Հունվար 03, 2020 18:13 Asia/Tehran
  • Իրանի դատական իշխանության ղեկավար. գեներալ Սոլեյմանիի սպանությունը միջազգային օրենքներ խախտում է

Իրանի դատական համակարգի ղեկավարն ասել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդսի ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է և Միացյալ Նահանգների կողմից միջազգային օրենքների խախտում:

Իրանի դատական համակարգի ղեկավար Սայեդ Էբրահիմ Ռեիսին ասել է, որ գեներալ Ղասեմ Սուլեյմանին  աշխարհում ճնշվածների պաշտպանության խորհրդանիշն էր և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հերոս: Ռեիսին հավելել է, որ Սուլայմանին նահատակվել է մարդու իրավունքների պաշտպանի հավակնորդ ուժերի կողմից իրականացված ահաբեկչական գործողության արդյունքում: 

Ռեիսին ընդգծել է, որ  ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշի և ճնշվածների պաշտպանի սպանությունն, արդար իրավաբանական հասարակության տեսանկյունից, անկասկած  միջազգային իրավունքի հստակ խախտում է և իրավաբանները պետք է լուրջ վերաբերվեն այս հարցին:

Պիտակ