Հատուկ հաղորդում նվիրված Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցին (Իմամ Խոմեյնին դարձավ արժանապատվության, ազատասիրության ու դիադրության խորհրդանիշ)
Հունիսի 3-ին լրանում է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան 31-րդ տարելիցը:
Իմամ Խոմեյնիի մահից անցնում է 31 տարի: Նա մի պայքարող անձ էր, ով խստորեն կարևորում էր մարդկային արժանապատվությունը և դատարապտում բռնատերերի ոճրագործությունների դեմ լռությունը: Իմամ Խոմեյնիի կյանքի ամենակարևոր առանձնահատկություններից են հեղափոխական գաղափարները: Նա պայքարում էր բռնության ենթարկված ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Իմամ Խոմեյնին իր հեղափոխական դիմադրությամբ ժողովուրդների զարթոնքի խորհրդանիշ դարձավ: Նրա շարժումը նոր ճշմարտություններ բացահայտեց աշխարհի համար և ցույց տվեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ, հավատալով իր ուժերին և հեղափոխական հոգեբանությամբ, կարող է հասնել իր նպատակներին: Իմամ Խոմեյնին չէր կասկածում ճշմարտությունն ասելիս և բռնության ենթարկվածների իրավունքները պաշտպանելիս: Նա երբեք չվախեցավ սպառնալիքներից ու չսայթաքեց իր հեղափոխական ճանապարհին: Հենց այդ պատճառով էլ նրան սիրում էին իր ժամանակակիցները: Իսկ նրա մահից 30 տասնամյակ անց, նրա խոսքերը դեռևս հետաքրքիր են տեսաբանների և այն սերունդների համար, ովքեր ճշմարտություն են փնտրում: ԻԻՀ ցույց տվեց, որ մի ժողովուրդ կարող է բաց ձեռքերով մեծ փոփոխությունների աղբյուր հանդիսանալ: Այս տարի իմամ Խոմեյնիի մահվան տարելիցը համընկնում է մի ժամանակաշրջանի հետ, երբ իսլամի թշնամիները փորձում են վնասել նրա հիմնադրած իսլամական երկխոսությանը: ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմն ու Սաուդյան վարչակարգը, ոոնք անկարող են ընկալել ազատամտության ու արժանապատվության ճշմարտությունը, այսօր իրենց ցանկության հակառակ, պարտավոր են հաշվի նստել իսլամական հանրապետության հետ, որպես բռնության ենթարկվածների ապավեն: Նրանք փորձում են կոծկել ճշմարտությունն այնպիսի սուտ խոսքերով, ինչպիսիք են տարածաշրջանում Իրանի միջամտությունը և հեղափոխության արտահանումը: Նրանք չեն խոսում իրենց պարտության մասին, քանի որ չկարողացան իրենց թշնամանքի արդյունքում ոչնչացնել հեղափոխության արժեքները և դրա փոխարեն հազարավոր մուսուլմանների սպանեցին` հանուն ԻԻՀ դեմ նոր ճակատ ձևավորելու: Ոճրագործ ԱՄՆ-ն, մեկ անգամ ևս ոտնահարելով իր միջազգային պարտավորություններն ու դուրս գալով ՀԳՀԾ-ից և նոր պատժամիջոցներ կիրառելով ԻԻՀ դեմ, փորձում է աշխարհի ազատախոհ ժողովուրդներին ցույց տալ, որ ամենահզոր հակաամերիկյան հեղափոխությունն էլ պարտավոր է լեզու գտնել ԱՄՆ-ի հետ: Սակայն այսօր, իսլամական հեղափոխության գաղափարախոսությունն անցել է սահմանները և հասնում է մարդկանց սրտերին: Իսլամական հեղափոխության ուղերձը միասնությունն է և պայքարը` համաշխարհային բռնատիրության դեմ: Եվ այս գաղափարախոսությունը գոյատևում է երկար տարիներ: Անշուշտ, իսլամական հեղափոության դեմ համաշխարհային բռնատիրության թշնամությունը չի ավարտվել: Անցած 40 տարիների ընթացքում, ԱՄՆ-ն հակաիրանական պատժամիջոցներով վարել է իր թշնամական քաղաքականությունը և փորձում է հակաիրանական կոալիցիա կազմելով, թույլ չտալ, որ այս հեղափոխական շարժումն առաջ գնա: Տարածաշրջանի հարցերով փորձագետ Մանուչեհր Մոհամմադին այս կապակցությամբ ասում է.”Իսլամական հեղափոխության հաղթանակով, Իրանի ու ԱՄՆ-ի միջև սկսվեց բազմակողմանի պատերազմ: Քանի որ ԻԻՀ, որպես գաղափարական համակարգ, հակաբռնատիրությունը դարձրեց իր արտաքին քաղաքականության ամենակարևոր առանցքը: Սակայն Իրանի ժողովուրդը, կանգնելով բռնատիրական համակարգի դեմ ու հետևելով ԻԻՀ առաջնորդի հորդորներին, ցույց տվեց, որ հենվելով իմամ Խոմեյնիի գաղափարներին, կարող է շարունակել իր ճանապարհը և ոչ մի ուժ չի կարող վնասել Իրանին:
Իրանի իսլամական հեղափոխությունը փոխեց ոչ միայն հասարակական հարաբերությունները, այլ նաև միջազգային համակարգը և ողջ աշխարհի վիճակը: Այն մարտահրավեր նետեց համաշխարհային համակարգում տիրող անարդար չափանիշներին: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ասելով. “Նոր սերունդը և երիտասարդները չեն տեսել հեղափոխական ժամանակաշրջանը: Սակայն իշխանության մեջ ժողովրդի դերակատարությունը մեծ ձեռքբերում էր: Իմամ Խոմեյնին կարողացավ ժողովրդին շարժելով, վերջ տալ շահի իշխանությանն ու օտար երկրների միջամտությանն և երկիրը անել դեպի զարգացում”: Նրա ասելով, այս տարիների ընթացքում, ԱՄՆ-ի ղեկավարները թշնամական քաղաքականություն են վարել ԱՄՆ-ի դեմ: Իսկ ոմանց սադրանքները նման էին չուգունե ձեռքի` թավշյա ձեռնոցի մեջ: Սակայն այս ամենի արդյունքում Իրանի ժողովուրդն ավելի շատ վստահեց իր ուժերին, որպեսզի գտնի այն ճանապարհները, որով հնարավոր լինի չեզոքացնել թշնամու սադրանքները: Ամերիկացիներն արեցին ամեն ինչ, որպեսզի ոչնչացնեն հեղափոխության գաղափարները: Այդուհանդերձ, Միջին Արևելքի տարածաշրջանի իրադարձությունները պտտվում են ժողովրդական դիմադրության առանցքի շուրջ և այս փոփոխության արդյունքը կարելի է տեսնել ԱՄՆ-ի ու նրա գործակալների պարտությունների մեջ: Իսլամական հեղափոխությունը նշում է իր 40-րդ տարեդարձը: Իսկ հեղափոխության առաջնորդ իմամ Խոմեյնիի գաղափարները շարունակում են ապրել:
Իր կտակում, իմամն ասում է. “Ոչ միայն Իրանի, այլ նաև իսլամական մյուս երկրների ժողովուրդները հպարտ են, որ իրենց թշնամիները բարձրյալն Աստծո, Ղուրանի և իսլամի թշնամիներն են: Նրանք վայրենիներ են, որ ոչ մի հանցագործությունից չեն հրաժարվելու հանուն իրենց հանցագործ նպատակների: Իսկ Միացյալ նահանգները, որը պետական ահաբեկչություն է կազմակերպում և ավերում ողջ աշխարհը, համաշխարհային սիոնիզմի հետ մեկտեղ կատարում է հանցագործություններ, որոնք այնքան մեծ են, որ դրանց մասին անկարող են գրել գրիչներն ու խոսել լեզուները”: Հեղափոխությունը շարունակում է իր զարգացման ընթացքը: Իսլամական հեղափոխությունը շարունակում է ազդել, զարգանալ և տարածել իր արմատները, կառչելով իր գաղափարախոսությանը:
Այսօր, Իրանի ժողովուրդը, իսլամական հանրապետության հիմնադրի մահվան տարելիցին շարունակում է հավատարիմ մնալ իսլամական հեղափոխության գաղափարներին, նպատակներին, հեռանկարներին:
Իմամ Խոմեյնին մշտապես անպարտելի է եղել և բոլոր թշնամությունները գալիս են դրանից: ԻԻՀ-ն աշխարհին ներկայացրեց առաջին հաջողված հեղափոխությունը, որպեսզի բռնության ենթարկված ժողովուրդները կարողանան օգտվել դրա արդյունքներից: Իսլամական զարթոնքի համաշխարհային ասամբլեայի քարտուղար, դոկտոր Վելայաթին ասում է. “Այսօր իսլամի և իսլամական արժեքների շնորհիվ, իսլամական զարթոնքը տարածաշրջանում անցնում է մեծ քննություն: Այսօր ողջ աշխարհի բռնահարված ժողովուրդները պայքարում են բռնության դեմ: Եվ սա իսլամական զարթոնքի ձեռքբերումն է տարածաշրջանում”:
Իսլամական հեղափոխության ուղերձը ոչ միայն մեծ փոփոխությունների պատճառ հանդիսացավ, այլ օրինակ դարձավ ողջ աշխարհի համար: Օրինակ, որը ոչ միայն փոխեց աշխարհի իհավասարությունները, այլ ներկայացրեց իսլամական զարթոնքի շարժման ընթացքը: Ամերիկացի գրող Նոամ Չամսկին համոզված է, որ ԱՄՆ-ի ու արաբական երկրների Իրանի դեմ ուղղված թշնամություններն ու սադրանքներն Իրանի ժողովրդի անկախության պատճառով են, քանի որ այս երկիրը չի հանձնվում արևմտյան գաղութատիրական քաղաքկանաությանը: Նա նշում է, որ քանի դեռ Իրանը չի խոնարհվել ԱՄՆ-ի քաղաքականության դեմ, թշնամանքը շարունակվելու է: “ԱՄՆ-ի տեսանկյունից Իրանի իսլամական հանրապետությունն անընդունելի է, քանի որ չի հրաժարվում իր անկախությունից”. ասում է նա: