Հունվար 09, 2019 15:00 Asia/Tehran
  • Ղասեմի. Եվրոպական երկրները ազնիվ չեն ահաբեկչության դեմ պայքարում

Իրանի ԱԳՆ խոսնակը դատապարտել է Եվրամիության անհիմն և զարմանալի որոշումը, իրանցի մի շարք քաղաքացիների մուտքի արգելքը` հիմնվելով անհիմն մեղադրանքների վրա:

ԵՄ-ն, որը պնդում էր, որ պայքարում է ՀԳՀԾ-ն պահպանելու համար, երեքշաբթի ընդունել է Իրանի դեմ պատժամիջոցների առաջին փուլը: Պատժամիջոցները հիմնված են Դանիայի կողմից Իրանին ուղղված անհիմն մեղադրանքների վրա:

Դանիան, առանց ապացույցների, հոկտեմբերի 30-ին Թեհրանին մեղադրեց իր տարածքում հարձակում իրականացնելու փորձ կատարելու մեջ: ԻԻՀ-ն չի ընդունել  մեղադրանքը:

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները ցույց են տալիս, որ ահաբեկչության դեմ պայքարում եվրոպական երկրները անկեղծ չեն: 

Նա հավելել է.-«Եվրամիությունը Մոնաֆեղին և Ալ-Ահվազիա ահաբեկչական խմբերին հանցագործների ցանկում ներգրավելու փոխարեն, նույիսկ աջակցում է այդ խմբերին»:

Ղասեմին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի առաջատարն է, ու Եվրոպան իր անվտանգության համար պարտական է Իրանին»:

Իրանի ներքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի ԵՄ քայլի դեմ: 

 

 

Պիտակ