Հունիս 15, 2016 15:19 Asia/Tehran

Լրատվամիջոցները և լրագրողները մեծ դերակատարություն ունեն հասարակությանը իրազեկելու , ուսուցանելու, նաև պետություններին ու միջազգային հանրությանը քննադատելու գործում և նրանց ներկայությունը մի երկրում համարվում է ժողովրդավարության կարևորագույն ձեռքբերումներից:

Առանց մամուլի ազատության , ժողովրդավարության ձևավորման ու գոյատևման հնարավորություն չի կարող լինել: Հասարակական կարծիքն արտացոլելուց բացի , մամուլը արտահայտիչն է հավաքական պահանջների ու տեսակետների : Իրազեկումը ժողովրդի իրավունքն է , որն իրականացվում է լրատվամիջոցների գործունեության արդյունքում : Լրագրողն առաջինն է , ով տեղեկատվություն է կատարում ՝ նորությունների մասին հասարակությանը իրազեկ պահելով : Հասարակությունում , որի լրագրողները ֆիզիկապես ապահովություն չունեն , բնականաբար լրատվական աշխատանքն էլ չի կարող բնական ընթացք ունենալ : Ժողովրդավար հասարակություններում , կառավարությունները պարտականություն ունեն ապահովել լրագրողների անվտանգությունը : Մինչդեռ որոշ երկրներում լրագրողները ոչ միայն ապահովված չեն , այլև իշխանությունների կողմից հալածանքի են ենթարկվում :

Նման սպառնալիքի ականատես ենք Աֆղանստանում , որտեղ լրագրողներն անապահով միջավայրում են աշխատում : Իշխանական կարգերը , զինյալ ընդդիմադիրները հատկապես թալիբները , արտասահմանյան ուժերը և հենց մեդիայի տերերը բռնություն են կիրառում լրագրողների դեմ : Այդ բռնություններն իրականացվում են ծեծով , բանավոր սպառնալիքներով և այլ միջոցներով : Տեղական իշխանությունների ու թալիբների սպառնալիքներն ուղղված են լրագրողներին , սակայն խոսքի ազատության սահմանափակումն ու գաղափարների գրաքննությունը կատարվում են կազմակերպությունների ներքին կարգով , որոնց պատասխանատուն ՝ հենց մեդիայի տերերն են : Թեև ասվում է , թե խոսքի ազատությունը համարվում է Աֆղանստանի կառավարության վերջին տարիների ձեռքբերումներից մեկը , սակայն այս ձեռքբերման մշտական զոհերը եղել են լրագրողները : Լրագրողների խոսքերով , նրանց կենցաղային հարցերն անուշադրության են մատնվում և մամուլի տերերն ընդունված նորմերին դեմ գնալով , ճաշակային մոտեցումներ են ցուցաբերում բոլոր հարցերում :

Աֆղանստանի լրագրողներն իրենց գլխավոր խնդիրներն են համարում տեղեկություններին անհասանելիությունն ու սպառնալիքների ենթարկվելը : Վերջին օրինակը կարելի է նշել ազատ լուսանկարիչ և լրագրող ՝ Զաբիհոլլոհ Թամմանայի սպանության դեպքը : Նա զոհվեց Հելմենդի նահանգում ռակետային հարձակման հետևանքով : Նրա հետ էր նաև իր ամերիկացի գործընկեր ՝ Դեյվիդ Գելեքին : 2002-2010 թթ.-ին Թամմանան եղել է Քաբուլում Չինաստանի Շին Հուա գործակալության գրասենյակի վարիչը , ով նաև համագործակցել է մի քանի այլ երկրների գործակալությունների հետ : «Աֆղանստանի լրագրողների անձեռնմխելիության կոմիտե»-ն հայտարարել է , որ աֆղան լրագրող ՝ Թամմանայի սպանությունը կրկին անգամ ապացուցեց , որ այդ երկիրն ամենավտանգավորն է լրագրողների համար : Քաբուլում «Թոլուը» հեռուստաընկերության աշխատողների դեմ վերջերս իրականացված հարձակումից , նաև Հելմենդի նահանգում երկու լրագրողների սպանությունից հետո , մեդիա գործիչներն այժմ համոզմունք են հայտնում , որ այդ երկրում լրագրողների նկատմամբ վերաբերմունքը վատացել է : Աֆղանստանում ազատ մեդիայի պաշտպան գրասենյակի տեղեկատվության համաձայն , 2001-2015 թթ.-ին , այդ երկրի լրագրողների դեմ բռնության 634 դեպքեր են գրանցվել , որոնցից 116-ի դեպքերի հեղինակները եղել են թալիբները : Աֆղանստանի հյուսիսային շրջանի ազատ մեդիայի պաշտպանության գրասենյակի պատասխանատու ՝ Նուրաղա Շարիֆին այս թվերի մասին հայտարարել է Մազար Շարիֆում «Լրագրողների դեմ սպառնալիքները և լրատվական կառույցների ու լրագրողների մարտահրավերները» խորագրով համագումարում : Նրա խոսքերով , բռնությունների մեծ մասն իրականացվել է իշխանությունների կողմից : Շարիֆիի հայտարարությամբ , գրանցվել են լրագրողների 46 սպանության , 44 վիրավորվելու , 24 առևանգման , 85 ձերբակալման , 244 սպառնալիքի և 191 ծեծի դեպքեր : Աֆղանստանի հյուսիսային շրջանի ազատ մեդիայի պաշտպանության գրասենյակի պատասխանատվի խոսքերով , բռնությունների 344 դեպքերն իրականացվել են իշխանությունների , 116-ը թալիբների , 161-ը անհայտ անձանց , իսկ 19 դեպքը ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից : Շարիֆին Աֆղանստանի կառավարությանը մեղադրել է մեդիայի գործիչների ու լրագրողների նկատմամբ անուշադրության մեջ , ասելով .-«Նույնիսկ խորհրդարանի կողմից մեդիայի դեմ ջիհադ է հայտարարվել և շատ դեպքերում , կառավարությունը լրագրողներին տեղեկություններ չի տրամադրում : Հարկ է նշել , որ վերջերս Աֆղանստանի կառավարությունը հատուկ հանձնախումբ է կյանքի կոչել ՝ մեդիայի գործիչների և լրագրողների դեմ բռնությունների հարցին հետամուտ լինելու առաքելությամբ , սակայն երկրի նախագահի երկրորդ տեղակալը մի հաղորդագրությամբ հայտարարել է , որ կոմիտեն հանձնարարություն ունի լրագրողների դեմ կիրառված բռնությունների մասին ամբողջական զեկույց պատրաստել : Շարիֆիի հայտարարությամբ , թալիբների կողմից անվտանգության սպառնալիքները հնչել են մեդիա-կառույցների դեմ քայլեր ձեռնարկելու , նրանց սնանկացնելու , կառավարության կողմից լրագրողների նկատմամբ ծեծի ու սպառնալիքների դատական գործերի կասեցման նպատակով : Կառավարության կողմից ցուցաբերած անուշադրությունը համարվում է եվրոպական երկրներ լրագրողների ապաստան գտնելու դիմումների գլխավոր պատճառը:

«Լրագրողներ առանց սահմանների» համաշխարհային կազմակերպությունը 2015 թվականին հայտարարել է , որ աշխարհում 54 լրագրողներ պատանդ են առնվել: Այս թիվն անցյալ տարվա համեմատությամբ 35 տոկոսանոց աճ է արձանագրել : Պատերազմական շրջաններում լրագրողները համարվում են թիրախ այն զինյալ խմբերի համար , որոնք ցանկանում են տարածքն իրենց վերահսկողության տակ առնել : Զեկույցում նշված է , որ 153 լրագրողներ ձերբակալված են , իսկ ութն անհետացել են :

Լրագրողների պատանդառության դեպքերի 9 տոկոսը տեղի է ունեցել հյուսիսային Աֆրիկայում , իսկ 91 տոկոսը ՝ Միջին Արևելքում : Պատանդառության գլխավոր հեղինակներն են ԻԼԻՊ-ականները , հուսիները, ԱԼ-Ղաիդայի խմբերի և «Ալ-Նուսրա» ճակատի անդամները , որոնք արևմտյան պետությունների պաշտպանությամբ են այդ քայլերն իրականացնում : Անցյալ տարի , անհետացել է ութ լրագրող , որոնց ճակատագրի մասին ոչ մի աղբյուր կամ պատասխանատու , պաշտոնական հայտարարություն չի կատարել : Լրագրողների մեծ մասն ահետացել է պատերազմական ու անկայուն շրջաններում , իսկ Լիբիային է պատկանում անհետ կորած լրագրողների ամենամեծ թվերը : Լրագրողների նկատմամբ բռնություններ են իրականացվում նաև տվյալ երկրի պետայրերի կողմից : Թուրքիան այս առումով համարվում է ռեկորդակիր :

Իրողությունն այն է , որ լրագրողների նկատմամբ բռնությունները չեն սահմանափակվում աֆրիկյան ու ասիական երկրներով , որոնք խոսքի ազատության ու լրատվության ազատության մասին կարգախոսներ են բարձրաձայնում : Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է .-«Ներկայիս սարսափելի թվեր են հայտարարվում տարբեր երկրներում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների մասին» : Վերջերս Ֆրանսիայի ոստիկանությունը բռնի միջոցների էր դիմել լրագրողների դեմ , ինչի կապակցությամբ մտահոգություն էին հայտնել այդ երկրի հասարակական կառույցներն ու կազմակերպությունները : Աշխատանքային օրենքների բարեփոխման օրինագծի դեմ ցույցերի ընթացքում , լրագրողները ոստիկանության կողմից բռնության էին ենթարկվել , որի լուսանկարները հայտնվեցին վիրտուալ միջավայրում : Մայիսի 17-ի փարիզյան ցույցերի ընթացքում Ժուալ Լաբաթի տեսախցիկի ֆիքսած կադրերը ցույց են տալիս , որ ոստիկանությունն արցունքաբեր գազի միջոցով խոչընդոտում է այդ լրագրողի աշխատանքը :

Ֆրանսիայի ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի պատճառով , մի լուսանկարիչ-լրագրող վիրավորվել ու հիվանդանոց է փոխադրվել :

 

Պիտակ