Ապրիլ 04, 2019 12:31 Asia/Tehran
  • Եվրոպական ՀԳՀԾ. Եվրոպայի կողմից Թրամփին մատուցված ծառայություն

Իրանի հրթիռային ծրագրի դեմ եվրոպական երեք երկրների հայտարարությունները Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը բնութագրել է որպես խափանարարություն և ԱՄՆ-ին մատուցված ծառայություն:

Չորեքշաբթի երեկոյան Զրիֆը իր թուիթերյան էջում գրել է.«ՄԵկ տարի է անցնում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու անօրինական քայլից և ԵՎրոպան անկարող է քաղաքական մարտահրավեր նետել ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությանը: Եվրոպան նույնիսկ կարողություն չունի մարդասիրական օգնությունների փոխանակման համար ֆինանսական մեխանիզմ ստեղծել»:

Իրանի ԱԳ նախարարը հստակեցրել է.«Այս պայմաններում, երբ եվրոպական երեք երկրները Իրանի պաշտպանական կարողությունների հարցով ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելու քայլով փորձում են գրավել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուշադրությունը»:

Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղած նամակում Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարել են ,որ Իրանի հրթիռային տեխնոլոգիայի ընդլայնումը, Արբանյակակիր հրթիռ նետելու Իրանի քայլը և այդ երկրի կողմից երկու բալիստիկ հրթիռների գործարկումը հակասում են ԱԽ-ի թիվ 2231 բանաձևին:

Իրանի հրթիռային կարողության մասին եվրոպական երեք երկրների հայտարաությունների արծարծման նպատակններն են՝ խույս տալ ՀԳՀԾ-ի շրջանակնրում ստանձնած պարտավորությունների գործադրումից ու երաշխիքներ ստանալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունների հարցով: 

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլից հետո եվրոպացիները շեշտեցին, որ հավատարիմ են մնալու այդ համաձայնությանը և ջանքեր են գործադրելու որպեսզի Իրանը շահի ՀԳՀԾ-ի տնտեսական օգուտներից: Իսկ այժմ Եվրոպացիները ոչ միայն իրենց խոստումը գործադրելու կամքը չունեն, այլև խափանարաություններ են անում:

Այն որ Եվրոպան պատրվակներ է որոնում և ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի հետ առնչություն չունեցող հայտարարություններ է կրկնում, ցույց է տալիս, որ Եվրոպան նույպես վստահելի չէ և ԱՄՆ-ի կամքից անկախ դերակատարության կարողությունը չունի:

Պատասխանելով Իրանի կողմից ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի խախտման վերաբերյալ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ներկայացուցիչների անհիմն հայտարարությանը, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը եվրոպական երկրներին կոչ է արել հեռանալ երկստանդարդ մոտեցումներից և ուշադրություն դարձնել իրական դժվարություններին այդ թվում ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու քայլին, Իսրայելի ավերիչ վարքագծին ու զանգվածային ապանության զենքերի կիրառմանը: 

Բազմիցս նշելով որ ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևն Իրանից պահանջում է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռներ չարտադրել Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հստակեցրել է.«Իրանի միջուկային ծրագիրը ռազմական բնույթ չի կրում»:

Պաշտպանական ու հրթիռային կարողության բարձրացումը և տարածաշրջանում ազդեցության ընդլայնումը բխում է ԻԻՀ-ի ազգային շահերից և ոչ մի երկիր այդ երկու կարևոր ու հեղինակություն բերող գործոնների մասին որոշման իրավունքը ուրիշներին չի վերապահի:

Այս պայմաններում ՄԱԿ-ի վրա ճնշում բանեցնելով Թրամփին ծառայություն մատուցելու Եվրոպայի կողմից գործադրված քայլը Իրանին չի բերելու այն վիճակի որտեղ այժմ կանգնած է Եվրոպան:

Առանց հաշվի առնելու արևմուտքի քաղաքական ճնշումներն ու քարոզչական քայլերը Իրանը հետապնդելու է իր հեղինակության ու պաշտպանակն ուժի բարձրացման հետ կապված քայլերը և այդ հարցով ոչ մեկի հետ չի բանակցելու: Այնպես ինչպես Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին է բազմիցս շեշտել.«Իրանի պաշտպանական ուժը այդ թվում հրթիռային կարողությունը երբեք բանակցության թեմա չի դառնա»:

Պիտակ