Հունվար 04, 2020 15:48 Asia/Tehran
  • Իրանի դատական համակարգ. ԱՄՆ-ի հանցագործությունը պետական ահաբեկչության օրինակ է

Իրանի դատական իշխանության խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ի հանցավոր կառավարության կողմից գեներալ Ղասեմ Սուլեյմանի և Աբու Մահդի ալ-Մոհանդեսի սպանությունն իրավական տեսակետից պետական ահաբեկչություն է:

Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Իրանի դատական իշխանության խոսնակ Ղոլամհոսեյն Էսմաիլին ասել է, որ ամերիկացի ահաբեկիչների դաժան արարքը մարդու իրավունքների ոտնահարում և բոլոր միջազգային չափանիշների խախտում է: Նա հավելել է.«Իրանի դատական իշխանությունը, արտգործանախարարության հետ միասին, այս հանցագործության մասին բարձրաձայնելու է միջազգային հարթակներում»:

Իրավական հարցերով  Իրանի նախագահի օգնական Լաիա Ջոենեյդին հայտարարել է. «Այս ահաբեկչական գործողությունը համարվում է  Իրաքի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում և Իրանի Իսլամական Հանրապետությունն ամեն ինչ կանի հանցագործության հեղինակներին պատասխանատվության կանչելու համար»:

Պիտակ