Սեպտեմբեր 11, 2020 21:07 Asia/Tehran

Իրանի բանակի «Զոլֆաղար 99» զորավարժության երկրորդ օրը ամբողջությամբ իրանական արտադրության Սիմորղ ԱԹՍ-ը խելացի ու կետային ռումբերի, կիրառմամբ, հեռավոր ջրերում խոցել է իր թիրախներին:

Ուրբաթ օրը, Իրանի բանակի «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժության խոսնակ ծովակալ Շահրամ Իրանին ասել է.«Սիմորղ ԱԹՍ-ը, մեկնակետ հանդիսացող բազայից կտրելով ավելի քան հազար կմ. տարածություն կարողացել է օգտագործելով խելացի ու կետային ռումբե,ր հարվածել հեռավոր ջրերում գտնվող լողացող թիրախի:

Ծովակալ Իրանին հավելել է.«Մարտական Սիմորղ ԱԹՍ-ն 24 ժամ թռիչք իրականացնելու կարողությամբ կարող է կատարել տարբեր առաջադրանքներ, այդ թվում պարեկության, բացահայտման, մարտական ու էլէկտրոնային պատերազմ:

Հորմուզի նեղուցի, Մաքրանի ափամերձ շրջանի, Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի մինչև 10 աստիճան հյուսիսային ուղեծրի ջրերում, հինգշաբթի օրը մեկնարկել է Իրանի բանակի «Զոլֆաղար 99» համատեղ զորավարժությունը՝ ծովուժի, օդուժի և ցամաքային ուժերի ՀՕՊ հաշվարկների մասնակցությամբ:

Պիտակ