Օգոստոս 01, 2019 10:29 Asia/Tehran
  • Զարիֆ. Իմ նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ ազդեցություն չունեն

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ իր նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներն ազդեցիկ չեն:

Անդրադառնալով ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում իր անունը ներառելուն, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը, Թուիթերւմ արած գրառման մեջ նշել է. «ԱՄՆ-ի կողմից իմ նկատմամբ պատժամիջոցի կիրառման պատճառն այն է, որ ես աշխարհում Իրանի խոսնակն եմ»:

Հարցնելով թե այդյո՞ք այդ իրականությունն այդքան ցավալի է, Զարիֆը հավելել է, որ պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենալու իր կամ իր ընտանիքի վրա, քանի որ ոչ ինքը և ոչ էլ իր ընտանիքի անդամներն արտասահմանում անշարժ գույք կամ բանկային հաշիվներ չունեն:

Նա հավելել է. «Ուրախ եմ, որ ԱՄՆ-ն ինձ ընկալում է րոպես իր ծրագրերի դեմ ուղղված հիմնական սպառնալիք»:

Նյու Յորքում գտնվելու ժամանակ, Զարիֆը հարցազրույց էր տվել ամերիկյան լրատվամիջոցներին:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վրդովմունք էր հայտնել ամերիկյան ԶԼՄ-ներին Իրանի ԱԳ նախարարի տված հարցազրույցի կակապակցությամբ:

 

Պիտակ