Վու Չենգ.«Իմամ Խոմեյնիի ուղին օրինակ է ծառայում աշխարհի ազատախոհների համար »
Չինացեի գրողն ասել է .«Իմամ Խոմեյնին մարգարեական դեմք էր, ում հաջողվեց հեղաշրջել Իրանը և իսլամական հեղափոխության միջոցով աշխարհին պատգամել, որ իսլամը բարձրագույն կրոնն է»:
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, «Իսլամական իշխանություն» գրքի չինացի թարգմանիչ Վու Չինգն ասել է.«Իմամ Խոմեյնիի ուղին օրինակ է ծառայում աշխարհի ազատախոհների համար»: Նա լուսահոգի Իմամ Խոմեյնիին առասպելական դեմք է անվանել, ում հաջողվեց իսլամական հեղափոխության միջոցով աշխարհում հեղաշրջում իրականացնել»:
Չինաստանի Հունանի համալսարանի դասախոսը կարևոր է որակել Իմամ Խոմեյնիի ղեկավարությամբ իսլամական հեղափոխության հաղթանակը: «Հեղափոխության հաղթանակից մի քանի տասնամյակ անց, Իրանի հեղափոխության ծիլն ավելի է արմատավորվել և գնալով ավելի արգասաբեր է դառնում և Իրանի ու իսլամի թշնամիները երբեք չեն կարող խափանել այս գործընթացը».-ասել է նա:
Նշելով, որ Իմամ Խոմեյնիի համաշխարհային գաղափարները երբեք ամբողջությամբ չեն ներկայացվել, Վու Չինգն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության հիմնադիրը իսլամական հեղափոխությանը հաղթանակի հասցնելով, զարթոնքի բերեց մուսուլմաններին ՝ ազդելով ողջ աշխարհի վրա»:
Հունիսի 4-ը ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի Իմամ Խոմեյնիի մահվան 30-րդ տարելիցն է: Այդ առիթով, ամեն տարի, Իրանի ժողովրդի և արտասահմանցի հյուրերի մասնակցությամբ, իմամի դամբարանում հատուկ արարողություն է տեղի ունենում: