Նոյեմբեր 11, 2018 06:11 Asia/Tehran
  • Իրանի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ԻԻՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները զրուցել են ՀԳՀԾ-ի, երկկողմ հարաբերությունների և կողմերին հետաքրքրող այլ թեմաների շուրջ:

Համաձայն Իրանի ԱԳ նախարարության մեդիա դիվանագիտության գերատեսչության հաղորդման, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ տարածաշրջանային ու միջազգային տարբեր հարցերի, այդ թվում ՀԳՀԾ-ի շուրջ մտքեր են փոխանակել:

Ֆրանսայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտերին Իրանի հասանելիության նաև հատուկ մեխանիզմի ստեղծման հարցում Փարիզի և եվրոպական այլ երկրների վճռականությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները 90-օրյա և 180-օրյա երկու փուլերում վերականգնելու մասին:

Պիտակ