Հունիս 20, 2016 17:02 Asia/Tehran

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկն իր վերջին զեկույցում ներկայացրել է Աֆղանստանի զոհերի քանակը, որը վերջին ամիսներին ամերիկյան ուժերի օդային հարձակումների հետևանքով աճել է:

Միացյալ Նահանգների «Բաց հասարակություն» կազմակերպության հետազոտությունները ցույց են տալիս, որ այս երկիրն ուշադրություն չի դարձնում Աֆղանստանում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի խնդրին: Զեկույցում ասվում է.-«Աֆղանստանի խաղաղ բնակիչների շրջանում զոհերի խնդրի նկատմամբ Միացյալ Նահանգների անփույթ վերաբերմունքը հարցի տակ է դնում Պենտագոնի ռազմական առաքելությունը և հնարավորություն է ստեղծում, որպեսզի թալիբները նորից գլուխ բարձրացնեն»: Զեկույցի համաձայն, Աֆղանստանում ամերիկյան ուժերի ներկայության 15 տարիների ընթացքում, ամերիկացիները ուշադիր չեն եղել ռմբակոծությունների ժամանակ, ինչի հետևանքով զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ: «Բաց հասարակություն» կենտրոնի զեկույցի համաձայն, 2008թ. խաղաղ բնակիչների շրջանում կորուստների 64 տոկոսի պատճառը եղել են ամերիկյան ուժերի հարձակումները: Աֆղանստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը նույնպես հայտարարել է, որ նույն թվականին այդ երկրում Միացյալ Նահանգների օդային հարձակումների հետևանքով զոհվել է 828 խաղաղ բնակիչ: Արևմտյան լրատվամիջոցները և որոշ հետազոտական կենտրոններ, ժամանակ առ ժամանակ զեկույցներ են ներկայացնում Աֆղանստանում ամերիկյան ուժերի վերջին 15 տարիների ընթացքում կատարած հանցագործությունների մասին:

Պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, եզրակացությունը ցույց է տալիս, որ 2011թ. Աֆղանստան մտնելուց մինչև օրս, ամերիկյան զորքերն ավելի շատ հանցագործություններ են իրականացրել, քան նախկին Սովետական միության ներխուժման ժամանակ: Իհարկե սա առաջին զեկույցը չէ Աֆղանստանում ամերիկյան ուժերի հանցագործությունների մասին: 2013թ. Աֆղանստանի Կանդահար նահանգի Փանջվայի գյուղում տեղակայված հենակայանից դուրս գալու ժամանակ, ամերիկացի զինվորական Ռոբերթ Բեյլսի հանցագործությունը, որը կրակ բացեց խաղաղ բնակիչների ուղղությամբ և սպանեց 16 հոգու, այդ թվում` 9 երեխայի, այդ հանցագործություններից միայն մեկն է: ԱՄՆ-ի բանակը, Աֆղանստանի ժողովրդի զայրույթը մեղմելու համար ոճրագործ զինվորին տեղափոխեց Քուվեյթ, այնտեղից էլ ԱՄՆ: Միացյալ Նահանգների ՊՆ խոսնակը մերժեց Աֆղանստանի իշխանությունների պահանջը` Բեյլսի դատավարությունն այդ երկրում անցկացնելու վերաբերյալ: Նա հայտարարեց, որ հարցը քննվում է, սակայն դատավարությունը չի կարող անցկացվել Աֆղանստանում: Դա այն դեպքում, երբ Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորները, խստորեն դատապարտելով հանցագործությունը, պահանջում էին, որ դատավարությունն անցկացվի այդ երկրում: ՆԱՏՕ-ն և Պենտագոնը պնդում են, որ ամերիկացի զինվորականը հանցագործությունն իրականացրել է միայնակ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 15 հարբած զինվոր, որոնք մտել են գյուղ, նվաստացրել գյուղացիներին ու որոշ դեպքերում նույնիսկ քիմիական նյութեր լցնելով մարդկանց վրա, փորձել են նրանց հրկիզել: Աֆղանստանի նախկին նախագահ` Համեդ Քյարզայը աններելի է համարել Կանդահարի հանցագործությունը: Իսկ քանի որ զինվորները վառել էին նաև Ղուրանը , Աֆղանստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ: Ցուցարարները պահանջում էին այդ երկրից ամերիկյան զորուժի դուրսբերումը: Հրապարակվել են բազմաթիվ այլ հաղորդումներ, որտեղ նշվում է, որ ամերիկացի զինվորները, զվարճանալու համար, կտրել են մարդկանց մատերը, սպանել են նրանց, պայթեցրել են տները և սրբապղծել դիակները: Եվ այդ հանցագործություններից ոչ մեկի կապակցությամբ հետաքննություն չի իրականացվել: Միևնույն ժամանակ, փաստերը վկայում են, որ Աֆղանստանում ԱՄՆ-ն օգտագործել է ռադիոակտիվ նյութեր:

«Աֆղանստանը ժողովրդավարությունից հետո» գրքում, Մոհամմադ Դաուդ Միրաքին ներկայացրել է, թե ինչպես է Միացյալ Նահանգներն Աֆղանստանում օգտագործել թույլ ուրանիում, ինչի հետևանքով այդ երկրում սկսել են ծնվել թերզարգացած երեխաներ, տարածվել է դիաբետ, սկսել են ոչնչանալ թռչունների որոշ տեսակներ: Այս ամենը վկայում են այն մասին, որ մարդիկ ու կենդանիները շնչել են թունավորված օդ: Դրա հետևանքով առաջ են եկել նաև որոշ գենետիկական հիվանդություններ, քաղցկեղ, վնասվել է մարդկանց իմունիտետը: Հետազոտությունների համաձայն, ռադիոակտիվ փոշին, որն ընկնում է օրգանիզմ, առաջացնում է որոշակի գենետիկական խանգարումներ, վնասում է ներքին օրգանները: Որոշ թերթեր, ինչպես Լոնդոնում հրատարակվող "Գարդիան" և "Դեյլի Թելեգրաֆ" օրաթերթերը գրել են, որ եթե Աֆղանստանում ամերիկացի ու բրիտանացի զորայինների բոլոր հանցագործությունները բացահայտվեն, այդ երկում մեծ հեղափոխություն տեղի կունենա բռնազավթող վարչակարգի դեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորներն ունեն դատական անձեռնմխելիություն, ինչի պատճառով նրանց չեն կարող դատական պատասխանատվության ենթարկվել Աֆղանստանում: Միացյալ Նահանգների ու Բրիտանիայի դատական համակարգը այդպիսով քաջալերում է նման հանցագործությունները:

«Ինֆորմեյշն» դանիական օրաթերթը վերջերս գրեց, որ ՆԱՏՕ-ի ուժերը, ԱՄՆ ղեկավարությամբ, օգտվում են տարբեր տեսակի ռումբերից, հրթիռներից, սպիտակ ֆոսֆոր պարունակող նռնակներից, ինչը միջազգային օրենքի համաձայն, արգելված է: Փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ն վերջերս օգտագործել է 20-50 ֆոսֆորային հրթիռներ: Դրանց պայթելուց հետո, զոհերի մաշկը այրվում է, և մարդը մահանում է առաջացած վերքերից: Այդ հանցագործություններից մեկը ամերիկացի գեներալ Ջեֆրի Սիքլաերի հանցագործությունն էր, որը հարբած վիճակում սեռական բռնություն էր իրականացրել աֆղանցիների նկատմամբ: Նա Աֆղանստանում ամերիկյան օդուժի ղեկավարի տեղակալն էր: Սակայն հանցագործությունը պարզվելուց հետո, նրան տեղափոխեցին ԱՄՆ: Սակայն չնայած, որ ամերիկացիներն ընդունեցին գեներալի հանցագործությունը, սակայն նա պատասխանատվության չենթարկվեց: Ամերիկյան զինվորականների կողմից իրականացված ևս մեկ հանցագործություն է «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հիվանդանոցի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով սպանվեցին 44 հիվանդներ և հիվանդանոցի աշխատողներ:Մեծ թվով ուրիշներ վիրավորվեցին: Միացյալ Նահանգները հայտարարեց, որ հարձակումը եղել է մարդկային սխալի պատճառով: Դա այն դեպքում, երբ ականատեսները վկայում են, որ ԱՄՆ-ն ունի արբանյակային ցանց, ինչը հնարավորություն է տալիս բացառել նման դեպքերը: Իսկ դա ապացուցում է, որ հարձակումն իրականացվել է դիտավորյալ:

 

Պիտակ