Դեկտեմբեր 06, 2018 18:02 Asia/Tehran
  • ԻՀՊԿ-ի խոսնակ.«Չաբահարում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հեղինակներին ծանր պատիժ է սպասվում»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի(ԻՀՊԿ) խոսնակ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ Ռամազան Շարիֆը տեղեկացրել է, որ Իրանի հարավ-արևելյան Չաբահար քաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչական գործողության կարգադրողների ու իրականացնողերի համար խստագույն պատիժ է սահմանվելու:

Այսօր մի ահաբեկիչ հարձակվել է  Իրանի Սիստան և Բելուչեստան նահանգում գտնվող Չաբահար քաղաքի ռազմակայանի  վրա և պայթուցիկ նյութեր կրող ավտոմեքենա է պայթեցրել  ռազմակայանի մուտքի մոտ: Պայթյունի հետևանքով նահատակվել է երկու և վիրավորվել՝ 28 մարդ: Ահաբեկչական հարձակման հեղինակը սպանվել է:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ գեներալ Ռամազան Շարիֆն  ասել է.«Այս ահաբեկչական գործողությունները ջախջախիչ պատասխան են ստանալու: Հարձակումների ընթացքում պայթյունն իրականացնողների սպանվելուց բացի,  խիստ պատժվելու են նաև նրանց աջակցող խմբերը»:

Գեներալ Ռամազան  Շարիֆը հավելել է.«Ահաբեկչական խմբավորումներն ընդհանրապես  կապված են օտարերկրյա, ինչպես Արաբիայի անվտանգության գործակալությունների հետ, որոնք մշտապես փորձում են անապահովություն առաջացնել Իրանի սահմանային տարածքներում: 

 

Պիտակ