Հոկտեմբեր 01, 2016 15:47 Asia/Tehran

Տարեցներին հարգելը համարվում է բոլորի պարտքը: Իսլամ կրոնը մեծապես կարևորում է տարեցների նկատմամբ հարգալի վերաբերմունքը: Ուստի օրենքներ են սահմանվել ՝ հասարակության այդ խավի հանդեպ հարգանքն արմատավորելու համար:

Ծերությունն էլ ինչպես մանկությունն ու երիտասարդությունը, համարվում է մարդու տարիքային փուլերից մեկը: Դա կյանքի փուլերից մեկն է և ուժով ու եռանդով լի մանկությունից ու դեռահասությունից տարբերվում է նրանով, որ այս շրջանը համարվում է ֆիզիկական ունակությունների անկման շրջանը: 1982 թվականին ՄԱԿ-ը կյանքի կոչեց տարեցների համաշխարհային խորհուրդը և նույն տարում տարեցների համար միջազգային օր հռչակելու համար մի նախագիծ ներկայացրեց: 1990 թվականին խորհրդի որոշմամբ, հոկտեմբերի մեկը նշանակվեց տարեցների միջազգային օր, որպեսզի որոշակի քայլեր արվեն տարեցների մեծարման ու նրանց պահանջների բավարարման և խնդիրների կարգավորման ուղղությամբ:

Այս տարվա տարեցների միջազգային օրվա համար ՄԱԿ-ն ընտրել է տարիքային առանձնահատկությունների համաձայն խտրականության դեմ պայքարի անհրաժեշտության թեման: Դա ենթադրում է տարեցների վրա գործադրվող խտարականության բացասական մոտեցումների քննարկում:

Տարիքային խտրականություն կամ Ageism է կոչվում որոշակի տարիքային խմբի կամ անհատի նկատմամբ  իրականացվող խտրականությունը: Մի շարք երկրների, այդ թվում Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Իռլանդիայի և Ավստրալիայի աշխատանքային շուկայում իրականացվում է տարիքային խտրականության արգելման մասին օրենքը, որը մշակվել է ռասայական ու գենդերային խտրականության արգելման մասին օրենքի շրջանակում: Հիշյալ օրենքը պետություններին հարկադրում է երաշխավորել տարեցների աշխատանքային պայմանները ՝ կասեցնելով աշխատանքային շուկայում տարեցների համար գործատուների կողմից խտրականությունների գործադրումը: Աշխատանքային շուկայում տարիքային խտրականություն ասելով հասկանում ենք տարիքի պատճառով գործատուի կողմից աշխատավորի նկատմամբ խտրական վերաբերմունքի ցուցաբերում: Խտրականության այդ տեսակն ունի տարբեր դրսևորումներ : Օրինակ երբ անհատն աշխատանքից ազատվում է բարձր տարիքի պատճառով: Երբեմն այդ խտրականությունը կատարվում է անուղղակի եղանակով՝ օրինակ երբ անարգալի արտահայտություն է արվում կամ գնահատական է տրվում աշխատավորների հասցեին ՝ հիմք ընդունելով նրանց տարիքը: Արհմիությունները տարիքային խտրականությունը համարում են աշխատավայրում խտրականության ամենատարածված տեսակը: Արդյունաբերության որոշ ճյուղերում ՝ ինչպես օրինակ մեդիայի և գովազդային ոլորտներում, տարիքային խտրականությունն այնքան ընդունված ու տարածված երևույթ է եղել, որ տարիներ անց ոչ ոք նրա դեմ չի բողոքել: Այս ոլորտում սահմանված օրեքների մեծ մասի հիմքն է աշխատավայրում մինչև 65 տարկան քաղաքացիների դեմ խտրականության արգելման մասին օրենքը: Խտրականության արգելման մասին օրենքի համաձայն, գործատուն չպետք  է պաշտոնյաներին ընդունելու համար տարիքային սահման ճշտի: Օրինախախտ են համարվում գործատուները, որոնք տարիքի պատճառով աշխատողներին աշխատանքից ազատում կամ նրանց զրկում են ուսուցման իրավունքից : Սակայն եթե գործատուն համոզիչ պատճառ է նշում իր քայլերի համար, ապա նա կարող է խախտել օրենքի մի մասը: Հիշյալ օրենքի մեջ է ընդգրկվում միմիայն աշխատավայրի պայմանները և ոչ թե այդ վայրից դուրս տիրող պայմանները: Այդ օրենքը գործում է մի քանի երկրներում:

Ծերության տարիներին տարեցների կյանքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում ՝  հանգստի են կոչվում, ոմանք ծերանոց են տեղափոխվում, մահանում է կողակիցը և այլ իրադարձություններ: Ամեն դեպքում, կյանքի այդ փուլում վտանգվում է նրանց առողջությունը, ինչն էլ կարող է հարազատների համար խնդիրներ հարուցել: Նրանք սկսում են աստիճանաբար իրենց միայնակ զգալ և վտանգված տեսնել իրենց անկախությունը:

Մարդն իր կյանքում հերթականորեն անցնում է զարգացման ու կատարելագործման ուղին: Ուղի , որը կանգ է առնում ծերության տարիներին: Ղուրանում ասվում է .-«Աստված արարեց Ձեզ, այն ժամանակ դուք տկար էիք: Ապա նա Ձեզ ուժ տվեց, որից հետո պետք է անցնեք ծերության ճանապարհով: Նա ամենակարողն է»:

Իսլամ կրոնն առանձնահատուկ հարգանք է տածում տարեցների նկատմամբ: Ծերերին հարգելը համարվում է բոլորի պարտքը: Տարեցներին հարկավոր է հարգել, քանզի վայրիվերումներով լի կյանքի ընթացքում , նրանք կատարել են իրենց մարդկային առաքելությունը և այսօր արժեքավոր փորձ են կուտակել: Փորձ, որը խիստ անհրաժեշտ է հասարակության բոլոր անդամներին, հատկապես երիտասարդներին: Իսլամ կրոնը կարևորում է տարեցների նկատմամբ հարգալի վերաբերմունքը: Այդ մասին իսլամի մարգարեն ասել է.-«Ծերերին հարգելը Աստծուն երկրպագել է նշանակում»: Տարեցների նկատմամբ հարգալի վերաբերմունքը, նրանց սիրելն ու գուրգուրելը համարվում են Իսլամ կրոնի պատվիրաններից, որոնք ջերմացնում են ընտանեկան միջավայրը: Իմամ Սադեղն ասում է.-«Նա ով չի հարգում իր մեծին և բարություն չի կատարում փոքրերի նկատմամբ, նա մեր բարեկամների շարքերում չէ»: Տարեցներին չպետք է անուններով դիմել: Պետք է նրանց հարգել և ոտքի կանգնել, քայլել նրանց հետևից, նրանց հետ խոսել հարգալի, բավարարել նրանց պահանջները և խնամել նրանց: Ծերերի իրավունքների մասին Իմամ Սաջջադն ասել է .-«Տարեցի իրավունքն է , որ հարգես նրան: Նրան գիտակից համարես , քայլելիս նրանից առաջ չանցնես: Եթե ինչ-որ սխալ բան արեց, հանդուրժես: Պետք է հարգել ծերունու սպիտակ մազերը: Տարեցին հարգելը Իսլամում իրավունք է համարվում»: Տարեցների հանդեպ հարգալի վերաբերմունք ցուցաբերելը յուրաքանչյուրիս պարտքն է , իսկ եթե նրանք մեր ծնողներն են, ապա այդ պարտքն ու պարտականությունը կրկնակի կարևոր ու անհրաժեշտ է: Ծնողները մեր հոգատարության ու սիրո կարիքն ունեն: Հասարակության յուրաքնչյուր անդամ ունի այդ պարտականությունը: Ղուրանն ասում է, որ տարեցների նկատմամբ պետք է վարվենք այնպես, որ նրանց երբևէ չփոխանցենք մեր վրդովմունքը: «Երբ ծնողները ծերանում են, նրանց հետ բարձր ձայնով մի խոսիր: Նրանց հետ եղիր հարգալի: Պետք է հայցել առ Աստված, որ նրանք լինեն ողորմած ու առողջ, ինչպես, որ նրանք են մեզ մանկության տարիներին խնամել ու մեծացրել», ասված  է Ղուրանում:

Հակառակ արևմտյան երկրների մշակույթին, որտեղ տարեցներին համարում են ընտանիքի խանգարիչ անդամներ, որոնք սահմանափակում են իրենց սեփական ազատությունը և փորձում են նրանց ընտանիքից հեռացնելով, ծերանոց տեղափոխել, Իսլամը տարեցների նկատմամբ հարգանքով է խոսում և բոլորին խորհուրդ է  տալիս լինել հարգալի տարեցների ու ծեր ծնողների հետ և օգտվել նրանց կենսափորձից: Տարեցների տեղը ոչ թե ծերանոցը, այլև ընտանեկան ջերմ մթնոլորտում է, որպեսզի ընտանեկան օջախը ջերմ մնա : Ծնողները ծերության տարիներին պետք է վայելեն մեր ընտանեկան ջերմությունը, քանզի որ նրանք կարող են լինել ընտանիքի անդամների լավագույն խորհրդատուն ՝ կարևոր որոշումներ ընդունելիս:

 

 

 

Պիտակ