ԻԻՀ առաջնորդի ուղերձը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
(last modified Thu, 06 Aug 2020 05:56:45 GMT )
Օգոստոս 06, 2020 10:26 Asia/Tehran
  • ԻԻՀ  առաջնորդի ուղերձը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին իր ցավակցությունն է հայտնել լիբանանյան ժողովրդին՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

 Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի ուղերձում, որը հրապարակվել է KHAMENEI.IR տեղեկատվական կայքի թվիթերյան միկրոբլոգում, ասվում է. «Մեր սիրտը Լիբանանի քաղաքացիների հետ է: Մենք նրանց կողքին ենք  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ցավալի ողբերգության ժամանակ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մեծ թվով մարդիկ և լուրջ վնաս է պատճառվել քաղաքին»

ԻԻՀ առաջնորդը հավելել է. «Համբերությունը ևս մեկ ոսկե էջ կավելացնի Լիբանանի պատմության պանծալի էջերին»:

Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել: Լիբանանի մաքսային ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել նիտրատ նյութի պատճառով, որը գտնվում էր պահեստներցի մեկում:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհվել է 135 և վիրավորվել մոտ հինգ հազար մարդ:

Պիտակ