Հայացք այաթ.Խամենեիի ղեկավարությանը(Այաթ. Խամենեիի ղեկավարման մեկնարկի տարեդարձի առիթով)
1989 թվականին ,Իսլամ աշխարհը և Իրանի ժողովուրդը կորցրեցին իմամին՝ մեծ առաջնորդին :
Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր լուսահոգի Իմամ Խոմեյնին, եզակի առաջնորդ էր, որը իսլամական ուսմունքների առաջնորդությամբ ժողովրդին ներկայացրեց կոռումպացված և միապետական թագավորական համակարգը տապալելու ճանապարհը:Նա նաև 10 տարի,ամենադժվար պայմաններում ղեկավարեց Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը և հանդիսացավ ներկա դարում կրոնական և աստվածային առաջնորդության խորհրդանիշը:Երջանկահիշատակ իմամ Խոմեյնիից հետո նույն մարտավարությամբ և հզորությամբ այաթ. Խամենեին դարձավ իսլամական համակարգի ղեկավարը:
Այաթ. Խամենեիի ղեկավարության առաջին օրերին և տարիներին շատերը չէին հավատում, որ նա Իմամ Խոմեյնիի պես կկարողանա երկրում կարևոր դեր խաղալ , կդիմակայի թշնամիների դավադրություններին և իսլամական հեղափոխության դիմաց ծառացած մարտահրավերների փոթորիկին:Միջազգային վերլուծաբանների և փորձագետների կսրծիքով, իսլամական հեղափոխությունը Իմամ Խոմեյնիից հետո գտնվում էր ոչնչացման եզրին:Իմամի մահվանից հետոAssociated Press- ը հայտարարեց.«Իսլամական հեղափոխությունն ավարտվեց Խոմեյնիի մահվամբ»:
Բայց երկար ժամանակ չէր անցել, երբ այս քաղաքական այրերը համոզվեցին ,որ իրենց վերլուծությունները չեն համընկնում իրականությանը: Այաթ. Խամենեին, որպես երկրի բարձրագույն դեմքը , խորը կապ հաստատեց ժողովրդի հետ և Իմամ Խոմեյնիի գաղափարներն ու նպատակները դարձրեց երկրի առաջնային պլանը:Հեղափոխությունը առաջնորդող ղեկավարը ,ժողովրդին ուղղած իր առաջին ելույթում ասաց.«Մենք Աստծո առաջ ուխտել ենք հետևելու Իմամ Խոմեյնիի ուղուն , որը Իսլամի և Ղուրանի ճանապարհն է ու մուսուլմանների վեհության ճանապարհը, և մենք չենք անտեսելու Իմամի կողմից ներկայացված որևէ գաղափար»:
Առաջնորդի դերը թշնամիներին հաղթահարելու և այդ խառնակ ու ալեկոծ օրերին,նրանց հուսահատեցնելու առումով շատ ճակատագրական էր:Հեղափոխության իմաստուն առաջնորդը , իր բեզակի ղեկավարությամբ, արվեստագետի հմտությամբ տագնապահար և մտահոգ սրտերը հասցրեց ապահով ափեր, և կրկին հասարակությանը ներշնչեց կենսունակության, թարմության և հույս ու աշխարհին լավագույնս ներկայացրեց իր արժանավորությունը:
Այաթ.Խամենեին ,իսլամական հեղափոխության հաղթանակից առաջ մղված պայքարներում երկար անցյալ է ունեցել:Նա հզոր հռետոր և գրող է եղել,և չի խնայել իր ջանքը Իմամ Խոմեյնիի նպատակների իրականացման ճանապարհին: Նրա կյանքը եղել է պայքար և լավապես ծանոթ է պայքարի դժվարություններին ու խնդիրներին:Նա տիրապետում էր մշակութային խնդիրներին և նրա նշանավոր գործիչներին և քաղաքական հարցերին:Մյուս կողմից, այաթ. Խամենեիի շարունակական ներկայությունը համակարգի տարբեր պատասխանատու և կարևոր ու գործադիր հանգամանքներում , ինչպիսին էր՝ Հանր.նախագահությունը, պատճառ դարձավ ,որ նա կատարելապես տիրապետի միջազգային հարցերին ու ներքին խնդիրներին: Հանգուցյալ Իմամ Խոմեյնին ,նրան արժանի էր համարում ժողովրդին ծառայելու համար: Իմամն ասաց. «Ես պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում, նախագահների ,սուլթանների և նմանների շրջանակում , դուք չեք կարող գտնել այնպիսի մի մարդու, ինչպիսին է պարոն Խամենեին, ով հանձնառու է իսլամին, և որի սիրտը բաբախում է ազգին ծառայելու համար»:
Հիմնականում , իսլամական իշխանության մեջ առաջնորդը համարվում է նա, ով իրազեկ է կրոնին, ճշտապահ է, վճռական է և հավատացյալ , ով հիմնական քաղաքականությունը ՝ճշտում է հիմնվելով բնօրինակին այսինքն ՝ իսլամին:Այնտեղ ,ուր դժվարությունները խոչընդոտում են հարցերի առաջընթացին, նա որպես առաջնորդ, ով ունի ճիշտ ու կտրուկ որոշումներ ընդունելու ունակություն,դառնում է ուղեցույց: Հետևաբար, եթե իսլամական իշխանության մեջ անտեսվեն առաջնորդության և Վալի ֆաղիհի հարցը , ապա հասարակությանը ղեկավարելու առումով չի դրսևորվելու կրոնի գերազանց կարողականությունները :Կրոնը հավատալիքների ու ուսմունքների ընդհանրություն է ,սակայն այն ինչը կրոնական ուսուցումները համադրում է սոցիալական ու քաղաքական հարցերին ,և այն գործնականի վերածում ժողովրդի առօրյաում ,իսլամական ղեկավարի կարևոր դերն է: Այդ իսկ պատճառով վերջին շրջանում և իմասնավորի անցյալ տասնամյակներում ,իսլամական հեղափոխության հետ մեծապետական ուժերի հակամարտության հիմնական պատճառը՝ իշխանության ու առաջնորդի առանցքի շուրջ է եղել :
Իսլամական հեղափոխության առաջնորդը շեշտել է երկրի անկախությունը բոլոր ոլորտներում: Նա մշակութային անկախությունը վեր է դասել քաղաքական ու տնտեսական անկախությունից և պնդել է ,որ անհրաժեշտ է շարժվել դեպի տնտեսական կատարյալ անկախություն: Այդ առումով ,նա իր պատասխանատվության շրջանում ,իր ամենակարևոր մտահոգությունն է համարել՝ ո՛չ արևելք և ո՛չ արևմուտք քաղաքականությունը, ընչազուրկներին և զրկվածներին հովանավորելը, Իսլամ աշխարհի միասնականությունը, դեպի ներքին կարողականություններ ընթանալը և երիտասարդների ապագան կերտելը : Մյուս կողմից հեղափոխության առաջնորդի ուշադրությունը գիտության ուսուցման հարցով ,դյուրին է դարձրել առաջընթացը: Նա գիտության հիմնական նպատակը համարել է հզորության ձևավորումը: Այդ իսկ պատճառով, ծանոթանալով աշխարհում գիտական նոր ճյուղերին ու գիտություններին և ապավինելով երիտասարդ էլիտաների և ուսանողների տաղանդներին ՝ ստեղծեց գիտական շարժում և նյութական ու հոգևոր աջակցություն ցուցաբերեց գիտական հաստատությունների նկատմամբ:Ուշադրությունների արդյունքում ՝ տեխնոլոգիաների, միջուկային գիտությունների, օդատիեզերական գիտությունների, բժշկական գիտությունների, կենսատեխնոլոգիայի, նանոտեխնոլոգիայի և ցողունային բջիջների ոլորտներում ,առաջընթաց է արձանագրվել:Իրանի ծավալուն նվաճումները միջուկային ոլորտում,այդ թվում միջուկայն կենտրոնների կառուցումը ,իշարս ՝ Սպահանի, Նաթանզի, Արաքի, Բանդար Աբասի, Ֆորդուի և երկրորդ, երրորդ և ... սերունդների արտադրությունը, ուրանի հարստացման ցենտրիֆուգները, Արաքի ծանր ջրի կենտրոնի կառուցումը ապացուցում են իրանցի երիտասարդ սերնդի բարձր կարողությունները և հնարավորությունները , որը ձեռք է բերվել այաթ.Խամենեիի ղեկավարությամբ՝ ապացուցելով , որ երբ մի ազատ ու անկախ ազգ, ինչ որ կամքը դրսևորի,գերիշխող համակարգերի ֆիզիկական ու հոգեբանական արգելքներն ու մենաշնորհները չեն կարող փշրել ժողովուրների կամքը:
Ներկա ժամանակահատվածում հետաքրքրական է վերանայել հեղափոխության առաջնորդի վերաբերմունքը կորոնավիրուսի հարցով: Նրա հեռուստատեսությամբ նրա ուղերձների հեռարձակումը և Իրանի բժշկական կադրին խրախուսելը և նրանց հոգեկանը բարձրացնելը, Բժշկագիտության ակադեմիայի նախագահի հետ նրա հանդիպումը, առաջնորդության բոլոր ենթակառույցների համախմբելը ՝ առոջպապահության նախարարությանը օգնելու համար, առողջապահական պրոտոկոլների հարգելը, ժողովրդին խրախուսելը ,որպեսզի չհրաժարվեն պատասխանատուների հորդորներից , դժվարությունների կարգավորման համար Աստծուն ապավինելը ,այս խնդրի լուծման համար նրա քայլերի միայն մի մասն են: Առողջապահության նախարար դոկտ,Նամաքին անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով այաթ.Խամենեիի քայլերին ու աջակցություններին ասել է.«Ամենավճռական,ամենահզոր և ամենագիտական հովանավորությունը ցուցաբերեց հեղափոխության գերագույն առաջնորդը...մեծարգո սիրելի առաջնորդի ներկայությունը այս համակարգի ամենամեծ երաշխիքը և սյունն է և այս ընթացքում ինձ ամենաշատ գոտեպնդողը,այս մեծ ռահվիրան իր կատարյալ ուղիով մեր կողքին կանգնեց , պարտադիր համարեց առողջապահության նախարարության շտաբի հայտարարությունների իրագործումը ,որը հիանալի էր»:
Հեղափոխության Գերագույն առաջնորդի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկը՝ տիրապետելն է այն հարցերի նկատմամբ ,որ թվում է թե մի ականավոր իսլամագետ կամ ակտիվ քաղաքական գործիչ շատ էլ ուշադրություն չի դարձնում դրանց:Այաթ.Խամենեին ուսումնասիրում է ևմեծ հետաքրքրություն ունի պարսկական պոեզիայի և գրականության նկատմամբ և երբեմն մասնակցում է բանաստեղծների ժողովներին,նա բանաստեղծությունների ժողովածուների ծավալուն ուսումնասիրությունից և դրանց տիրապետելուց բացի ,ինքը ևս բանաստեղծությունների հեղինակ է ,արվեստի նկատմամբ սերը և արվեստագետների հետ հանդիպումը ,նրա այլ հետաքրքիր առանձնահատկություններից է ,իհարկե հեղափոխության մեծարգո առաջնորդը արվեստի որոշ ճյուղերում ունի ուրույն տեսակետներ ,միաժամանակ այաթ.Խամենեին չի մոռանում մարզանքը ևս և առօրյա մարզանքնից բացի երբեմն Ալբորզի գեղատեսիլ բարձունքներում զբաղվում է լեռնագնացությամբ:
Այս հոգևոր և զգայուն անձնավորությունը ,երբ խոսքը վերաբերում է երկիրը և իսլամական աշխարհի արժանապատվությունն ու հպարտությունը պաշտպանելուն ,դառնում է է դիմացկուն և անզիջող և վճռակամությամբ ու հզորությամբ պարտության է մատնում թշնամուն:ԱՄՆ-ի Ստանֆորդ համալսարանի ազգային անվտանգության հարցերի վերլուծաբանը մի զեկույց հրապարակելով և անդրադառնալով իսլամական հանրապետության դեմ արևմուտքի գործադրած պատժամիջոցներին և հարաճուն ճնշումներին ասել է.«Այաթ.Խամենեին չի հանձնվելու այս ճնշումներին»:Ահավասիկ Իրանի ժողովուրդը ,իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն և խելամիտ առաջնորդությամբ ,ոչ միայն զինվորական կանխարգելիչ ուժ ունի դիմադրելու յուրաքանչյուր սպառնալիքի ,այդ թվում ԱՄՆ-ին, ձեռք բերելով ուժի հիմնական բաղադրիչները վերածվում է միջազգային գերուժի:
Իրանի հեղափոխական հասարակությանը ղեկավարելու 31 տարիների ընթացքում ,այաթ. Խամենեին ապացուցել է , որ խելամիտ հզոր և կտրուկ տեսլականով առաջնորդ է և Իրանի ժողովուրդը վերիվայրումների ժամանակ կարող է ապավինել նրան ,որը լուսահոգի Իմամ Խոմեյնիի արժանի իրավահաջորդն է : Ահավասիկ բոլոր նրանք ովքեր մոտիկից տեսել են Իսլամական Իրանը ,խոստովանում են ,որ իսլամական հեղափոխության առաջնորդի ուշիմ նախաձեռնություններով ,Իրանի ժողովրդի մաքրամաքուր զգացումներն ու փայլուն կարողականությունները ուղղորդվել են դեպի Իրանի առաջընթաց ու վերելք և հարաճուն հաջողություններ են արձանագրվել ներքին ու միջազգային բնագավառներում: