Ապրիլ 03, 2019 12:11 Asia/Tehran
  • Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից Իրանում ջրհեղեղի զոհերի աջակցության մասին հայտարարությանը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը  հերքելով ԱՄՆ-ի պետքարտուղարի պնդումը  Twitter-ում գրել է, որ ԿԽՄԿ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների պատճառով Իրանի Կարմիր մահիկը  չի կարող ֆինանսական աջակցություն ստանալ:

Իրանի արտգործնախարարն  կրկին ընդգծել է է.«ԱՄՆ-ը պետք է վերջ տա տնտեսական ահաբեկչությանը»:

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպeոը պնդել է,   որ Միացյալ Նահանգները պատրաստ է Կարմիր խաչի միջազգային ֆեդերացիայի միջոցով  օգնության գումար փոխանցել  Կարմիր մահիկին:

Վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանի հյուսիսային, արևմտյան ու հարավային որոշ շրջաններում տեղի ունեցած հեղեղները մարդկային ու ֆինանսական մեծ կորուստներ են ունեցել:

Պիտակ