Հունվար 04, 2020 11:23 Asia/Tehran

Թեհրանի հայոց թեմը դատապարտել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների սպանությունը:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, հաղորդագրության մեջ ասված է. «Թշնամին մշտապես փորձում է վնաս հասցնել Իրանին, անտեսելով այն փաստը, որ ԻԻՀ-ը, հենվելով իր ժողովրդի և ինքիշխանության վրա, կարող է  դիմակայել բոլոր նրանց, ովքեր կփորձեն խաթարել իր խաղաղությունն ու անվտանգությունը»:

Հաղորդագրության մեջ  Թեհրանի հայոց թեմը  ցավակցություն  է  հայտնել երկրի առաջնորդին, պաշտոնյաներին ու զոհվածների ընտանիքներին: Հաղորդագրության մեջ ասված է. «Բարձրյալն Աստծուց խաղաղություն ենք հայցում զոհերի հոգիներին և համբերություն՝ նրանց հարազատներին:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյան և թեմական խորհուրդ»:

 

Պիտակ