Արաբական քառակողմ կոմիտեի մեղադրանքները տարածաշրջանում անվտանգության ու ահաբեկչության պատճառ են դառնում
(last modified 2020-03-06T07:39:52+00:00 )
Մարտ 06, 2020 11:09 Asia/Tehran
  • Արաբական քառակողմ կոմիտեի  մեղադրանքները տարածաշրջանում անվտանգության ու ահաբեկչության պատճառ են դառնում

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ արաբական քառակողմ կոմիտեի բանաձևի մեջ ներկայացված անհիմն մեղադրանքները տարածաշրջանում անկայունություն, անապահովություն ու ահաբեկչություն են տարածում երկրների անպատասախանատու և սխալ մոտեցումների արդյունքն են:

Չորեքշաբթի օրը, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից, Բահրեյնից ու Եգիպտոսից կազմված արաբական քառակողմ կոմիտեի ԱԳ նախարարները, հայտարարություն են տարածել Իրանի տարածաշրջանային քաղաքականությունների դեմ: 

Հինգշաբթի օրը, արձագանքելով այս հաղորդագրությանը Սեյեդ Աբբաս Մուսավին նշել է, որ այս ինքնահռչակ արաբական կոմիտեի կողմից հավանության արժանացած քայլերից ու նրանց պատճառած անփոխարինելի վնասներից են Բահրեյնի ժողովրդի խաղաղ ցույցերի ճնշումնը ու այս երկրում ամնեղ երիտասարդներին մահապատժի ենթարկելը, Սիրիայում ու Իրաքում ահաբեկիչների ստեղծումն ու ցուցաբերած բազմակողմանի աջակցությունը, Եմենում պատերազմի շղթայազերծումը, ենթակառույցների ոչնչացումը, տասնյակ հազարավոր եմենցիների սպանությունը և  միլիոնավոր եմենցիների անօթևանությունն ու  սովի առաջացումը: 

Նշելով, որ Աբումուսա, Մեծ և Փոքր Թոնբ կղզիները պատկանում են Իրանին, Մուսավին հավելել է.«Կրկնվող հաղորդագրությունների տարածմամբ, մինչ այժմ տարարծաշրանի ու իսլամ աշխարհի ոչ մի խնդիր չի լուծվել»:

Մուսավին հայտարարել է, որ Իրանի ռազմական ու հրթիռային պաշտպանական կարողությունը լիովին հիմնված է ներքին հնարավորությունների վրա, հավելելով. «Այս կարողությունները երբեք սպառնալիք չեն համարվել արաբական ու իսլամական երկրների համար ու համարվում են Իրանի անվիճելի իրավունքը»:

Պիտակ