Հունվար 04, 2020 11:52 Asia/Tehran
  • Հարավային իրանահայության կրոնական առաջնորդների ցավակցական ուղերձը գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ

Սպահանի և հարավային իրանահայության թեմի առաջնորդը ցավակցական ուղերձ է հղել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ:

Թասնիմ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, եպիսկոպոս Սիփան Քաշջյանի ուղերձում ասվում է. «Սպահանի և հարավային իրանահայությունն իր ցավակցությունն է հայտնում Իրանի մեծ ժողովրդին, գերագույն առաջնորդին  և գեներալի ընտանիքին՝  «չարիքի առանցքի դեմ պայքարի ճակատի» հպարտ ղեկավար Ղասեմ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ: Խստորեն դատապարտում ենք այս ահաբեկչական գործողությունը և ամենակարող Աստծուց խաղաղություն հայցում զոհվածների հոգիների համար»:

Լրատվական աղբյուրների հաղորդման համաձայն, հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել է ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

 

Պիտակ