երաժշտությունն է առանց գործիքների:Ինչպես անվանումից է պարզվում,այս տեսակի երաժշտության մեջ միայն օգտագործում են բառեր ու բանաստեղծություն ,և չի օգտագործում որևէ գործիքավորում:Երաժշտության այս տեսակը ռիթմիկ է և ողբասացություն և ներկայացված բանաստեղծությունը արտացոլում է ժողովրդի ,առօրյա խնդիրները ,ինչպես անհատների կենսագրական տվյալները, և անդրադառնում ՝զգացական ,գեղարվեստական, տնտեսական և քաղաքական խնդիրներին: Հիշյալ բանաստեղծություններում քննարկվում են անհատների կապվածությունները:Երաժշտության այդ ոճը կոչվում է «Հուրե»,և յուրաքանչյուր գյուղ,կամ շրջան ըստ իր ավանդական սովորությունների ,ունի իր յուրահատուկ Հուրեն:
Քրդական երաժշտության ժանրերը մի քանի մասի են բաժանվում,որոնցից են՝«Բեյթը»,որը օգտագործվում է պատերազմների և սխրագործությունների ժամանակ,«Սիահ չամանե»,որը հին իրանցիների ձևով երգվում է սուգի և տխրության ժամանակ,«Հուրե» շատ գեղեցիկ երգ է և երգում են սուգի ժամանակ,որը խառնված էպոսի հետ և«Հեյրան»-ը,որը սիրային է և հուզիչ:Սակայն քրդական երաժշտության ամենաշքեղ և վեհ ոճն է՝«Գորանի»-ն ,որը համարվում է ,քրդական երաժշտական գրականության ամենահին մասը:Ընդհանրապես, քրդական երաժշտության բոլոր ձևերն ու երգերը կոչվում են գորանի:
Քրդական երաժշտության մեջ օգտագործվող գործիքները հարվածային են,ինչպես դաֆը, դաիրան և դհոլը ,փչողական նվագարաններ,ինչպիսիք են Դուզլեն, Շեմշալը և Սորնան, և լարային գործիքները, ինչպիսիք են թանբուրը, թառը և քամանչան:
Իրանի և քրդական երաժշտության հանրահայտ դենքերից են ՝Շահրամ Նազերին, Սոհրաբ Փուրնազերին,Քեյխոսրո Փուր Նազերին, Նասեր Ռազազին,Հասան Զիրաքը, Հասան Քամքարը ևիր զավակները,Խալիլ Ալի Նեժադը և Քեյհան Քալհորը:
Ձեռարվեստի և դրա հնագույն ավանդույթների վաղեմիությունը վերադառնում է հին Իրանին, որը ինչ-որ կերպ արտացոլվել է պատմության շարունակականության մեջ `անցյալից մինչև այսօր, պալատների փառքի և խճողված շուկաների ու փողոցների օրերից մինչև օրս և ինչ որ ձևով արտացոլվում է ցանկացած ժամանակաշրջանում:Այս նուրբ տրամադրությունները և զգացմունքները երբեմն արձանագրվում են կավե խեցեգործությամբ , իսկ երբեմն `մի կտոր քարի վրա:Գեղատեսիլ դարձնում կարպետը կամ «Գաբե»-ն և տեղ գտնում «Գոլաբթուն»-ի ոսկյա ասեղնագործության կամ դաջված կտորի մեջ և սկսում են գաղտնաբառերով ու ակնարկներով խոսել մարդկանց հետ:
Հորմոզգանի ձեռարվեստն ավելի քան 3500 ամյա վաղեմիությամբ ,ժառանգությունն է հարավի ժողովրդի ձեռարվեստի հին անցյալից մինչև օրս ,որի պատճառով Հորմոզգան նահանգը կոչվում է ձեռարվեստի դրախտ: Արվեստի այս ճյուղը, առանձնահատուկ տեղ է գրավում Հորմոզգան նահանգի ժողովրդի մշակույթի և ավանդույթների մեջ:Օրինակ, ավանդական ասեղնագործությունը, որը հանդիսանում է տարածաշրջանի ամենակարևոր ձեռարվեստներից մեկը, տարածաշրջանում կանանց և աղջիկների բնիկ հագուստի անբաժանելի մասն է:Այս կետը շատ արժեքավոր է `հաշվի առնելով նահանգի սահմանային իրավիճակը և դպրոցների բնակիչների առճակատումը օտար մշակույթների հետ, հատկապես՝ կանանց հագուստի առումով , ինչը ցույց է տալիս Հորմոզգանի ժողովրդի ուշադրությունը նման արդյունաբերությունների նկատմամբ,պահպանելով տարածաշրջանի ավանդական և բնիկ խորհրդանիշները:
Մարդաբանների ու արվեստաբանների հետազոտությունների արդյունքները վկայում են, որ «Բանդար Աբբաս»-ի ձեռարվեստը ներկայացնում է Հորմոզգան նահանգի ժողովրդի հարուստ սովորույթներն ու մշակույթը, որը, բացի իր բազմաթիվ ճյուղերից , իր կլիմայական պայմանների և ծովին մոտ լինելու բերումով շատ բազմաբնույթ է: Հորմոզգանի ամենակարևոր ձեռարվեստները պատրաստվում են ծովամթերքից,ինչպիսիք են խեցգետիններից ևայլն :Մեկ այլ կատեգորիա կապված է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են ձկնորսության ուռկանը, նավաշինությունը և այլն ,իսկ մյուս ոլորտը `տարածքի ավանդական հագուստների ձևավորումն է:Բանդար Աբբաս քաղաքի արվեստագետների շրջանում տարածված ձեռարվեստներից են «Գոլաբաթուն աստեղնագործությունը»(ոսկեթել և արծաթաթել ասեղնագործություն),«հյուսվածքագործությունը»,«բադլե ասեղնակարը»և«խոս»ասեղնագործությունը:
Հյուսվածքագործությունը, ավանդական խեցեգործությունը և գորգագործությունը ,Իրանի հարավում և Հորմոզգանի նահանգում տարածված և սիրված ձեռարվեստներից են:
Իրանի այս տարածքի ձեռարվեստի արտադրանքները հիմնականում սպառվում են տեղում , և դրանց ավելի քան 90% -ը արտադրվում են Հորմոզգանի կանանց միջոցով :Ձեռարվեստի 42 ակտիվ ոլորտներից 12-ը, այդ տարածքի ճյուղերից են:
Ձեռարվեստը հնուց իվեր Հորմոզգանում գյուղական ընտանիքների կենսապրուստը ապահովող միջոց է եղել: Հորմոզգանում գործում են ավելի քան 40 կենտրոնացված ձեռարվեստին առնչվող արհեստանոցներ , 68,000 անհատական տնային արտադրամասեր և մոտավորապես հարյուր հազար հոգի ուղղակի կամ անուղղակի աշխատում են այդ ոլորտում:
Հորմոզգանի համալսարանում ձեռարվեստի ճյուղը և Մինաբի ու Բանդար Աբասի արհեստագործական և տեխնիկական ուսումնարաններում երկու ճյուղեր, այժմ պատրաստ են ընդունելության և ցանկացողների համար կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ են անցկացնում ամբողջ տարվա ընթացքում:Նշելի է,որ նահանգի ձեռարվեստի արտադրության 30 տոկոսը արտահանվում է ,որը աշխատեղեր ստեղծելով հնարավոր է դարձնում արտահանումների և տարադրամի ապահովումը: Նաև«Գոլաբաթուն»ասեղնագործությունը և կարպետագործությունը երկու բաժիններում հաջողել են շահել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվո կնիքը և 17 գործեր ևս արժանացել են ազգային գրանցման :
Այսպիսով, կարելի է ասել, որ Հորմոզգան նահանգում և մասնավորապես Բանդար Աբասում ձեռարվեստի առկայությունն ու աճը պահպանելու ամենակարևոր պատճառը արհեստագործության ոլորտի հասարակական հետաքրքրությունն է և այս արվեստի սերտ կապը մարդկանց առօրյա կյանքի հետ:Կյանք ,որի յուրաքանչյուր անկյունում կարելի է տեսնել և վայելել գեղարվեստի գեղեցիկ էֆեկտները: