Հունվար 04, 2020 10:42 Asia/Tehran
  • Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի. Արշավիր Ղարամյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի:

Այս մասին հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման՝ Ղոդսի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության աճի: Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը եւ ահաբեկչության դեմ տարվող պայքարին:

Սուլեյմանին հավատարմորեն,անմնացորդ ծառայել է իր երկրի եւ ժողովրդի շահերին,հետեւաբար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության,ժողովրդի, զինվորականության եւ հատկապես հետախաուզական ու հատուկ նշանակության ծառայությունների համար:

Ցավակցում եմ հարեւան Իրանի ժողովրդին եւ գեներալի հարազատներին…»։

News.am

 

 

 

Պիտակ