Նոյեմբեր 26, 2018 06:09 Asia/Tehran
  • Անդիմեշք քաղաքի ռմբակոծման տարելիցին ԻԻՀ ԱԳ նախարարը թուիթերյան գրառում է կատարել

ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի հարավ-արևմտյան Խուզեսթան նահանգի Անդիմեշք քաղաքի ռմբակոծման տարելիցին զորակցություն է հայտնել եմենցի խաղաղ քաղաքացիներին:

ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը  կիրակի օրն Անդիմեշքի ռմբակոծության տարելիցին իր թուիթերյան էջում գրել է. «Նման մի օր, իրաքյան ռազմական ինքնաթիռները, որոնք Սադդամը ձեռք էր բերել սաուդցիների 75 միլիարդ դոլար ֆինանսական օժանդակությամբ, մեկ ժամ 45 րոպես տևողությամբ ռմբակոծեցին Անդիմեշք քաղաքը»:

«Դա համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ամենաերկարատև օդային ռմբակոծությունն էր, որի ընթացքում նահատակվեց ու վիրավորվեց ավելի քան 1000 մարդ»,-հավելել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «Սա ևս մեկ այլ պատճառ է նրա համար, որ Իրանը զորակցություն հայտնի սաուդական կոալիցիայի զոհ դարձած եմենցի խաղաղ քաղաքացիներին»:

Անդիմեշքի ռմբակոծումը տեղի ունեցավ 1986 թվականի նոյեմբերի 25-ին՝ Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի պարտադրած պատերազմի ընթացքում:

Այս ռմբակոծության ընթացքում 54 իրաքյան ռազմական ինքնաթիռներ շուրջ 100 րոպե ռմբակոծեցին Անդիմեշք քաղաքը:

Պիտակ