Մարդու իրավունքների ոտնահարումը Արևմուտքում. Երևակայությունից մինչև իրականություն (32)
(last modified Sun, 27 Nov 2016 13:01:46 GMT )
Նոյեմբեր 27, 2016 16:31 Asia/Tehran

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո, մեծ թվով ամերիկացիներ փողոց դուրս եկան ՝ իրենց բողոքն արտահայտելու նրա ընտրվելու դեմ: Սակայն ո՞րն է հոծ թվով քվեարկողների զայրույթի ու դժգոհության պատճառը:

 

Բողոքներ ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմ

 

 

Պատճառներից մեկն էլ ԱՄՆ-ի ընտրական համակարգում կառուցվածքային թերություններն են, որոնք ընտրությունների ժողովրդավարությանն ուղղված մարտահրավեր են համարվում: Իրողությունն այն է , որ ԱՄՆ-ում նախագահի ընտրության գործում գլխավոր դերակատարը ժողովրդի ձայները չեն: Ամերիկացիներն իրենց ձայներով երկրի 50 նահանգներում և Կոլումբիայի շրջանում ընտրում են էլեկտորալ կոլեգիայի անդամներին: Այս 51 խմբակցությունների 51 անդամաները սովորաբար հանձնառու են քվեարկել որոշակի թեկնածուի օգտին: Այդ ձայների արդյունքում էլ ընտրվում է երկրի նախագահը: Նյու Յորքի և Կալիֆորնիայի նման մեծ նահանգների ձայների պատճառով, արդյունքները թվում են չափազանցված, սակայն էլեկտորալ կոլեգիայի համակարգը, որի ձայների բախշումն ի դեպ տարբեր նահանգներում անհամապատասխան է, պակսեցնում են այդ ազդեցությունը: Օրինակի համար Կալիֆորնիայի նահանգը, որտեղ է բնակվում ԱՄՆ բնակչության միայն 12 տոկոսը, իր տրամադրության տակ ունի էլեկտորալ կոլեգիայի ձայների ընդամենը տասը տոկոսը ՝ այն է 55 ձայն, իսկ Հյուսիսային Դակուտայի նման քիչ բնակչություն ունեցող նահանգը , որտեղ ապրում է երկրի բնակչության 0.25 տոկոսը , ընդգրկում է էլեկտորալ կոլեգիայի ձայների կրկնապատիկը ՝ դա կազմում է երեք ձայն:  Այդպիսով անտեսվել են ժողովրդի ուղղակի ձայները, ինչն էլ երկրում բողոքի ալիք է բարձրացրել:

ԱՄՆ ժողովրդի զայրույթին ու բողոքի ձայնին հաջորդել են լայնամասշտաբ ցույցերը: Հազարավոր ամերիկացիներ Սիաթելում, Չիկագոյում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում, Ֆիլադելֆիայում, Աստինում, Փորտլենդում և այլ քաղաքներում Թրամփի դեմ փողոց են դուրս եկել : Մյուս քաղաքներում .այդ թվում Դանվերում, Մինիապոլիսում, Միլվակիում, Օքլենդում և նույնիսկ Կանադայի Վանկովերում, բողոքարարները բողոքի երթ են կազմակերպել: Թեև շատ քաղաքներում բողոքի ցույցերն անցել են խաղաղ պայմաններում, սակայն որոշ քաղաքներում ցույցերն ավարտվել են բախումներով ու ոստիկանության միջամտությամբ:  

Հրապարակային ցույցեր ՝ ԱՄՆ-ում

 

Ամենաաղմկոտ ցույցերը կայացել են Օրեգան նահանգի Փորթլենդում, որտեղ շուրջ 4000 բողոքարարներ շարժվել են դեպի քաղաքի կենտրոնը: 29 հոգի բերման են ենթարկվել ոստիկանների  կողմը իրեր նետելու, մեքենաների ապակիները ջարդելու և վաճառքի կենտրոնում մի մեքենայի վնասելու համար: Փորթլենդի ոստիկանությունը «ընդվզում» է որակել բողոքի ակցիան և բողոքարարներին ցրելու համար կիրառել է պղպեղի գազ և ռետինե փամփուշտներ:

Թրամփի տարած հաղթանակին հաջորդել են ոչ միայն զանգվածային ցույցերը: Հանրապետական թեկնածուի հաղթանակից հետո, ծավալվել են հատկապես մուսուլմանների դեմ կրոնական ատելության ֆոնին իրականացվող ոճրագործությունները՝ հասնելով 11-սեպտեմբերյան դեպքերից հետո ամենաբարձր մակարդակին: Վերջին օրերին ԱՄՆ-ում արձանագրվել են ոճրագործության ավելի քան 700 դեպքեր:  

Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի տվյալների համաձայն,  2015 թվականին գրանցվել է մուսուլմանների դեմ 257 դեպք : 2001 թվականին գրանցվել է 296 նման դեպք: ՀԴԲ-ի  տվյալները հիմք ընդունելով, վկայակոչելով «Աղքատության հարավային իրավական կենտորն»-ում (Southern Poverty Law Center) համաշխարհային ծայրահեղականության ու ահաբեկչության հարցերի փորձագետ ՝ Մարկ Պուդակին, Independent  օրաթերթը գրել է.-«Մենք ականատես ենք, թե Դոնալդ Թրամփի նման դեմքերի խոսքերն ինչպես են ագրեսիայի հանգեցնում»:

 

 ԱՄՆ-ի մուսուլմանները և Իսլամի դեմ ոճրագործությունների մարտահրավերը

 

«Աղքատության հարավային իրավական կենտրոնը»-ը հետաքննում է դեպքերը: Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, Թրամփի հաղթանակից երեք օր անց, ԱՄՆ-ում գրանցվել է 701 բռնության դեպքերի 65 տոկոսը: Հանցագործությունների 40 տոկոսը տեղի են ունեցել կրթական օջախներում: Դեպքերից 206-ն իրականացվել է ներգաղթյալների, 151-ը սևամորթների, 51-ը, մուսուլմանների, իսկ 36-ը կանանց դեմ: Վերջերս մի տեսանյութ հրապարակելով, Թրամփը կրկնել է երկրից մուսուլմաններին վտարելու մասին իր հայտարարությունը : Ռասիստական այդ կողմնորոշումներից բնականաբար տուժում են մուսուլմանների հիմնարար իրավունքները ՝ ծավալելով ռասիստական տրամադրվածություն երկրում:  

Անհանդարտությունների ընթացքում , խտրականություն է տեղի ունեցել նաև կանանց նկատմամբ: Թրամփի ընտրվելուց մեկ օր անց, Լուիզիանայում մուսուլման ուսանողուհու դեմ հարձակվելով, քանդել են նրա հիջաբը: Ամերիկացի մուսուլման կանանք այսօր սոցիալական կայքերում խոսում են  այն իրավիճակի մասին, որում հայտնվել են : Որոշ ընտանիքներ նույնիսկ խորհուրդ են տվել տանը մնալ, կամ էլ ապահով մնալու համար, հիջաբից հրաժարվել: Սոցիալական կայքերում գրանցումներից մեկում կարդում ենք.-«Մայրս ինձ խորհուրդ է տվել հիջաբ չկրել: Նա մեր ընտանիքի ամենաբարեպաշտ անդամն է»: Մուսուլման ամերիկացին գրել է.-««Մայրս ու քույրս վիճում են , որ հանուն անվտանգության պետք է  հրաժարվեն հիջաբից»:

ԱՄՆ-ում մուսուլման կանայք բռնությունների են ենթարկվում

 

«Իմ մուսուլման երեք ընկերները երբեք առանց հիջաբի դպրոց չէին եկել: Այսօր նրանք դպրոց եկան առանց գլխաշորի».-գրումէ  մեկ ուրիշը:

Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդում են նախագահական ընտրություններից հետո ԱՄՆ-ում մուսուլմանների դեմ հարձակումների ծավալման մասին: Հարձակումներին դիմագրավելու համար հիջաբ կրող կանայք մասնակցում են մարտարվեստի դասընթացների: Մուսուլման կանայք նման դասաընթացների են մասնակցել Չիկագոյում, Սանդիեգոյում, Մեմֆիսում և մի քանի այլ քաղաքներում:

Սևամորթները հասարակության մյուս խումբն են, որոնք դեմ են Սպիտակ տանը Թրամփի ներկայությանը: Ամերիկացի սևամորթների դեմ բազմաթիվ խտրականություններ են գործադրվում: Սպիտակամորթ ոստիկանների ձեռքով բազմաթիվ սևամորթներ են սպանվել, ինչի համար բողոքի ալիք է բարձրացել ԱՄՆ-ում: Սևամորթների մեծ մասը ԱՄՆ-ում ապրում է աղքատության մեջ: Սևամորթների երեխաները զրկված են որակյալ ուսում ստանալու հնարավորությունից: Սևամորթների մեծ մասն անհիմն մեղադրանքներով դատապարտվում են: Այս բոլոր խտրականություններն իրականացվել են սևամորթ նախագահ ՝ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին: Մինչդեռ Օբամայի խոստումն էր բարելավել սևամորթների իրավիճակը և վերականգնել նրանց իրավունքները: Ուստի այսօր սպիտակամորթ և ռասիստ նախագահի ներկայությամբ, սևամորթ համայնքն առավել անապահով է զգալու:

 

 

Սևամորթները դժգոհ են Թրամփի ընտրվելուց

 

 «Գարդիան» օրաթերթի հաղորդման համաձայն, Թրամփի ընդդիմադիր ակտիվիստ խմբերից է «Կարևոր է սևամորթների կյանքը» շարժումը, որն արդեն մշակում է առաջիկա պլանները: Խմբի ծրագրերի կազմակերպիչներից մեկն ասել է , որ ընտրությունների արդյունքները հայտարարվելուց հետո , խումբը սգո և անհանգիստ դրության մեջ է հայտնվել: «Մենք մեր անդամներին ու համախոհներին ժողովել ենք, որպեսզի տեսնենք, թե Թրամփի նախագահության օրոք ինչպիսի քայլեր պետք է ձեռնարկվեն».-ասել է նա: Գնալով մեծանում է նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի պատճառով Հիլարի Քլինթոնի զայրույթը: Արդյունքում, տարբեր բողոքարար խմբեր են ձևավորվում, որպեսզի խանգարեն հունվարի քսանին նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Իր անբարո խառնվածքի համար, Թրամփին դեմ են նաև կանայք: Երդմնակալության օրվա համար մշակված ծրագրերի մասին «Գարդիան»-ը հաղորդել է, որ ընդդիմադիրները խոսում են մեծ շարժում սկսելու, այդ թվում մայրաքաղաքում «Մեկ միլիոն կին» կարգախոսով մեծ երթ  կազմակերպելու մասին: Այդպիսով կանայք մտադիր են իրենց զայրույթն ու ատելությունը բարձրաձայնել Թրամփի դեմ ՝ կանանց մասին տարածված նրա ձայնագրության պատճառով:

 

Ցույցեր ՝ Թրամփի դեմ

 

Թրամփին հակառակ մյուս քաղաքացիներն են հակապատերազմական և խաղաղասեր ակտիվիստները: Wall Street Journal-ը գրել է, որ ANSWER ՝ հակապատերազմական շարժումը Թրամփի երդմնակալության օրը Վաշինգտոնում Freedom Plaza-ում բողոքարարների հանրահավաքի կոչ են արել: Կազմակերպիչները հայտնել են, որ սոցիալական կայքերում ավելի քան 21 հազար հոգի ցանկություն են հայտնել մասնակցելու հանրահավաքին:

Դարեն Բեն Լին, ով ցանկություն է հայտնել մասնակցել հանրահավաքին, գրել է.-«Նա ով չկարողացավ շահել ձայների մեծամասնությունը, պետք է իմանա, որ մեծամասնությունն իր մասին ի՞նչ է մտածում: Քիչ բնակչությամբ նահանագների էլեկտորալ կոլեգիան ընտրեց Թրամփին, սակայն ԱՄՆ-ի ժողովրդի դեմոկրատ մեծամասնությունը վստահաբար բարձրաձայնելու է իր բողոքը»: