Իմամ Խոմեյնին ,սրտերի առաջնորդը(Հատուկ հաղորդում լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի առիթով)
(last modified Mon, 01 Jun 2020 23:14:45 GMT )
Հունիս 02, 2020 03:44 Asia/Tehran

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի շարժման ելակետը բնազդն էր: Բնազդ ,որը չի բավարարվում լոկ նյութական ու աշխարհիկ վաղանցիկ հաճույքներով ,այլ՝փնտրում է իր կորուսյալ ՝ոգեղինությունը :Իմամը եկավ,որպեսզի այս կորուսյալը մուտք գործի մարդկային և սոցիալական կյանք և աշխարհին ցույց տա մաքրամաքուր Իսլամ կրոնի հարստությունը:

1989 թվականի հունիսի 4-ին,իրանական Խորդադ ամսի 14-ին , հայտարարվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահվան գույժը:Այս ողբերգական իրադարձությունը ոչ միայն սուգի մատնեց մի ժողովրդի   սիրտը և սևազգեստ դարձրեց  Իրանը, այլև սուգի մատնեց  աշխարհի բոլոր ազատատենչներին և բռնության դեմ մարտնչողներին:

Իրանի ժողովուրդը խուճապահար  փողոց դուրս գալով , իր արցունքներով և կուրծք ծեծելով , սգաց իր հանգուցյալ առաջնորդի կորուստը:Ժողովրդի զարմանահրաշ  սերն ու ջերմությունը Իմամ Խոմեյնիի հանդեպ, հանգեցրին ժամանակակից պատմության ամենամեծ հուղարկավորության  և հրաժեշտի արարողությանը:Արարողության ընթացքում նրա սուրբ մարմինը դրվել է ապակե դագաղի մեջ, և համայն  Իրանից ժողովուրդը ժամանում էր  մայրաքաղաք ՝ հրաժեշտ տալու իր սիրելի Իմամին և իր սերն ու հարգանքն հայտնելու Իմամ Խոմեյնիի հանդեպ ։

Իմամ Խոմեյնիի անաղարտ մարմնի հուղարկավորությունը լայնորեն լուսաբանվում էր աշխարհի տարբեր թերթերում և հեռուստաալիքներում, և երկար ժամանակ այն մնաց աշխարհի լրատվական գործակալությունների և մամուլի լուրերի առաջին տեղում:Ինչպես օրինակ այդ օրերին Ֆրանսիայի լրատվական գործակալություն «AFP» - ն մի զեկույցում գրեց.«Չնայած մեկ օր է անցել Իմամ Խոմեյնիի դին  հուղարկավորելուց,սակայն  հազարավոր մարդիկ Բեհեշտ Զահրայում դեռ հավաքվում են նրա գերեզմանի շուրջը , աղոթում են և  կուրծք ծեծում , և բոլորը համոզված են, որ այդ վայրը  վերածվելու է Իսլամ աշխարհի կարևորագույն վայրերից մեկին»:Իհարկե, այդ սրտակեղեք  սուգը շարունակվեց նրա թաղումից հետո դեռ երկար ժամանակ:

Ամերիկյան Herald Tribune-ը  իր համարներից մեկում ,լուսահոգի Իմամ Խոմեյնիի մասին գրել էր.«Այաթ..Խոմեյնին անխոնջ հեղափոխական էր, որը հավատարիմ մնաց Իրանում իսլամական հասարակություն և իսլամական կառավարություն հիմնելու իր գաղափարներին ,մինչև կյանքի վերջին պահը:Այաթ.Խոմեյնին մի պահ անգամ չվարանեց իր ավանդական հայրենիքի համար իր իղձերն իրականացնելու գործում: «Նա իրեն պարտավորված էր զգում  Իրանը ազատել  արևմուտքի կոռուպցիայից  և այլասերվածությունից  և  ժողովրդին վերադարձնել իսլամական անարատությունը»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին, Իրանի  ժողովրդի  աջակցությամբ 1979 թվականին., Իրանում հիմքը դրեց  իսլամական հեղափոխության, որը իչիք դարձրեց   արևմտյան աշխարհի բոլոր հավասարումները:Նա սկսեց իր ընդվզումը և շարժումը ՝ իսլամի քաղաքական միտքը վերակենդանացնելու նպատակով:Երջանկահիշատակ Իմամի կենսատու և զարթոնքի հանգեցրած  շարժման հիմնական տարբերությունը `աշխարհում վերջին դարաշրջանի  շարժումների համեմատությամբ, հետևյալն էր՝ ապացուցել   Մուհամմադի իսլամի յուրահատկություններն  ու կարողությունները:Մի աշխարհում, որտեղ անսանձ թևածում էր մարդակենտրոն կարգավիճակը , իսկ  հոգևորը փակված էր տաճարներում և ոչ մի դեր չուներ մարդկանց կյանքում, իսլամական ուսմունքներից բխող հեղափոխությունը ,իր ազդեցությունը թողեց  աշխարհի վրա:Իմամ Խոմեյնին, ով կրոնական այր էր, սրտացավ միստիկ, բարեպաշտ աստվածաբան և խորը քաղաքական և սոցիալական տեսլականով   մարդ, մարգարեի նման ցանկանում էր բյուրեղացնել   Իսլամ կրոնի գերագույն ուսմունքները  և մարդկային կյանքը կապակցել  հոգևոր կյանքի հետ:

Լուսահոգի Իմամ Խոմեյնիի շարժման ելակետը բնազդն  էր: Բնազդ ,որը չի բավարարվում լոկ նյութական ու աշխարհիկ վաղանցիկ հաճույքներով ,այլ՝ փնտրում իր կորուսյալ ՝ոգեղինությունը :Իմամը եկավ,որպեսզի  այս կորուսյալը մուտք գործի   մարդկային և սոցիալական կյանք և աշխարհին ցույց տա մաքրամաքուր Իսլամ կրոնի  հարստությունը:Կրոն, որը ոգեղինությունը չի մեկուսացնում միայն տաճարներում և մզկիթներում, այլև այն առկա է մարդու կյանքի յուրաքանչյուր վայրկյանում , որպեսզի նպատակաուղղի նյութական կյանքը և ստեղծի Աստվածային  և վեհանձն մարդ:Իմամ Խոմեյնիի խոսքերը լսելիս  մարդիկ, կարծես, լսում էին իրենց էության  ձայնը, որը  նրանց ասում էր.«Վերադարձեք աստվածային ուսմունքներին ,մի՛ ընդունեք բռնությունը , կոռուպցիան և խտրականությունը և ոտքի ելեք վերականգնելու  իսլամի երկնային կրոնը»:

Իմամ Խոմեյնին  իր քաղաքական ճիշտ որոշումներով, արդյունավետ և խանդավառ ելույթներով և հաշվարկված ու ազդեցիկ հայտարարություններով,ցույց տվեց, որ  կտրուկ  ու շրջահայաց ղեկավար է:Նա լավապես  ճանաչելով քաղաքական և սոցիալական պայմանները և մանրակրկիտ ձևով ծանոթ լինելով ժողովրդի  սոցիալական, քաղաքական և մշակութային կարիքներին , խնդիրներին ու հոգեկան իրավիճակին հսկա փոփոխության հիմքը դրեց , և կարողացավ նոր կյանք հաղորդել Իրանի հնագույն երկրին  և այն ուղղորդել  հպարտության ու վեհության  ճանապարհով:

Ավստրիացի պրոֆեսոր Լանսերը  Իրանի իսլամական հանրապետության հիմնադիր  լուսահոգի Իմամ Խոմեյնիի մասին ասում է.«Նա մարդու , Աստծուն մոտենալու առումով նոր էջ բացեց   և ժողովրդի աջակցությամբ ՝ իսլամական հեղափոխությունը, որը քսաներորդ դարի պատմության մեջ կարևոր շրջադարձային պահ էր, ուղղորդեց դեպի հաղթանակ »:

Թագավորական  կառավարության բռնակալության և կոռուպցիայի դեմ Իմամ Խոմեյնիի ընդվզման հիմնական նպատակը ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ աստվածային գոհունակությունը և իսլամի կրոնական ուսմունքների վերականգնումը:Նա իր անձնական կյանքում ևս կատարելապես հետևում էր այդ ուսմունքներին և ապրում էր  շատ պարզ ու ճգնավոր  կյանք: Իմամ Խոմեյնին կյանքի հնարավորություններն օգտագործում էր միայն անհրաժեշտության դեպքում: Իր ղեկավարության  և իշխանության օրոք, նա ապրել է շատ հասարակ կյանքով:Նրա սնունդը, հագուստը և բնակարանը շատ ավելի հասարակ էր , քան սովորական մարդկանցը  և նա պնդում էր, որ լինել ճգնակյաց ու  գոհունակ,բայց նա մեկուսացված չէր և միշտ տեղյակ էր իր հասարակության և այլ հասարակությունների իրավիճակի մասին:Նա միշտ մտածում էր ճնշվածների և իրավազրկվածների մասին, և  ցավ էր ապրում   ու  պատասխանատվության զգացում  ուներ աշխարհում կայսերապաշտների կողմից իրավազրկվածների ու ճնշվածների համար ստեղծված դժվարությունների  հարցով:

Ֆրանսիացի պրոֆեսոր Մոնտին անդրադառնալով Իմամ Խոմեյնիի պարզ կյանքին,երբ նա բնակվում էր  ՝ Փարիզի մերձակայքում գտնվող Նոֆել Լոշատո քաղաքում,ասում է.«Առավել քան որևէ հարց, Իմամի համեստ  ապրելակերպը գրավեց  ինձ:Իմամը, Փարիզում ապրում էր  երկու սենյականոց փոքր տան մեջ:Սենյակներից մեկը ննջասենյակն էր, մյուսը `աշխատանքի  և հանդիպումների սենյակը:Նրա կյանքում թանկարժեք իրեր չկային »:

Իմամ Խոմեյնիի համեստ կյանքը

Իմամ Խոմեյնին,որ  փիլիսոփա, միստիկ, գիտակից քաղաքական գործիչ և բարեպաշտ մարդ էր, իր ղեկավարման ընթացքում ոչ միայն քաղաքական առաջնորդ էր, այլև մեծ մտավորական  ու միստիկ էր ,ով  առաջնորդում էր  նաև սրտերը:Նրա  արժանի իրավահաջորդ այաթ. Խամենեին ասում է.«Այս երկուսի համադրությունը, այսինքն ՝ առաջնորդ լինելը և ճգնակյաց կյանքով ապրելը ,  միայն կարելի է տեսնել մարգարեների մոտ և ոչ մարդկանց  , ինչպես՝Դավիթի և Սողոմոնի օրինակով, և Աստծու ուղարկած մարգարեներից ամենավերջին մարգարեի պարագային »:

Մի խոսքով նման մարդու դաստիարակումը արդյունքն է  իսլամական և Ղուրանի  դաստիարակության :Իմամ Խոմեյնին իսլամական համակարգը նման մարդկանց կրթելու համար էր ցանկանում ու հավանում  ; Քանի որ ինքը  դրա գերագույն դրսևորումն էր:Հավատացյալ,դիմակայուն և բռնության դեմ պայքարող ,ում սիրտը նվիրված էր Աստծուն և կառչած էր Աստծուն և իր կարողությունը ստանում էր նրանից: Այաթ. Խամենեին, ով Իմամ Խոմեյնիի գաղափարի սանն է,Իմամի անհատականության մասին ասում է.«Մի առաջնորդի ու ղեկավարի հայացքով ,մեծարգո Իմամը զգոն, խիզախ,հնարամիտ մարդ էր և ուներ  մեծ սիրտ : Որևէ ահարկու  դեպք անգամ չկարողացավ պարտության մատնել նրան և նրան ստիպել ընկճվելու այդ դեպքի դիմաց :Մեծարգո ղեկավարի 10 ամյա առաջնորդության տարիներին ծագած բոլոր ծանր ու դառն իրադարձություններում ,Իմամը վեր էր կանգնած այդ բոլորից: Այս իրադարձություններից ոչ մեկը ՝ ութամյա պատերազմը, ԱՄՆ-ի ներխուժումը, հեղաշրջման դավադրությունները, տարօրինակ մահափորձերը, տնտեսական պատժամիջոցը , թշնամիների կողմից տարբեր ձևերով իրականացվող հսկայական ու տարօրինակ քայլերը,չկարողացան այս մեծ մարդու մոտ թուլության կամ պարտության զգացում առաջացնել ,Նա վեր էր կանգնած այդ բոլոր դեպքերից»:

Իմամ Խոմեյնին  շատ էր սիրում ժողովրդին և հավատում էր մարդկանց կամքի կարողությանը:Մարդկանց կարծիքը, ընտրությունն ու կամքը շատ հարգալից ու կարևոր էին նրա համար: Նա շատ խոնարհ էր ժողովրդի առաջ և իրեն համարում էր, որպես ժողովրդի ծառա:Դիմելով պաշտոնյաներին ՝ նա շեշտում էր  ՝ ծառայել ժողովրդին և պահպանել նրանց արժանապատվությունը:Նրա հայտնի նախադասությունն է.«Երբ ժողովուրդը չի սիրում մի ծառայողի ,նա պիտի հրաժարվի»: Իմամ Խոմեյնին պատասխանատուներին շեշտում էր ,որ վերահասու լինեն ժողովրդի պահանջներին և չանտեսեն նրանց»: Նա ասում էր.«Ծառայեք այս ճնշված ժողովրդին, որոնց շնորհիվ եք այստեղ հասել...Պիտի ծառայել նրանց ,ով ինչքան կարող է»:

Նա ելնելով իր մարդկային ու իսլամական պարտավորությունից ,նաև մտածում էր այլ ազգերի փրկության մասին: Մեծ առաջնորդը  ասում է.«Հուսամ որ այս հեղափոխությունը և շարժումը հանգեցնի Իմամ Մահդիի հայտնությանը և հուսամ ,որ մեր այս հեղափոխությունը  տարածվի համայն աշխարհում , աշխարհի բոլոր  ընչազուրկների համար և հանուն ընչազուրկների փրկության,և նրանք ևս ընթանան Ձեր նույն ուղիով ,որով հաղթեցիք Իսլամի ու ժողովրդի թշնամուն ,ընչազուրկները ևս հաղթանակեն իմպերիալիստներին»: 

Պիտակ