Իսլամաֆոբիան արևմուտքում (14)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Շվեդիայում մի մանկապարտեզի վրա կատարված հարձակման մասին և քննարկելու ենք ԱՄՆ-ի իշխող համակարգի հակազդեցությունը Լաս Վեգասի արյունալի հարձակմանը այն դեպքում, եթե հարձակման հեղինակը մուսուլման լիներ:
Եվրոպայում իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը որոշված սահմաններ չունեն: Մուսուլմանը՝ լինի կին, տղամարդ, անչափահաս կամ երիտասարդ չի տարբերվում: Հենց այն որ մուսուլման կամ մուսուլման ընտանիքի անդամ լինես կհայտնվես ռասիստական ու խտրականություններից բխող հարձակումների թիրախում: Իսլամաֆոբիայի հողի վրա իրականացված վերջին երևույթը՝ Շվեդիայում մուսուլմանների մանկապարտեզի վրա հարձակումն է եղել:
Այդ մասին Շվեդիայում Սինդբադի մանկապարտեզի պատասխանատու Օսման Ադամն ասել է.«Երկու տարուց իվեր է ինչ մանկապարտեզի ապակիները կոտրում են քարերով: Սակայն այս անգամ որպես առաջին անգամ մանկապարտեզի պատերի վրա մուսուլմանների ու իսլամի դեմ գրություններ են գրել»: «Մանուկների ուսուցման դեմ իրականացվող հարձակումները վշտացնում են ինձ: Որոշ ժամանակներ մանուկները սովորում են կոտրված ապակիներով դասարաններում: Պատերի վրա մուսուլմանների ու իսլամ կրոնի դեմ գրություներ են գրում ինչպես «Հեռացեք այստեղից մուսուլմաններ»»,-հավելել է Ադամը: Շարունակելով իր խոսքերը նա ասում է, որ այդ հարձակումների բերումով մանուկները, ընտանիքները և ուսուցիչները վախի ու սարսափի մեջ են: Օսման Ադամը նույնիսկ խոսել է 2 տարի առաջ այդ դեպքերի հեղինակների դեմ ոստիկնությանը ներկայացրած բողոքի մասին, ասելով.«Սակայն այդ բողոքները առայսօր ապարդյուն են եղել»: Ադամը նույնիսկ խոսում է մանկապարտեզի փակման հավանականության մասին:
Իրոք, մի մանկապարտեզ, ի՞նչ կարգի սպառնալիք է համարվում Եվրոպայի համար: Այժմ բոլորի համար պարզ է, որ Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումները ոչ մի կապ չունեն իսլամի ու մուսուլմանների հետ: Եվրոպայում և աշխարհի տարբեր վայրերում հարձակումներ իրականացնող ահաբեկիչները, ովքեր չարաշահում են իսլամ կրոնի անունը քայլում են արևմտյան պետությունների քաղաքականությունների և նպատակների ուղղությամբ: Այսօր Մյանմայի ծայրահեղական բուդդայականները մուսուլմանների դեմ այնպիսի հանցագործություններ են իրականացնում, որոնք շատ ավելի սարսափելի են ԻԼԻՊ-ի կողմից իրականացվող հանցանքներից: Սակայն դրանով հանդերձ ոչ ոք Բուդդայի ուսուցումները հարցականի տակ չի դնում և աշխարհի ոչ մի անկյունում բուդդայականները իրենց կրոնակիցների իրականացրած հանցագործությունների պատճառով ռասիստական հարձակումների ու խտրական վերաբերմունքի չեն արժանանում:
Իրականությունն այն է, որ իսլամաֆոբիան իսլամ կրոնի դիմագծերը խափանելու հարցով ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի կողմից երկարատև նպատակներով մի նախագիծ է: Հենց այդ նախագծի շրջանակներում արևմուտքի հակաիսլամիստները ցանկացած մուսուլմանի կողմից կատարված բռնություն իսլամ կրոնի ուսուցումների հետևանքն են համարում, որքան էլ մուսուլմաններն ու մուսուլման հոգևորականները հիմնվելով Ղուրանին ու վերջին մարգարե Մուհամմեդի ուսուցումներին հայտարարեն, որ ԻԼԻՊ-ի կողմից իրականցվող բռնությունները ոչ մի առնչություն չունեն իսլամ կրոնի հետ: Լաս Վեգասի արյունալի դեպքի նկատմամբ ցուցաբերած հակազդեցությունները այդ իրողության վառ ապացույցերն են: Եթե Լաս Վեգասի դեպքի հեղինակը մուսուլման լիներ հայտնի չէր, որ Դոնալդ Թրամփն ու մյուս հակաիսլամիստները ի հակազդեցություն այդ դեպքի ինչ քայլեր, որ չէին կատարի մուսուլմաների դեմ:
Արևմուտքցի երկու լրագրողներ մեկը Դեյլի Մեյլ օրաթերթում ու մյուսը Նյու Յորքի հայտնի լրագրող Թոմաս Ֆրիդմանը պատասխանել են այն հարցին, որ եթե Լաս Վեգասի դեպքի հեղինակը մուսուլման լիներ հակազդեցությունները ինչ կլինեին: Դեյլի Մեյլ օրաթերթի խբագրական հոդվածների հեղինակը գրել է.«Եթե Լաս Վեգասի դեպքի հեղինակը ծայրահեղական մուսուլման լիներ Թրամփը անմիջապես այն ահաբեկչական հարձակում կհամարեր և դրանով կմեկնաբաներ իր հակամիգրացիոն հրամանը և անշուշտ այդ ագելքները ավելի կընդարձակվեին և նմանօրինակ դեպքերի կրկնումը կանխարգելելու համար ավելի խիստ օրենքներ կվավերացվեին»: Այժմ այդ հարձակման հեղինակը մի ցնդած սպիտակամորթ է եղել, ով բոլորիս համար անհասկանալի պատճառներով մարդասպանության չար ցանկություն է ունեցել: Հետևաբար Թրամփը փակել է իր ականջները և այնպես է ձևացնում, որ երբեք նման դեպք տեղի չի ունեցել, որպեսզի նույնիսկ չնչին մտահոգություն չստեղծի զենքի ազգային միության մեջ գործող իր տերերի համար»: Թոմաս Ֆրիդմանը Նյու Յուրք Թայմզ օրաթերթում հրապարակած իր գրության մեջ այլ կերպ է պատասխանել «Եթե Լաս Վեգասի արյունալի դեպքի հեղինակ Ստեֆան Փեդոքը մուսուլման լիներ ....» հարցին: Ֆրիդմանը գրել է.«Եթե նա համերգի դահլիճում նախքան ժողովրդի վրա կրակ բացելը Ալլահ Աքբար կանչեր... Եթե նա ԻԼԻՊ-ի անդամ լիներ.... Եթե նրանից մի լուսանկար լիներ մի ձեռքում զենք և մյուս ձեռքում Ղուրան.... Եթե այս բոլորը տեղի ուեցած լիներ, ոչ ոք չէր ասելու, որ կանխարգելիչ քայլերի մասին խոսելով զոհերի արժանապատվությունը մի ոտնահարեք և Փեդոկի իրականացրած կոտորածը մի քաղաքականացրեք»:»:
Շարունակելով իր հոդվածը Թոմաս Ֆրիդմանը գրում է.«Ոչ, այդ դեպքում գիտեինք ինչ պետք է անեինք: Անմիջապես, «11 սեպտեմբերից հետո ամենասարսափելի դեպքը» թեմայով լսումներ կանցկացնեինք: Հետո Թրամփը կաներ այն գործը, որ ամեն անգամ կատարում էր Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչական հարձակումներից հետո՝ հարձակումը քաղաքականացնելու նպատակով և անընդմեեջ թուիթներ կգրեր այն մասին, թե ասել էի, որ այդպես կլինի: Դրանից հետո հետաքննինչ հանձնախմբի ձևավորման հարցով պահանջներ կներկայացվեր, որպեսզի տեսնենք ինչ օրենքներ պիտի վավերացնենք նմանօրինակ դեպքերի կանխարգելման համար: Ապա կասեինք այժմ սպանության հեղինակի երկրի դեմ հնարավոր տարբերակներն ենք քննարկում»: Շարունակության մեջ ամերիկացի լրագրողը քննարկում է ԱՄՆ-ի պետայրերի հակազդեցությունը՝ եթե հարձակվողը մուսուլման ու ԱՄՆ-ի քաղաքացի լիներ: Ֆրիդմանը գրել է.«Սակայն այն դեպքւմ, երբ ոտքից մինչև գլուխ զինված խելագար ամերիկացին, որ այդ զենքերը գնել է օրինական ճանապարով ու մեր սխալ օրենքի պատճառով հեշտությամբ զենք է ձեռք բերել ի՞նչ է պատահում»: Նա հավելում է.«Սա է պատահում: Երկրի նախագահը և հանրապետական կուսակցությունը անում են ամեն ինչ, որպեսզի ոչ մի բան տեղից չշրաժվի: Հետո էլ շեշտում են, որ եղածը չպետք է քաղաքականացնել և բոլորին մասնավորապես իրենց կոչ են անում վերանայել զենքի վաճառքի մասին օրենքի նկատմամբ իրենց հակադրվածությունը»: Իր հոդվածի շարունակության մեջ Ֆրիդմանը զնեքի վաճառքի ու զենք կրելու մասին օրենքի հարցում քննդատում է ԱՄՆ-ի կառավարության ու ներկայացուցիչների պալատի թերացումները ,որոնք մեծ թվով անմեղ քաղաքացիների մահվան պատճառ են դառնում: Անդրադառնալով Ստեֆան Փեդոկի բնակարանում 42 զենքի հայտնաբերման խնդրին նա գրել է, որ զենքի լոբբիստների ճնշումների բերումով ԱՄՆ-ի իշխանությունները ցանկություն չունեն փոփոխության ենթարկել զենքի մասին օրենքները:
Այն ինչ, որ տեղի ունեցավ Լաս Վեգասում, նույնիսկ դրանից առավել սարսափելին այժմ տեղի է ունենում Մյանմայում: Սակայն Մյանմայում կատարվող սպանդը այսքան չի արտացոլվել լրատվական աշխարհում: Հայացք նետելով վիճակագրական տվյալներին տեսնում ենք, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ամենից շատ մուսուլմաններն են ենթարկվել էթնիկ զտումների, ցեղասպանության ու զանգվածային սպանությունների ու միևնույն ժամանակ համարվում են արևմտյան երկրներում իրականացված ահաբեկչական հարձակումների թիվ մեկ մեղավորները: Ո՞նց կլինի, որ ահաբեկչական հարձակումների խլած զոհերի մեծ մասը լինեն մուսուլմաններ ու միևնույն ժամանակ իսլամ կրոնը բռնություն ու ծայրահեղականություն տարածող կրոն լինի: Ինչո՞ւ մուսուլմանների դեմ իրականացված հանցագործությունները լայն արձագանք չեն գտնում արևմտյան ԶԼՄ-ներում: Սակայն ընդհակառանը մի մուսուլմանի կողմից արևմտյան երկրներում սպանված մարդու մասին լուրերը արագ տարածվում են և այդ սպանությունը վերագրվում է մուսուլմաններին ու իսլամ կրոնի ուսուցումներին: Այդ հարցի պատասխանը ամփոփվում է հետևյալ նախադասության մեջ.«Իսլամաֆոբիան ու իսլամատյացությունը իսլամ կրոնի դիմագծերի խափանմանն ուղղված ռազմավարություն է, որը իսլամական երկրներում հետապնդվում է արևմուտքցիների տարածամոլական նպատակների իրականացման շրջանակում»: