Հունվար 06, 2021 16:08 Asia/Tehran

«Օդ-մակերևույթ» տիպի Ալմաս հրթիռներով զինված Աբաբիլ անօդաչու թռչող սարքերն Իրանի իսլամական հանրապետության բանակի ԱԹՍ-երի մասնակցությամբ զորավարժության երկրորդ օրը հաջողությամբ խոցել են մակերևույթի վրա գտնվող թիրախները:

Ալմաս հրթիռը, որ նախագծվել ու արտադրվել է իրանցի երիտասարդ գիտնականների ու մասնագետների կողմից, կարող է խոցել մակերևույթի վրա գտնվող թիրախները:

Բանակի ԱԹՍ-երի մեծ զորավարժության շրջանակում ԻԻՀ բանակի ռազմացամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին նշելով,որ այս մարտում կիրառվող բոլոր ԱԹՍ-երն արտադրվել են իրանցի մասնագետների կողմից, հավելել է.«Այս զորավարժության ընթացքում  ցուցադրել ենք  20-ից 1000 կմ հեռահարությամբ բոլոր  անօդաչու թռչող սարքերի տեսակները,  որոնք ունեն ռադարներից խուսափելու և տարբեր թիրախների հետ բախվելու և թիրախների ոչնչացման հնարավորություն»:

 

Պիտակ