Նոյեմբեր 16, 2016 15:13 Asia/Tehran

Արդի աշխարհում հանդուրժողականությունն անհրաժեշտ է առավել քան որևէ բան ։ Ներկա ժամանակաշրջանում փոխադարձ կապերը, կոլեկտիվիզմը, միգրացիոն տեղաշարժերը, բնակչության զանգվածային տեղափոխումները, ինչպես նաև ուրբանիզացիան հասարակական նոր հարաբերությունների սկիզբ են դրել են։

Ներկայումս շատ է կարևորվում փոխադարձ կապերի զարգացումը։ Աշխարհի ամեն մի հատված ունի իր  յուրահատկությունները, իսկ աճող անհանդուրժողականությունը պոտենցիալ վտանգ է ներկայացնում ցանկացած տարածաշրջանի համար։ Սա մի պետությանը սպառնացող վտանգ չէ.  այն սպառնում է ողջ աշխարհին։ Հանդուրժողականության և մարդկանց խաղաղ համակեցության անհրաժեշտությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի ՄԱԿ-ի Մշակույթի, կրթության և գիտության կազմակերպության(ՅՈՒՆԵՍԿՈ) անդամ երկրները   1995 Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 12-ը տևած Փարիզի 28-րդ խորհրդաժողովում միասնականորեն հաստատեն «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը»։

Հանդուրժողականության միջազգային օր

Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրի նախաբանում բովանդակային առումով շատ մեջբերումներ են արված Մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթերից։ Նախաբանում գրված է․«Ըստ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության․«Մենք՝ միավորված ազգերի ժողովուրդներս, որոշել են փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից․․․վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքների նկատմամբ, և այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորը հանդուրժողականություն ցուցաբերեն և միմյանց հետ ապրեն խաղաղ համակեցության պայմաններում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  հռչակագիրը հաստատվել է  1945 թվականի նոյեմբերի 16-ին․ այնտեղ նշված է․«Եթե խաղաղություն է հաստատված, ապա այն պետք է կայուն լինի, պետք է հիմնվել մտավոր և հոգևոր համերաշխության վրա»։ Ինչպես նաև այս փաստաթղթի մեջ անդրադարձ է կատարվում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որտեղ նշված է․«Յուրաքանչյուր ոք մտքի, խղճի ու դավանանքի ազատության իրավունք ունի» (հոդված 18), «Յուրաքանչյուր ոք համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք ունի» (հոդված 19)։ Կրթության վերաբերյալ ասված է․«Կրթությունը պետք է նպատակաուղղված լինի անձի լիարժեք զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի ամրապնդմանը: Այն պետք է նպաստի բոլոր ազգերի, ռասայական և կրոնական խմբերի միջև փոխըմբռնմանը, հանդուրժողականությանն ու բարեկամությանը, է՛լ ավելի նպաստի Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահպան գործունեությանը»։ Այս հռչակագիրը չափազանց կարևոր է աշխարհում հանդուրժողականության տարածման համար։

 

Հանդուրժողականության միջազգային օր

 

Հանդուրժողականության անհրաժեշտության վերաբերյալ այս հռչակագրի նախաբանում նշված է․«Անհանդուրժողականության, բռնությունների, ահաբեկչության, այլատյացության, ազգայնամոլության և ռասայական խտրականությունների ներկայիս աճի տեմպերը արդի աշխարհում ավելի են ուժեղացնում ազգային, կրոնական փոքրամասնությունների, փախստականների, բանվորների և հասարակության խոցելի խավերի վրա կիրառվող ճնշումները ։ Բոլոր վերոնշյալները ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման համար լուրջ սպառնալիքներ են հանդիսանում, ինչպես նաև խոչընդոտում են զարգացմանը։ Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը կոչված է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը` այս ամենի դեմ պայքարելու և մեր հասարակություններում հանդուրժողականության տարածման համար։ Հանդուրժողականությունը միայն հարգանքի արժանի սկզբունք չէ, այլև անհրաժեշտություն՝ խաղաղության, տնտեսական աճի և հասարակական զարգացման համար»։

 

          Հանդուրժողականության մշակույթը

Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում ասված է․«Հանդուրժողականությունը մեր աշխարհի հարուստ ու բազմազան մշակույթների, մեր արտահայտվելու ձևերի, ինչպես նաև մարդ լինելու վերաբերյալ տարբեր աշխարհայացքների հարգելը, ընդունելն ու արժևորելն է: Այն տարածվում է տեղեկացվածության, թափանցիկության, կապերի, մտքի, խոսքի և խղճի ազատության միջոցով։ Հանդուրժողականությունը ներդաշնակությունն է բազմազանության մեջ։ Սա ոչ միայն բարոյական, այլև քաղաքական և օրենքի պարտականություն է։ Հանդուրժողականության առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա միջոցով հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը, ինչպես նաև պատերազմի մշակույթի փոխարինումը խաղաղության մշակույթով»:

Հանդուրժողականությունը չի ենթադրում, որ ինչ-որ մեկը պետք է անտեսի սեփական արժեհամակարգը և ընդունի մյուսը կամ ների մյուսների արարքները։ Այն հարգանքի բարձրագույն ձևերից մեկն է ընդունել մեկ ուրիշ մարդու իրավունքները։ Սրանից չի բխում, որ որևէ մեկը պետք է հանդուրժի հասարակական անարդարություններն ու մի կողմ դնի սեփական համոզմունքները։ Հանդուրժողականության ողջ իմաստն այն է, որ մարդ անհատն ազատ է իր համոզմունքների մեջ և պետք է ընդունի, որ մյուսներն էլ ունեն այդ նույն իրավունքը։ Սա նշանակում է՝ բոլո՛րը պետք է ընդունեն, որ մարդիկ ունեն տարբեր արտաքին, խոսելաոճ, պահվածք, արժեհամակարգ և այլն, և այս տարբերությունների հետ մեկտեղ իրավունք ունեն  ապրել խաղաղ և մնալ այնպիսինն ինչպիսին  կան։ Հանդուրժողական սկզբունքներից մեկն այն է, որ ինչ-որ մեկի տեսակետը չպետք է պարտադրվի մյուսներին։

 

Պան Գի Մուն

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարն այս տարի հանդուրժողականության համաշխարհային օրվա կապակցությամբ ասել է․«Մենք պետք է վերականգնենք հանդուրժողականության մշակույթի ուժն ու ինքնությունը և այդպիսով պայքարենք մեկուսացման դեմ։ Մենք կրկին պետք է շեշտը դնենք մշակույթի և փոխադարձ կապերի ուժեղացման վրա։ Պետք է մշտապես հաշվի առնենք պատմական իրողություններն այն մասին, թե ինչպես են տարբեր ժողովուրդներ փոխադարձ հարաբերությունների առկայության պայմաններում ավելի հարստացրել իրենց մշակույթները։ Համաշխարհային քաղաքակրթության բազմաթիվ ժառանգություններ ազգերի ու ժողովուրդների միջև մշակութային փոխառնչությունների կենդանի վկաներն են։ Մենք հեշտությամբ կարող ենք համոզվել, որ մինչ այժմ ոչ-մի մշակույթ մեկուսացման մեջ առաջընթաց չի ունեցել։ Մշակույթների բազմազանությունը առավելություն է, այլ ոչ թե թերություն։ Պետք է կրկին նշել, որ հանդուրժողականությունը տարբերությունների ընդունումն ու սեփական համոզմունքների փոփոխումը չէ: Դա  պայքար է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մշակույթը տարածելու համար։ Հանդուրժողականության տարածումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր նպատակներից մեկն է։ Այս ուղղությամբ կատարված կարևոր քայլ է համարվում Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրի ընդունումը`1995 թվականին։ Հանդուրժողականության մշակույթը մոտիվացիա է ապահովում կրթական, մշակութային և գիտական բազմաթիվ միջազգային ծրագրերի համար, որոնք նախատեսված են իրականացնել 2013-2022 թվականներին՝ մշակութային մերձեցումների էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով։ Նմանատիպ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է պետական, հասարակական և քաղաքական աջակցություն։ Այս ուղղությամբ մեծ աշխատանք կարող են տանել նաև ԶԼՄ-ները։ Ես ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրներին, ինչպես նաև աշխարհի բոլոր մարդկանց եմ ուղղում այս ուղերձը, որպեսզի բոլորը միահամուռ ուժերով ձևավորեն խաղաղասեր ու երջանիկ,  և որ շատ կարևոր է հանդուրժող  հասարակություններ»։

Իսլամի տեսանկյունից տարբեր համոզմունքներով մարդկանց խաղաղ գոյակցությունը  շատ կարևոր նպատակ է։ Ոչ թե խաղաղությունը որպես նպատակ ընտրելն է իրատեսություն, այլև հենց ինքը խաղաղությունն է իրատեսական և կապված է մարդու բնության հետ։ Խաղաղության պայմաններում հնարավոր է դառնում մարդու զարգացումն ու առաջընթացը, ինչպես նաև կողմնորոշումը դեպի ճշմարիտ արժեքներ։ Իսլամական հասարակության գլխավոր սկզբունքներից մեկը ոչ մուսուլմանների հետ խաղաղ գոյակցությունն է։ Հակառակ որոշ ոչ-մուսուլման մտավորականների ստահոդ նկարագրություններին, ովքեր կարծում են թե Իսլամ կրոնը ձգտում է պատերազմների, իսկ մուսուլմանները ռազմատենչ են, Իսլամը խաղաղություն քարոզող կրոն է։ Ղուրանի ոչ մի այայում խոսք չկա այն մասին, որ պետք է մարդկանց պարտադրաբար մուսուլման դարձնել։ Իսլամում պատերազմը պաշտպանական և կանխարգելիչ նպատակների համար է, քանի որ նախատեսված է մեծ ավերածությունների և կոտորածների վտանգը չեզոքացնելու համար։

 

 Իսլամն ու խաղաղությունը

 

                                         

Իսլամական հասարակության գլխավոր սկզբունքներից մեկը ոչ մուսուլմանների հետ խաղաղ գոյակցությունն է։ Ըստ իսլամական աղբյուրների զիմմիները այն մարդիկ էին, ովքեր չնայած իսլամի հաղթանակի չեն ցանկացել փոխել իրենց կրոնը և գերադասել են հավատարիմ մնալ սեփական  կրոնական համոզմունքներին։ Զիմմիները ապրել են իսլամական հասարակության մեջ և   թույլտվություն են ունեցել առանց որևէ արգելքների դավանել իրենց ուզած կրոնը։ Նրանց տրվել են այս բոլոր ազատությունները` իսլամական իշխանությանը աջակցություն ցուցաբերելու, իրենց ունեցվածքից գլխահարկ վճարելու, ինչպես նաև մուսուլման պաշտոնյաների կնքած բոլոր պայմանագրերն ու դաշինքները ընդունելու պայմաններով։

Ոչ-մուսուլմանների հետ խաղաղ գոյակցությունը, հիմնվելով մարդկային մեծության սկզբունքի վրա, շատ գեղեցիկ ձևով արտահայտված է իրանական պոեզիայում և Ղուրանում։ Ոչ-մուսուլմանները մուսուլմանների համար լավ գործընկերներ են հանդիսանում միջազգային և միջպետական ասպարեզներում՝ չնայած այն հանգամանքին, որ այլ կրոն են դավանում։

Իրականում Իսլամը մեծ նշանակություն է տալիս խաղաղությանը և այս ավանդույթը եկել է  դեռ  մարգարեի ժամանակներից։ Մեծ մարգարեի կողմից Հոդաբիյեի խաղաղության պայմանագրի կնքումը, Իրանի և Հռոմի թագավորների առընչությունները, հստակ ներկայացնում են նրա գործելակերպը և օրինակ են  ծառայում, որպեսզի այսօր մարդիկ հասկանան թե որքան խաղաղասեր կրոն է Իսլամը։ Մարգարեն այսպես է հրահանգում Օմար Իբն Հազմին Եմեն  ուղարկելուց առաջ․«Յուրաքանչյուր հրեա կամ քրիստոնյա, եթե ընդունի անարատ իսլամը, հավատացյալ է և պետք է ունենա այն ամենն ինչ ունեն իսլամ դավանողները, իսկ եթե որևէ հրեա կամ քրիստոնյա չցանկանա իսլամ ընդունել, չպետք է   հալածվի»։ Կրոնական ուղերձներն իսլամում քարոզում են միմիայն խաղաղություն և խաղաղ գոյակցություն։       

 

     Խաղաղության երգը Իսլամում

 

               

Ամփոփելով բոլոր փաստերը ևս մեկ անգամ պետք է նշել, որ Իսլամի տեսանկյունից տարբեր համոզմունքներով մարդկանց խաղաղ գոյակցությունը շատ կարևոր է։ Ոչ թե խաղաղությունը որպես նպատակ ընտրելն է իրատեսություն, այլև հենց ինքը խաղաղությունն է իրատեսական և կապված է մարդու բնության հետ։

 

 

 

Պիտակ