Նոյեմբեր 19, 2020 16:15 Asia/Tehran
  • Ծովակալ Թանգսիրի.«Իրանի ռազմավարությունը հիմնված է հանրային անվտանգությամբ ուղեկցվող խաղաղության ու  բարեկամության հաստատման վրա»

Ընդգծելով, որ Իրանի ռազմավարությունը հիմնված է հանրային անվտանգության ուղեկցությամբ խաղաղության ու բարեկամության հաստատման վրա,Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալիռեզա Թանգսիրին ասել է.«Այս ռազմավարության մեջ, անվտանգությունը անվտանգության դիմաց է և սպառնալիքը սպառնալիքի »:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի շարքերը համալրել է Ռուդաքի օվկիանոսային նավը: Այս առիթով կայացած միջոցառման ժամանակ նշելով, որ  Իրանի ռազմավարությունը հիմնված է հանրային անվտանգության ուղեկցությամբ խաղաղության ու բարեկամության հաստատման վրա, Ալիռեզա Թանգսիրին ասել է. «Անվտանգությունը չի գնվում, այն գոյանում է խաղաղության և փոխադարձ շահերը հարգելու ներքո»:

Ընդգծելով, որ իսլամի  պաշտպանությունը սահմաններ չի ճանաչում, ծովակալ Թանգսիրին հավելել է.«Ծովի օրենքները թույլ են տալիս, որ ծովուժը ներկա լինի ցանկացած երկրից 12 մղոն հեռավորության վրա»:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը նաև նշել է, որ ծովային տիրությունը մեր և ցանկացած երկրի իրավունքն է, հավելելով «Հնդկական օվկիանոսի ափին ներկայությունը մեր իրավունքն է, որի իրականացումը նշանակում է ծովային տիրություն»:

Պիտակ