Մայիս 03, 2019 08:38 Asia/Tehran
  • Զանգյանե. ՕՊԵԿ-ում Իրանի շահերը վտանգված են

Իրանի նավթի նախարարը հայտարարել է. «Իրանն ՕՊԵԿ-ին անդամակցում է իր շահերի համար և եթե միության մյուս անդամները ցանկանան սպառնալ Իրանին կամ խնդիրներ առաջացնեն մեր համար, Թեհրանն այդ քայլերն անպատասխան չի թողնի»:

Հինգշաբթի օրը, ՕՊԵԿ-ի նախագահ Մուհամմադ Բարկինդոյի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո, Բիժան Զանգյանեն ասել է. «Հանդիպման ընթացքում ընդգծվեց այն խնդիրը, որ անդամ որոշ երկրների միակողմանի քայլերի պատճառով, ՕՊԵԿ-ը հայտնվել է վտանգի տակ և չի բացառվում անգամ, որ փլուզվի»:

ՕՊԵԿ-ի նախագահը Իրան է  ժամանել չորեքշաբթի երեկոյան՝ մասնակցելու Թեհրանում կայանալիք Նավթի, գազի և նավթային վառելիքի 24-րդ միջազգային ցուցահանդեսին:

Հայտարարելով, որ համաշխարհային շուկայից Իրանի նավթը կրճատելը հնարավոր չէ, Բարկինդոն հավելել է. «Իրանի դեմ ուղղված միակողմանի որոշումներն արդյունավետ չեն կարող լինել»:

2019թ. ապրիլի 22-ին, ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ Իրանից նավթ գնելու հարցում որոշ երկրներին տրամադրված արտոնությունների ժամկետը չի երկարաձգվելու:

Ավելի ուշ, ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Սաուդյան Արաբիան և Էմիրությունները պատրաստակամություն են հայտնել համաշխարհային շուկայում լրացնել Իրանի նավթի պակասը:

 

 

 

 

Պիտակ