Սեպտեմբեր 10, 2020 11:39 Asia/Tehran

Իրանի բանակի ՀՕՊ ուժերը արտատարածաշրջանային ուժերի թռչող սարքերին կոչ են արել հեռանալ զորավարժության տարածաշրջանից: Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի «Զոլֆաղար 99» զորավարժության խոսնակը:

Հինգշաբթի առավոտյան Իրանի հարավում մեկնարկել է «Զոլֆաղար 99» զորավարժության հիմնական փուլը «Պաշտպանական հզորության ներքո կայուն անվտանգություն» նշանաբանով:

 Զորավարժության խոսնակ ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Իրանի բանակի օդուժի միավորները F-27 և P3F ինքնաթիռներով պարբերաբար պարեկություն են իրականացրել զորավարժության անցկացման ջրային ընդհանուր տարածքում: Զորավարժության տարածքը լքելու վերաբերյալ նրանք նախազգուշացրել են արտատարածաշրջանային ուժերին»:

Ծովակալ Իրանին հավելել է. «Անցած օրվանից, զորավարժության մեկարկի հայտարարությամբ ու միաժամանակ ՀՕՊ բաժնի կողմից արտատարածաշրջանային ուժերին արված նախազգուշացումներից հետո շոշափելի փոփոխություններ են նկատվում ԱՄՆ-ի կործանաիչների ու ԱԹՍ-երի մեջ»: 

Անդրադառնալով զորավարժության տարածքում տեղեկություններ հավաքելու հարցով ԱՄՆ-ի ԱԹՍ-երի գործողություներին Զոլֆաղար-99 զորավարժության խոսնակը նշել է.«Այս գործողություները հայտնաբերվել է Իրանի բանակի սիգնալային բացահայտման համակարգերի միջոցով և ԻԻՀ-ի բանակի պահպանողական համակարգերի ու ՀՕՊ համակարգերի պատրաստվածության մակարդակը ճանաչելով արտատարածաշրջանային ուժերը ստիպված եղան լքել տարածքը»:

Պիտակ