Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը(7)
Հանուն բարձրյալն Աստծուն,բարև ձեզ հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կանդադառնանք՝ Իսրայելի ռեժիմի պետական ահաբեկչության նկատմամբ, ԱՄՆ-ի լայնածավալ աջակցությանը:
Իսրայելի ռեժիմի ձևավորումից ի վեր, շարունակվում է ԱՄՆ-ի դիվանագիտական աջակցությունը Թել Ավիվին: Ամերիկացի պաշտոնյաները, նույնիսկ որոշ դեպքերում, հրաժարվել են՝ սեփական ժողովրդի շահերից՝ հօգուտ Իսրայելի օկուպանտ ռեժիմի։Թերևս նման հովանավորությունների պատճառով է,որ պաշտոնապես ենթահող չի ստեղծվել հետամուտ լինելու Իսրայելի ահաբեկչական գործողություններին ու ոճրագործություններին: Այս կեղծ ռեժիմը, առանց վարանելու աշխարհի անկախ կառավարություններին սպառնում է ռազմական հարձակմամբ՝և միջազգային ոչ մի կառույց լուրջ չի արձագանքում այդ սպառնալիքներին։
Բացի այդ, ԱՄՆ-ի կառավարությունը ամեն տարի իր գանձած հարկերից, ռազմական ու ոչ ռազմական անվերադարձ հսկայական օգնություններ է տրամադրում սիոնիստական ռեժիմին: Իսրայելի օկուպանտ ռեժիմը նաև, տարեկան ստանում է ավելի քան երեք միլիարդ դոլարի ուղղակի օգնություն, որը համարժեք է ԱՄՆ-ի արտաքին օգնության ընդհանուր բյուջեի մեկ հինգերորդին: Այո, Իսրայելի ռեժիմը ԱՄՆ-ից օգնություն ստացող միակն է, որը չպետք է պատասխան տա այն հարցին, թե ՝ի՞նչպես է ծախսել օգնությունը։
....
Ռազմական ու Ֆինանսական օգնությունից բացի ,ԱՄՆ-ը դիվանագիտական առումով ևս համակողմանի աջակցություն է դրսևորում սիոնիստական ռեժիմի նկատմամբ: 1982 թվականից ի վեր Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 32 բանաձևերի վրա, որոնք քննադատում են Իսրայելի ռեժիմի գործունեությունը: Սիոնիստական ռեժիմի նկատմամբ կիրառված վետոների այս թիվն ավելին է, քան՝ Անվտանգության խորհրդի մյուս մշտական անդամների կողմից արված վետոները։ ԱՄՆ-ն նաև կանխել է արաբական երկրների ջանքերի արդյունավորումը՝ միջուկային զենքի ընդլայնման ոլորտում, Իսրայելի ռեժիմի գործունեությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության օրակարգ մտցնելու համար: Ամերիկացի նախկին պաշտոնյաներից մեկը , ով ներկա է եղել 2000 թվականին Քեմփ Դեյվիդի բանակցություններին, նշում է, որ ամերիկացիները շատ դեպքերում կատարել են սիոնիստական ռեժիմի փաստաբանի դերը։Վաշինգտոնը, Թել Ավիվին ավելի ազատություն է տվել ,որպեսզի իր ցանկացած ձևով վերաբերվի Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի տարածքների ժողովրդի հետ ,նույնիսկ եթե նրա գործունեությունը հակասել է ԱՄՆ-ի հայտարարած քաղաքականությանը:
ԱՄՆ-ն երեք հիմնավորումներով է հովանավորում սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը: Իսրայելի ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի համակողմանի հովանավորության առաջին պատրվակը հետևյալն է ,որ դրան նկարագրել է,որպես այսպես կոչված փոքր, թույլ և շրջապատված պետություն: Հակառակ տարածված կարծիքի, սիոնիստներն 1947-1949 թվականների պատերազմի ժամանակ արաբների նկատմամբ ավելի մեծ ռազմական ուժ, ավելի կատարելագործված տեխնիկա ունեին և ավելի լավ էին տնօրինում: Այդ իսկ պատճառով Իսրայելի ռեժիմի ռազմական ուժը ,1956 թվականին հեշտությամբ հաղթեց Եգիպտոսին, իսկ 1969 թվականին՝ Եգիպտոսին, Սիրիային ու Հորդանանին։
....
Իսրայելի ռեժիմին աջակցելու ամերիկազիների երկրորդ հիմնավորումը հետևյալն է՝նրան բնութագրել ,որպես լիբերալ ժողովրդավարության ջատագով ։Սա այն դեպքում, երբ սիոնիստական ռեժիմի պահվածքը պաղեստինցիների նկատմամբ ապացուցում է այս հավակնության հակառակը: Իսրայելի ռեժիմը հայտնի է, որպես կատարյալ սիոնիստական մի ռեժիմ, և այնտեղ քաղաքացիական իրավունքից օգտվելը հիմնված է մի շարք արյունակցական հարաբերությունների վրա։Քաղաքացիական իրավունքների այս կոնկրետ ըմբռնման համաձայն՝ մինչև 1949 թվականը,օկուպացված տարածքներում ապրում էր մեկ միլիոն 300,000 արաբ, սակայն Իսրայելի ռեժիմը նրանց վերաբերվում էր, որպես երկրորդ կարգի քաղաքացիների: Այս համատեքստում 2003 թվականի հուլիսի 31-ին, սիոնիստական ռեժիմի խորհրդարանը (Քնեսեթ) ընդունեց մի բանաձև՝ կապված հրեաների հետ ամուսնացած պաղեստինցի արաբների հարցով , որի հիման վրա այդ մարդկանց չէր շնորհվում սիոնիստական ռեժիմի քաղաքացիություն և պաղեստինցի ամուսինները իրավունք չունեին բնակվելու օկուպացված տարածքներում:
Սիոնիստների անմարդկային գործողություններին աջակցելու ԱՄՆ-ի երրորդ արդարացումը անցյալի հանցագործությունների փոխհատուցումն է։Իհարկե, այս համատեքստում առավելապես նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների հակահրեականությունը: Իրադարձություններ, որոնք ապագայում ծայրահեղ չափազանցությամբ հայտնի դարձան Հոլոկոստ անվամբ, և, իհարկե, դա լավ պատրվակ դարձավ սիոնիստների համար ,որպեսզի երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման հաջորդ օրվանից դա մեծապես չարաշահեն: Նրանց չհիմնավորված հավակնությունը հետևյալն է , որ քանի որ հրեաները պատմության ընթացքում շատ են տառապել, և նրանց անվտանգության միակ միջոցը հրեական տարածքում ապրելն է, հետևաբար Իսրայելի ռեժիմը իրավունք ունի վայելել ԱՄՆ-ի ընդարձակ հովանավորությունը:
....
Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի աջակցությունը, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է: Ամերիկյան արտաքին քաղաքականության բոլոր դերակատարները՝ լինեն նրանք դեմոկրատներ, թե՝ հանրապետականներ, իրենց օրակարգում են դրել Իսրայելի ռեժիմին հովանավորելը: ԱՄՆ-ն միշտ աջակցել է սիոնիստական ռեժիմին բոլոր ոլորտներում, հատկապես՝ քաղաքական, անվտանգության, դիվանագիտական և ռազմական բնագավառներում:Մի խոսքով ԱՄՆ-ն ավելի քան 70 տարի է ինչ խոչընդոտում է բազմաթիվ առաջարկվող բանաձեւերի հաստատումը,որոնք դատապարտում են այդ ռեժիմի ագրեսիան ,ընդդեմ պաղեստինցիների ու արաբների:
Իրանում ,Քազերունի համալսարանի դասախոս դոկտ.Մոհամմադ Փարսզադեն ասում է.«Վերջին տասնամյակների պետական ահաբեկչության օրինակներն են՝ Իսրայելի ռեժիմի կառավարության կողմից Պաղեստինի ժողովրդի նկատմամբ խոշտանգումները, սպանությունները և ահաբեկումները, նաև համաշխարհային իմպերիալիզմի հովանավորությունը այս նողկալի ռեժիմի նկատմամբ և իրականության խեղաթյուրումը որոշ կառավարությունների կողմից: Իրականում, սիոնիստական ռեժիմի ռասիստական բնույթը պահանջում է, որ բոլոր ժողովուրդներն ու կառավարությունները լինեն նրա ազդեցության տակ: Հետևաբար, ռասիստական գերակայության գաղափարախոսությունը թույլ է տալիս յուրաքանչյուր ահաբեկչական գործողություն, խոշտանգում, բռնաբարություն, բռնություն, ավերածություն, հարձակում և զանգվածային սպանություն»: Դոկտ.Փարսզադեն այսպես է շարունակում.«Հրեաների հոգևոր առաջնորդներից Մենախեմ Բեգինը հետևյալ թեմայով ընդհանուր հրաման է արձակել «Եղիր իմ եղբայրը, թե ոչ ես քեզ կսպանեմ»: Սիոնիստական ռասիստական գաղափարախոսությունը պահանջում է, որ հրեա ժողովրդից դուրս մարդիկ պետք է ենթարկվեն, հակառակ դեպքում նրանք կհամարվեն թշնամիներ»:
....
Ընդհանանուր առմամբ , կարելի է ասել, որ Իսրայելի ռեժիմի ձևավորումից ի վեր ,ԱՄՆ-ը մեծ ջանքեր է գործադրել՝ արդարացնելու այս կեղծ ռեժիմի գործողությունները։Վատիկանի դիվանագիտական հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ ՝1993 թվականի դեկտեմբերին այս գործողություններից և ջանքերից մեկի արդյունքն էր: Շոշափելի է նաև հատուկ կապերի առկայությունը երկու կողմերի քաղաքական պաշտոնյաների միջև։Իսրայելի ռեժիմի դիվանագիտական պատվիրակությունները, բանագնացներն ու դեսպանները առավել քան ԱՄՆ-ի նախագահի ու պետական այլ բարձրաստիճան պաշտոնատարների հատուկ հասանելիություն ունեն:
ԱՄՆ-ի կառավարությունը, հովանավորում է միջազգային ահաբեկչությունը և Իսրայելի ռեժիմը՝ համահունչ է պետական ահաբեկչությանը: Պետական ահաբեկչությունը հետապնդում է այնպիսի նպատակներ, որոնք համահունչ են սովորական պատերազմին՝ այդ էլ ներքին և միջազգային հսկայական ծախսերով, և ահաբեկչության հիմնական զոհերը քաղաքացիական անձինք և քաղաքացիներն են: Տարածքային օկուպացիան, ռմբադրությունները , հազարավոր քաղաքացիների և անմեղ մարդկանց կոտորածը ՝ոչ սովորական զենքերով, բոլոր տեսակի բռնի վարքագծերի կիրառումն ու առևանգումը՝պետական ահաբեկչություններ են, որը համարվում է նոր բնույթի համատարած պատերազմ։
....
Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց «Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը» հաղորդաշարի հերթական թողարկումը։ Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք որպես պետական ահաբեկիչ՝ սիոնիստական ռեժիմին միջազգային հետապնդման ենթարկելու մեխանիզմների մասին:
Այս և ռադիոժամի բոլոր հաղորդումներին կարող եք հետևել Հայերեն ռադիոժամի հետևյալ ինտերնետային հասցեով՝ Parstoday.ir/hy: